Էջ:Armenia Encyclopedia.djvu/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դահլիճները՝ քարե սյուներին հենվող հազարաշեն տիպի փայտե ծածկերի համակարգով։ ժողովրդական ճարտ-յան ազդեցությունը նկատելի է պալատ, շենքերի նաև ճարտ. մանրամասերում, հատկապես քարակերտ խոյակների ձևերում, որոնք հիշեցնում են փայտե խոյակներ (Սևանի վանք)։ Աշխարհիկ հուշարձանների խումբը լրացնում են Դվինում, Զվարթնոցում, Հռիփսիմեի եկեղեցու մոտ և այլուր պեղված բնակելի սենյակները, բաղնիքները, արտադրական կառույցները (հնձաններ, ձիթհաններ) և այլն։

Պաշտամունքային ճարտ-ից վաղ և նրան զուգահեռ վերելք է ապրել հուշակոթողային արվ-ը (քարակոթողներ, հուշասյուներ, խաչարձաններ, դամբարաններ)։ Քարակոթողները՝ ուղղաձիգ, քառանիստ, բազմանիստ կամ կլոր հատվածքով, հիմնականում հուշասյուներ են, որոնք հայտնաբերվել են Հայաստանի շատ վայրերում (Ագարակ, Երերույք, Խոշավանք, Թալին, Արթիկ, Դորբանտ, Փարպի, Անձավ, Ավան, Եղվարդ, Կողբ, Բերդաձոր, Խոժոռնի, Արդվի, Դսեղ և այլուր)։ Մի մասը (Դվին, Ջրվեժ, Զովուևի, Ավան, Կողբ) պսակված էր «թևավոր» խաչով։ Այդ կառույցներում հիմնականում պահպանված է աստիճանաձև որմնախարիսխ + խորանարդաձև պատվանդան + սյունանման կոթող դաս. հորինվածքը։ Սովորաբար կերտվել են տուֆի տարատեսակների ամբողջ, զանգվածից, մակերեսները հիմնականում մշակվել են խորհրդանշական, բուս, կամ Երկրաչափ. քանդակներով և զարդամոտիվներով։ Դրանք դարձել են սկզբունքորեն նոր տիպի կոթողների՝ խաչքարերի ձևավորման հիմքը՝ դրսևորվելով մի շարք սյունակոթողների (Ագարակ, Թալին, Կողբ) և խաչքարերի (Թալին, Դառնի) հորինվածքային նմանությամբ։ Հուշասյուները (Ջրվեժ, Ավան, Դվին, Երերույք, Եղվարդ, Փարպի, Օշական, Զվարթնոց, Թանահատ) կանգնեցվել են կարևոր իրադարձությունների առիթով։ Դրանք ունեն կոթողների ընդհանուր հորինվածք և պսակված են արտահայտիչ խոյակով։ Կոթողների կառուցման ավանդույթը հարատևել է մինչև ուշ միջնադար (Տաթև, Հովհաննավանք, Անգեղակոթ, Արդվի, Հաղպատ)։

Վաղմիջնադարյան դամբարանները բաժանվում են 2 խմբի, առաջինը վկայարաններ են, որտեղ թաղվել են հանուն քրիստ. հավատքի նահատակված սրբերն ու սրբացած անձինք (Հռիփսիմե, Գայանե, Գրիգորիս և ուրիշներ), Երկրորդը՝ աշխարհիկ և հոգևոր մարդկանց դամբարաններ (Արշակունիներինը՝ Աղցում, IV դ., Մեսրոպ Մաշտոցինը՝ Օշականում, V դ., Սրտավազդ Կամսարականինը՝ Նախճավանում, VIII դ., Հովհան Օձնեցունը՝ Արդվիում, 728, և այլն)։ Դամբարանները մեծ մասամբ երկհարկ են, որոնց գետնափոր կամ կիսագետնափոր ստորին հարկի տապանատան վրա կառուցվել է աղոթասրահը։ VI-VII դդ-ի մահարձանների ճարտ-ը ներկա եկեղեցին (618) հյուսիս-արևմուտքից յացվում է Օձունի և Աղուդիի բարձրարվեստ հուշարձաններով։

Քարի մշակման արվ-ն իր բազմազան դրսևորումներով հասել է կատարելության։ Քանդակազարդմանը զուգահեռ կարևորվել են խճանկարչությունը և որմնանկարչությունը։ Խճանկարների մնացորդներ են հայտնաբերվել էջմիածնի Մայր տաճարի, Դվինի Սբ Գրիգոր եկեղեցու և Զվարթնոցի պեղումներից։ Վաղ միջնադարի որմնանկարներ կան Աղցի դամբարանում, Քասաղի, Երերույքի, Աշտարակի Ծիրանավոր բազիլիկներում, էջմիածնի Մայր տաճարում, Տեկորի, Զվարթնոցի, Արուճի, Թալինի, Աշտարակի Կարմրավոր, Լմբատի Սբ Ստեփանոս, Եղվարդի Զորավար, Կոշի Սբ Ստեփանոս և այլ եկեղեցիներում։

Շին. արվ-ում տեղի է ունեցել արմատ. հեղաշրջում, չոր շարվածքը փոխարինվել է կրաշաղախով և կրաբետոնով։

VII դ-ում, փաստորեն, ավարտվել է բազմերանգ, որոշակի և յուրահատուկ դիմագծով հայկական ազգային ճարտ-յան կազմավորումը։