Էջ:Armenia Encyclopedia.djvu/655

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ծավալել ճարտ. Ալեքսանդր Թամանյանը, որի նախագծերով կառուցվել են Շչերբատովների տունը (Մոսկվա), հիվանդանոցային մասնաշենքերի ու բնակելի ավանի ընդարձակ համալիր (Կրատովո)։

Բազմաթիվ են հայկական ճարտ-յան կառույցները նաև գաղթավայրերում, գրեթե ամենուր կառուցվել են եկեղեց. շենքեր, հաճախ՝ օժանդակ շինություններով։ Մասնավորապես Հելիոպոլսի եկեղեցին իր ընդհանուր ձևերով և համաչափություններով հիշեցնում է Մարմաշենի Կաթողիկեն, Լոնդոնի Սբ Սարգիս եկեղեցին կրկնել է Հաղպատի զանգակատան ձևերը, Ալեքսանդրիայի Պողոս-Պետրոս եկեղեցին հարազատ է Հայաստանում տարածված բազիլիկ կառույցներին։ Ինքնատիպ են Սան Ֆրանցիսկոյի Սբ Հռիփսիմե, Դաքայի հայկ. եկեղեցիների հորինվածքները։

XX դարի և XXI դարի սկզբի ճարտարապետությունը

XX դ-ի 2-րդ տասնամյակից սկսվել է հայկ. ճարտ-յան նոր փուլը, որը կարևորվել է քաղաքաշին. նշանակալի աշխատանքներով, քաղաքների և գյուղերի վերակառուցումներով և բարեփոխումներով։ 1924-ին Ա. Թամանյանն իր կազմած Երևանի գլխավոր հատակագծում առաջին անգամ կիրառել է քաղաքաշին. նոր սկզբունքներ (բնակավայրի բոլոր մասերի միասնություն, կենտրոնի և ծայրամասերի հակադրության վերացում, օրգ. ներդաշնակություն միջավայրի հետ ևն), որոնք հետագայում դրվել են Հայաստանի բնակավայրերի գլխավոր հատակագծերի հիմքում։ 1924-25-ին Երևանում կառուցվել են 1-3-հարկանի երկսեկցիոն բնակելի տներ՝ 2-4-սենյականոց բնակարաններով (ճարտ.՝ Նիկողայոս Բունիաթյան)։ 2-3-հարկանի բնակելի տներ կառուցվել են նաև Գյումրիում, Վանաձորում։ 1920-30-ական թթ-ին արվել են շենքերի տիպայնացման առաջին փորձերը. 1-2-հարկանի տիպային բնակելի տներ կառուցվել են Լուկաշին ավանում (1925, ճարտ.՝ Ա. Թամանյան), մշակվել են բնակելի տների սեկցիաներ (1929-30, ճարտ-ներ՝ Հովհաննես Մարգարյան, Արսեն Ահարոնյան), քաղաքային բնակելի տան նոր տիպեր, միջանցքային տներ և առանձնատներ։ Ուշագրավ են Երևանի Նալբանդյան և Թումանյան փողոցների հանգույցում (1927, ճարտ.՝ Ն. Բունիաթյան), Պուշկինի (1926-27, ճարտ.՝ Ա. Թամանյան), Գրիգոր Լուսավորիչի (Երջրէկի՝ «Շախմատաձև», 1930-32, ճարտ-ներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան), Աբովյան («Պրոֆեսորների», 1932-34, ճարտ.՝ Սամվել Սաֆարյան) փողոցների բնակելի տները։ 1930-ական թթ-ին նախագծվել են նաև բազմասեկցիոն բնակելի տներ, որոնցով կառուցապատվել են ամբողջ. թաղամասեր։

1920-ական թթ-ին միաժամանակ ծավալվել է հաս. շենքերի շին-ը (Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը, Կառավարական տունը, երկուսն էլ՝ ճարտ.՝ Ա. Թամանյան)։

1920-30-ական թթ-ի 1-ին կեսին Հայաստանում ճարտ-ը զարգացել է 2 ուղղությամբ. առաջինը Ա. Թամանյանի և նրա դպրոցի դավանած ազգային ճարտ. ժառանգության ստեղծագործ. վերամշակումն էր, երկրորդը՝ կոնստրուկտիվիստ. ուղղությունը, որի հետևորդներն էին ճարտ-ներ Կ. Հալաբյանը, Մ. Մազմանյանը, Գևորգ Քոչարը, նրանց գործերում կառույցի ձևը ճշտորեն համապատասխանում էր նրա գործառնական նշանակությանը։

Իրագործվել են արդ. կառույցների, ջրէկների շին-յան, բարեկարգման աշխատանքներ Երևանում, Գյումրիում և այլուր։ 1930-50-ական թթ-ին ծավալվել է ֆաբրիկաների, գործարանների, բնակելի տների, դպրոցների, մանկ. և բուժ. հիմնարկների, ակումբների, գրադարանների շին-ը, կարևորվել է քաղաքաշին. խնդիրների լուծումը։

Հայրեն. մեծ պատերազմի (1941-45) տարիներին արդ. կարևոր օբյեկտների շին-յանը զուգընթաց գյուղերում և շրջկենտրոններում կառուցվել են նաև բնակելի տներ, ակումբներ և հաս. շենքեր։ Տարածվել է պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձանների կառուցումը։

Հետպատերազմ. շրջանում կառուցվել են հաս. շենքերի համալիրներ, ինչպիսին