Էջ:Armenia Encyclopedia.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաս-քաղաքական հոսանքները մինչև XIX դ-ի կեսը։ XIX դ-ի 2-րդ կեսի հայ հասարակական հոսանքները լուսաբանել են Վ. Ռշտունին, Վահե Երկանյանը, Հայկ Ղազարյանը։

Հետազոտվել են Արևմտյան Հայաստանում ագրարային հարաբերությունների զարգացման առանձնահատկությունները, հայ բնակչության իրավ․ և քաղաքական դրությունը, հայ ժողովրդի ազգ-ազատագր. պայքարի հիմն․ փուլերը (Մ. Ներսիսյան, Երվանդ Սարգսյան, Ազատ Համբարյան, Ռաֆիկ Հովհաննիսյան, Հայկ Ղազարյան և ուրիշներ)։ Մի շարք ուսումնասիրություններ նվիրված են Հայկական հարցին և նրա նկատմամբ եվրոպ. տերությունների ու հայ հասարակության վերաբերմունքին (Ջոն Կիրակոսյան և ուրիշներ)։ Հայ ազգ-ազատագր. շարժման հարցերին է նվիրված Մ. Ներսիսյանի «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ» (1955) աշխատությունը։ Զգալի պատմագիտական գրականություն է ստեղծվել Առաջին համաշխ. պատերազմի (1914-18) ժամանակաշրջանի վերաբերյալ։ Առավել ամբողջականորեն են բացահայտվել Կովկասյան ռազմաճակատի մարտ․ գործողությունների ընթացքը (Աշոտ Հարությունյան), ներկայացվել են Հայաստանի ներքին կացության խնդիրները (Երվանդ Սարգսյան, Մակիչ Արզումանյան և ուրիշներ)։

XX դ-ի առաջին՝ Հայոց ցեղասպանության, թուրք․ կառավարող շրջանակների մարդատյաց քաղաքականության, հայ ժողովրդի ողբերգության նկատմամբ եվրոպ. տերությունների և միջազգային հանրության վերաբերմունքի հարցերն ուսումնասիրել են Մ. Ներսիսյանը, Մ. Արզումանյանը, Ջ. Կիրակոսյանը, Արամայիս Մնացականյանը, Ռուբեն Գ. Սահակյանը և ուրիշներ։ 1966-ին Մ. Ներսիսյանի խմբագրությամբ լույս է տեսել «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» (ռուս․, 1982, հայերեն 2-րդ լրացված հրտ.՝ 1991) փաստաթղթերի ժող-ը։

1950-ական թթ-ի կեսից հրատարակվել են աշխատություններ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի երկրների, Հնդկաստանի հայկական գաղթավայրերի պատմության վերաբերյալ (Վլադիմիր Բարխուդարյան, Վարդգես Միքայելյան, Ա. Աբրահամյան, Ֆրունզ Պողոսյան, Ժորես Անանյան, Մառլեն Հովհաննիսյան, Զոհրաբ Ղասաբյան, Պետրոս Կոկինոս, Օննիկ Թոփուզյան և ուրիշներ), որտեղ քննարկվել են հայերի սոցիալ-տնտեսական ու իրավ․ դրության, հայերին հյուրընկալած Երկրների տնտեսական ու հասարակական կյանքին նրանց մասնակցության, հայ ազգային մշակույթի զարգացման, հայրենիքի հետ հայկական գաղթավայրերի կապերի հարցերը։

Խորհրդահայ պատմագիտության մեջ կարևորվել են Հայաստանում խորհրդային իշխանության համար պայքարի խնդիրները, որոնց լուսաբանումն առաջինը ձեռնարկել են հեղափոխական շարժման ղեկավարներն ու մասնակիցները՝ հիմնվելով սեփական հիշողությունների վրա (Սարգիս Կապան, Աշոտ Հովհաննիսյան, Շավարշ Ամիրխանյան, Արտաշես Կարինյան)։ 1930-ական թթ-ից մինչև 1950-ական թթ-ի 1-ին կեսը հազվադեպ են անդրադարձել այդ հարցերի ուսումնասիրությանը։ Միայն 1950-ական թթ-ի 2-րդ կեսին հրատարակվել են այդ խնդիրներին նվիրված Գևորգ Ղարիբջանյանի, Գալուստ Գալոյանի մենագրությունները։

1917-20-ը խորհրդահայ պատմագրությունը համարել է Հայաստանում խորհրդային իշխանության համար պայքարի տարիներ, զգալի գրականություն է ստեղծվել այդ շրջանի առանձին հարցերի, նշանավոր բոլշևիկ գործիչների վերաբերյալ (Գալուստ Գալոյան, Համբարձում Կարապետյան, Գևորգ Ղարիբջանյան, Սամվել Ալիխանյան, Ա. Մնացականյան, Մ. Արզումանյան, Լենդրուշ Խուրշուդյան, Խիկար Բարսեղյան, Հենրիկ Մելիքյան, Հրանտ Ավետիսյան, Սերգեյ Ամիրյան և ուրիշներ)։ Ներկայումս 1917-20-ը համարում են Հայաստանի անկախության նախօրյակի և անկախ պետականության ժամանակաշրջան։

Լուսաբանվել են Հայրեն․ մեծ պատերազմում հայկական ազգային զորամիավորումների մարտ․ ուղին, հայ զինվորների սխրագործությունները ռազմաճակատում, մասնակցությունը պարտիզան․ պայքարին ու Դիմադրության շարժմանը, թիկունքի աշխատավորների հերոս․ աշխատանքը և այլ հարցեր (Ա. Մնացականյան, Երվանդ Խալեյան, Քնարիկ Գրիգորյան, Վիկտոր Մուրադյան, Տիգրան Դրամբյան, Կլիմենտ Հարությունյան և ուրիշներ ), հետպատերազմյան տարիների պատմությունը (Սեգվարդ Խարմանդարյան, Արշավիր Հակոբյան, Գուրգեն Գեղամյան)։

Ուսումնասիրություններ են հրատարակվել հանրապետության բանվոր դասակարգի պատմության վերաբերյալ (Ալեքսանդր Գրիգորյանց, Համբարձում Կարապետյան, Համլետ Հարությունյան, Ռուբեն Ազիզբեկյան, Հենրիկ Աբրահամյան)։ «Հայաստանի բանվոր դասակարգը զարգացած սոցիալիզմի ժամանակաշրջանում» (ռուս․, 1982) աշխատության մեջ հեղինակների խումբը փորձել է ամփոփել հանրապետության բանվոր դասակարգի պատմությունը։ Հրատարակվել են աշխատություններ՝ արդ-յան առանձին ճյուղերի (Հայկազ Ազիզբեկյան), քաղաքների, գործարանների ու ֆաբրիկաների (Կոզմո Կոզմոյան) վերաբերյալ։

Խորհրդ. Հայաստանի գյուղացիության պատմության առավել լրիվ լուսաբանված շրջանը մինչկոլտնտեսային գյուղի և կոլեկտիվացման ժամանակաշրջանն է։ Ուսումնասիրվել են գյուղ․ բնակչության սոցիալ. կառուցվածքի հարցերը, գյուղացիության դրությունը, գյուղատնտեսության կոլեկտիվացման ընթացքը, նրա հաջողություններն ու թերությունները (Վլադիմիր Ղազախեցյան, Գ. Գեղամյան և ուրիշներ)։

Մշակույթի պատմությունը ներկայացված է մշակութ. շին-յան բնագավառում խորհրդային իշխանության առաջին միջոցառումների, խորհրդային Հայաստանում մշակութային հաջողությունների (Կոստանդին Խուդավերդյան, Վանիկ Ղազանջյան), գիտության, լուսավորության, մամուլի (Հարություն Ֆելեքյան, Լյուդվիգ Ղարիբջանյան