Էջ:Armenia Encyclopedia.djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սոցիալական, քաղաքական նոր բովանդակությամբ։ Հիշատակելի են Պոլոզ Մուկուչի, Ծիտրո Ալեքի, Վարդանիկի և Ընկեր Մարգոյի, կիրովականցի Ռուբենի, Ջղեր Խաչիկի և այլոց մասին պատմող անեկդոտաշարերը, հայկական տարբեր ազգագր. խմբերի թուլություններն ու թերությունները ծաղրող զվարճապատումները։

Գրկ. Նավասարդյանց Տ., Հայ ժողովրդական հեքիաթներ, գիրք 1-10, Թ., 1882-1903։ Լալայան Ե., Մարգարիտներ հայ բանահիւսութեան, հ. 1-3, Թ., Վաղ-պատ, 1914-15։ Սասնա ծռեր, հ. 1-3, Ե., 1936-79։ Ղանալանյան Ա., Հայ շինականի աշխատանքի երգերը, Ե., 1937։ Նույնի, Հայկական առածանի, Ե., 1951։ Նույնի, Ավանդապատում, Ե., 1969։ Սասունցի Դավիթ (տեքստը կազմել է Մ. Աբեղյանը, ընդհ. խմբ. և առաջաբանը՝ Հ. Օրբելու), Ե., 1939։ Չոպանյան Ա․ Հայրեններու բուրաստանը, Փարիզ, 1940։ Աբեղյան Մ., Ժողովրդական խաղիկներ, Ե., 1940։ Նույնի, Գուսանական ժողովրդական տաղեր, հայրեններ և անտունիներ, Ե., 1940։ Նույնի, Երկ., հ. 1, 2, 7, 8, 1966-85։ Օրբելի Հ., Հայկական հերոսական էպոսը, Ե., 1956։ Մնացականյան Ա., Հայկական միջնադարյան ժողվրդական երգերը, Ե., 1956։ Նազինյան Ա., Սովետահայ ժողովրդական բանահյուսությունը, Ե., 1957։ Հայ ժողովրդական հեքիաթներ (Հ. Օրբելու և Ա. Նազինյանի ընդհ. խմբ.), հ. 1-13, Ե., 1958-85։ Հարությունյան Ս., Հայ ժողովրդական հանելուկներ (ուսումնասիրություն), Ե., 1960։ Նույնի, Հայ ժողովրդական հանելուկներ, Ե., 1965։ Նույնի, Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ, Ե., 1975։ Հայ ժողովրդական հերոսական էպոսը, Ե., 1960։ Մկրտչյան Մ., Հայ ժողովրդական պանդխտության երգեր, Ե., 1961։ Գրիգորյան Ռ., Հայ ժողովրդական օրորոցային և մանկական երգեր, Ե., 1970։ Գրիգորյան Գ., Հայ ժողովրդական վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը, գիրք 1-3, Ե., 1972։ Սահակյան Ա., «Սասնա ծռերի» պատումների քննական համեմատություն, Ե., 1975։ Սասունցի Դավիթ, նոր պատումներ (հավաքել և հրտ.՝ Գ. և Վ. Գրիգորյաններ), Ե., 1977։ Սրվանձտյանց Գ., Երկ., հ. 1-2, Ե., 1978-82։ Սվազլյան Վ., Մուսա լեռ, Ե., 1984։ Նույնի, Կիլիկիա։ Արևմտահայոց բանավոր ավանդությունները, Ե., 1994; Նույնի, Պոլսահայոց բանահիւսությունը, Ե., 2000։ Նույնի, Հայոց ցեղասպանություն։ Ականատես վերապրողների վկայություններ, Ե., 2000, 2011 (անգլ., թուրք.)։ Հարությունյան Ս. Բ., Հայ առասպելաբանություն, Բեյրութ, 2000։ Հարությունյան Ս. Բ., Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը. ընդհանուր ակնարկ, Ե., 2001։ Հարությունյան Ս. Բ., Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ, Ե., 2006։ Աճառյան Հ., Պոլսահայ անգիր բանահյուսություն, Ե., 2009։

Սարգիս Հարությունյան
ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
V-IX դարերի գրականությունը

Հայոց գրերի գյուտից (405) հետո գրագիտության տարածմանը զուգընթաց Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների ու հետևորդների ջանքերով կատարվել են թարգմանություններ, ստեղծվել ինքնուրույն գործեր։ Սկզբնավորվել է ազգային մատենագրությունը, որը ծառայել է ազգի ինքնության պահպանմանը և քրիստոնեության ամրապնդմանը։

V դ-ում ազգային դպրությունը, հայ հին գրակ-ը հասել են շատ բարձր մակարդակի, ստեղծվել են հին գրակ-յան դաս. նմուշներ՝ Ագաթանգեղոսի, Կորյունի, Եղիշեի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու պատմությունները, Եզնիկ Կողբացու աստվածաբան-փիլ. երկը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հին և միջին դարերի գրակ-յան ընթացքի վրա։ V դ. հետագայում կոչվել է ոսկեդար։

Գրակ-յան աննախընթաց թռիչքը պայմանավորված էր մի քանի գործոններով։ Հայաստանը նախորդ դարերում մշտ. շփումների մեջ էր Հին Արևելքի և հատկապես անտիկ ու հելլենիստ. մշակույթների հետ։ Հայաստանում առկա էր մշակութային որոշակի մթնոլորտ, այստեղ ապաստան էին գտել և նույնիսկ պետական հովանավորության արժանացել իրենց հայրենիքից հալածված գիտության ու մշակույթի հույն գործիչներ։ Պատմագիր Պլուտարքոսի վկայությամբ՝ Տիգրան Մեծի (մ.թ. ա. I դ.) պալատում են եղել հույն հայտնի հռետոր-պատմիչներ Ամնիիկրատես Աթենացին և Մեթրոդորոս Սկեպսիացին, Արտաշատում է ապրել «Բաբելոնականք»-ի հեղինակ Յամբլիքոսը (II դ.)։ Արտաշատի թատրոնում հանդես են եկել նաև հույն դերասաններ։ Մ. թ. ա. 53-ին այնտեղ ներկայացվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։

Հելլենիստ. մշակույթի ավանդույթներն իրենց կենսունակությունը պահպանել են նաև քրիստոնեության շրջանում. V-VI դդ-ում նույնպես հայ փիլիսոփաներից, ճարտասաններից, պատմիչներից ու քերականներից շատերը կրթվել և կրթությունը կատարելագործել են հելլենիստ. մշակույթի համբավավոր կենտրոններում (Աթենք, Ալեքսանդրիա, Անտիոք և այլն)։ Հելլենիստ. մշակույթը ոչ միայն նպաստել է հայոց հին մատենագրության սկզբնավորմանը, այլև խթանել է նրա հետագա վերելքը, դրան մեծապես նպաստել է նաև թարգման․ գրակ-ը։ Մի քանի տասնամյակների ընթացքում հուն-ից և ասոր-ից թարգմանվել են Աստվածաշունչը, եկեղեց. արարող․ գրքեր, քրիստ. նշանավոր հեղինակների (Եփրեմ Ասորի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Աստվածաբան, Գրիգոր Նյուսացի, Հովհան Ոսկեբերան, Կյուրեղ Ալեքսանդրացի, Աթանաս Ալեքսանդրացի, Կյուրեղ Երուսաղեմցի և ուրիշներ) գործեր։ «Թարգմանչաց դարում» (V դ. անվանել են նաև այդպես) թարգմանել են ոչ միայն կրոնաեկեղեց., այլև աշխարհիկ՝ փիլ., քերական., գեղագիտական, պատմ. գրքեր։ Հունաբան դպրոցի ներկայացուցիչները (V դ. և VI դ-ի սկիզբ) շարունակել են անտիկ աշխարհի և վաղ քրիստ. շրջանի մեծ մտածողների՝ Արիստոտելի, Պլատոնի, Պորփյուրի, Դիոնիսիոս Թրակացու, Ափթոնիոսի, Սոկրատ Սքոլաստիկոսի գործերի թարգմանությունները։ Թարգմանվել են նաև գեղարվեստական գրակ-յան հուշարձաններ, ինչպես՝ Կեղծ Կալլիսթենեսի «Աղէքսանդրի