Էջ:Armenia Encyclopedia.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոշակի նկարագրով և տեղական առանձնահատկություններով ճարտ. դպրոցների (Արարատյան, Անի-Շիրակի, Սյունիքի, Վասպուրականի, Լոռու, Արցախի) ձևավորմանը, որոնք հետագայում զարգացել ու վերելք են ապրել XII-XIV դդ-ում։

IX-X դդ-ից կիրառվել են նախկինում մշակված հատակագծային և ծավալատարած. հորինվածքների բազմաթիվ ձևեր՝ միանավ դահլիճներում (Նորավանք, IX-X դդ., Բյուրականի Սբ Հովհաննես, X դ., Դսեղի Բարձրաքաշ Սբ Գրիգոր, X-XIII դդ., Հոռոմայր, XII դ-ի վերջ, Ջուխտակ վանք, XII-XIII դդ., Քոբայր, XII-XIII դդ.), գմբեթավոր դահլիճներում (Շիրակավանի Սբ Փրկիչ, IX դ-ի վերջ, Հաղպատի Սբ Նշան, 976-991, Արգինայի Կաթողիկե, X դ., Մարմաշենի Կաթողիկե, 988-1029, Բջնիի Սբ Աստվածածին, 1031, Կեչառիսի Սբ Գրիգոր, 1033, Նորատուսի Սբ Աստվածածին, X-XI դդ.), գմբեթավոր բազիլիկներում (Անիի Մայր եկեղեցի, 989-1001, Տաթևի Պողոս-Պետրոս, 895-906), բազմախորան կենտրոնագմբեթ (Աբուղամրենց Սբ Գրիգոր, X դ., Փրկչի, 1036, Հովվի, XI դ.), քառախորան, 3/4 հենախորշերով (Աղ- թամարի Սբ Խաչ, 915-921), փոքր խաչագմբեթ (Սևանի եկեղեցիները, IX դ.) և այլ կառույցներում։

XII-XIII դդ-ում զարգացման բարձր մակարդակի են հասել քաղաքները (Անի, Դվին, Կարին, Կարս, Երզնկա), կարևորվել աշխարհիկ շինությունները։ Հատկանշական են Անիի Պարոնի և Սարգսի (XIII դ.), Մրենի Սարգսի և Սահմադինի (1276-86) պալատները, երկհարկանի իջևան-հյուրատները՝ ներքին բակերով, տասնյակ սենյակներով, խճանկար ձևավորումներով։ Առևտր. մայրուղիներում կառուցվել են բազմաթիվ կարավանատներ՝ եռանավ (Ձորի, XIII դ., Արուճի, XIII դ., Սելիմի, 1332, Արժիսի, 1343), երկդահլիճ, իջևանատնով (Դաշտադեմի, XIV դ.), լեռն, գետերի վրա՝ հիմնականում միաթռիչք, քարակերտ կամուրջներ՝ կիսաշրջան և սլաքաձև կամարներով։ ճարտարագիտագեղարվեստական բարձրարժեք կառույցներ են Սանահինի (XII դ-ի վերջ), Անիի 30 մ-ից ավելի թռիչքով (Ջրափի և այլն) կամուրջները։

XII-XIV դդ-ում հայ ճարտ-յան մեջ կարևոր տեղ ունեն վանական համալիրները, որոնցից շատերը համակառուցային ճարտ-յան գլուխգործոցներ են։ Նոր թափ է առել ու տարածվել գավիթ-ժամատների, դպրոցների, սեղանատների, գրատուն-մատենադարանների, աղբյուրների, կոմունալ և տնտեսական կառույցների շին-ը, որով ամբողջացվել են վանական համալիրները։ Որոշակի տեղ են ունեցել նաև հուշակառույցները (խաչքար-մոնումենտներ, տոհմային դամբարաններ և այլն)։ XII-XIV դդ-ում եկեղեցիների հիմն․ տիպերն էին գմբեթավոր դահլիճը (Անիի Սբ Գրիգոր, 1215, Տիգրան Հոնենցի, 1215- 1251, Բախտաղեկի, XIII դ., Սպիտակավորի Սբ Աստվածածին, 1318) և 4 անկյուններում երկհարկ ավանդատներով, ներքուստ խաչաձև գմբեթավոր տիպը (Գեղարքունիքի Կարմիր եղցի, XII դ., Տեղեր, 1213-32, Սաղմոսավանքի Սբ Սիոն, Հաղպատի վանքի 1215, Գեղարդավանք, 1215, Գանձասարի Up Նշան եկեղեցին վանք, 1216-38, Հովհաննավանքի Սբ Կարապետ, 1216-21, Աշտարակի Մարինե, 1281)։ Նորություն էին երկհարկ, Եռաստիճան եկեղեցիները (Գոշավանքի գրատուն-եկեղեցին, 1291, Եղվարդի Սբ Աստվածածին, 1301, Հովհաննես-Կարապետի վանքի, XIV դ., Նորավանքի Բուրթելաշեն, 1339, տապանատուն-եկեղեցիները, Կապուտանի Սբ Մինաս, 1349, զանգակատուն-եկեղեցիները)։ Եղեգիսի Ձորաց եկեղեցին (XIII դ.) միակն է, որ բաղկացած է միայն խորանից և 2 ավանդատնից։

X-XI դդ-ում Հայաստանում կազմավորվել է շինության նոր տիպ՝ գավիթը, կառուցվել է եկեղեցուն կից՝ արմ. կողմում։ Դրանք ունեցել են հիմնականում կրոն., նաև աշխարհիկ նշանակություն, միաժամանակ եղել են տապանատներ։ Վաղ շրջանի գավիթներն առավելապես կիսագլանաձև թաղով ծածկված երկարաձիգ դահլիճներ են (Վահանավանք, Գնդեվանք, Քարկոփի վանք)։ Վանական համալիրներում տարածված էր 4 սյուներով քառակուսի դահլիճի դաս. տիպը՝ բաժանված 9 հատվածի, կենտրոնում՝ վրանաձև ծածկով (ԹԵղենյաց վանք, 1167, Սանահին, 1181, Գոշավանք, 1191-96, Հաղարծին, XII դ., Մակարավանք, XIII դ., Սաղմոսավանք, 1215-35, Տեղեր, 1220, Հառիճավանք, XIII դ., Հովհաննավանք, 1250, Խորանաշատ, 1251)։ Մշակվել են նաև անսյուն՝ փոխհատվող կամարների վրա հենվող ծածկով (Առաքելոց, XIII դ., Խորակերտի, 1252, Սրատեսի, 1270, Հոռոմայրի, 1220), զույգ խաչաձևվող կամարներով