Էջ:Armenia Encyclopedia.djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի Հայս» (1847) երկում հայրենաբաղձության մեջ դրել է հայրենադարձության գաղափարը։

Պատմաքննական իր բազմաթիվ հոդվածներում, «Հայաստանի եւ հայ ժողովրդի տնտեսական եւ կուլտուրական վիճակը բարելավելու ուղիների մասին» (1836), «Վէրք Հայաստանի» (1841), «Համառօտ պատմական ակնարկ Երեւան քաղաքի» (1845), «Ուղեւորութիւն դեպի Անիի աւերակները» (1847) և այլ երկերում Աբովյանը լիովին բացասում է նախախնամության գաղափարը և պատմականության լույսի տակ բացահայտում անցյալի իրադարձությունները։

Աբովյանական ուղեգիծը 1850-60-ական թթ-ին շարունակել և նոր մակարդակի է հասցրել հայ հեղ-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը (1829-1866), որի համոզմամբ՝ պատմությունն է ստեղծում անհատներին, և ոչ թե վերջիններս՝ պատմությունը։ Ըստ նրա՝ Հայաստանի պատմ. զարգացումը նույնիսկ պետականության գոյության ամենանպաստավոր ժամանակներում, անգամ շատ թե քիչ խոհեմ միապետների առկայության պայմաններում չի փոխել իր ուղղությունը, այլ սոսկ փոքր-ինչ «անվթար» շարժման ընթացք է հաղորդել այդ գործընթացին։ Արևելահայության և արևմտահայության հասարակական զարգացման առանձնահատկությունից էր բխում այն իրողությունը, որ 2 հատվածում էլ դեմոկրատ․ մտքի տեղատվությունից հետո քննական մտածողության իրատես. հայացքն անցյալի գնահատման հարցերում դանդաղ, բայց հաստատուն ճանապարհ էր հարթում։

Հայ հին ու միջնադարյան պատմագրության քննական ուսումնասիրությունը, պատմիչների երկերի հայերեն և այլ լեզուներով բազմաթիվ հրատ-ներն անանց նշանակություն են ունեցել հետագա առաջընթացի ճանապարհին։ Աստիճանաբար ասպարեզ են եկել ժամանակի առաջադեմ գաղափարներով տոգորված հետազոտողներ, որոնք ջանացել են բուրժ. պատմագիտության պոզիտիվ հայեցակետով լուսաբանել Հայաստանի պատմության հիմնախնդիրները։ XIX դ-ի 2-րդ կեսին հայկական հին սկզբնաղբյուրներն ուսումնասիրելու ու հրատարակելու գործում նշանակալի Բաբախանյան, 1860-1932) ներդրում ունեն Մկրտիչ Էմինը, Քերովբե Պատկանյանը, Գրիգոր Խալաթյանցը։

Մ. Էմինը հսկայական աշխատանք է կատարել միջնադարյան հայ պատմիչների գործերը (մոտ 25 երկ և, մասնավորապես, Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը) ռուս․ և ֆրանս. թարգմանելու համար։ Նշանակալի տեղ են գրավել հեթանոս հայերի հավատքին նվիրված ուս ումնասիրությունները («Очерк религии и верований языческих армян», 1864), որոնց մեջ նա այդ հարցի ուշագրավ պարզաբանումներ է արել և ցույց տվել հայկական դիցարանի աստվածությունների կապը հարևան ժողովուրդների կրոն, պատկերացումների հետ։

Մ. Էմինի ստեղծած հայագիտական դպրոցի ականավոր ներկայացուցիչը նրա աշակերտն էր՝ հայագետ ու արևելագետ Քերովբե Պատկանյանը, որի գրչին են պատկանում հայ և Արևելքի ժողովուրդների հին շրջանի պատմության, լեզվի և գրակ-յան վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ, հայ պատմիչների գործերի թարգմանություններ։

Ռուսաստանում հայագիտության զարգացման մեջ մեծ է նաև Գրիգոր Խալաթյանցի դերը, որն ուսումնասիրել է հայոց պատմության հին շրջանը, հատուկ ուշադրություն դարձրել Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկի աղբյուրների քննությանը։ Խալաթյանցն առաջիններից է լուրջ փորձ կատարել հայոց պատմության դասընթաց ստեղծելու ուղղությամբ։

XIX դ-ի 2-րդ կեսի հայոց պատմագիտության ուրույն ներկայացուցիչը մեծանուն հայագետ Ղևոնդ Ալիշանն է, որը գրել է հիմնարար աշխատություններ («Շիրակ», 1881, «Սիսուան», 1885, «Այրարատ», 1890, «Սիսական», 1893), որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրել է պատմ. Հայաստանի աշխարհագր. միջավայրը, նյութ․ մշակույթի հուշարձանները՝ «աշխարհագրական ուղղության» սկզբունքներով ներկայացնելով Հին Հայաստանի պատմությունը։

Հայ մատենագիրների գործերի հրատ-ը գիտական մեկնաբանմամբ և պատմ. տարբեր աղբյուրների վերհանումը իրական պայմաններ են ստեղծել Հայաստանի ամբողջ․ պատմությունը շարադրելու համար։ Առաջին քայլը կատարել է Անտոն (Մատաթիա) Գարագաշյանը (1818-1930)՝ «Քննական պատմութիւն Հայոց ըստ նորագոյն պատմական լեզուաբանական եւ բանասիրական