Էջ:Armenia Encyclopedia.djvu/656

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևանի Հանրապետության հրապարակինն է, որտեղ Կառավարական տան ճարտ-ը պայմանավորել է մյուս շենքերի (Կառավարական 2-րդ տուն, «Արմենիա» հյուրանոց, Արհեստակց. միությունների ու կապի նախարարության միացյալ շենք, թանգարանների շենք) տեղադրությունը և հորինվածքները։ 1950-ական թթ-ին հասարակական կենտրոններ են ստեղծվել նաև Գյումրիում և Վանաձորում։ Այդ շրջանի ճարտ-յանը բնորոշ են բարձրարժեք և գեղարվեստորեն հագեցած կառույցները. Երևանում՝ ներկայիս ՀՀ ազգ. ժողովի շենքը (1946-50) և Մատենադարանը (1957, երկուսն էլ՝ ճարտ.՝ Մ. Գրիգորյան), երկթղ. կայարանի շենքը (1949-55, ճարտ.՝ Էդմոնդ Տիգրանյան), Կենտր. ծածկած շուկան (1952, ճարտ.՝ Գրիգոր Աղաբաբյան, կոնստրուկտոր՝ Հ. Առաքելյան), ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը (1954), Բյուրականի աստղադիտարանի համալիրը (1947-56 թթ., երկուսն էլ՝ ճարտ.՝ Սամվել Սաֆարյան)։

Նախագծվել են տիպային շենքերի մի քանի տեսակներ՝ բնակելի, ուս., մշակութ. ևն։

1955-ից շին-յան ինդուստրացումը և տիպային նախագծերը չեն նպաստել բնակելի զանգվածների ուշագրավ և բազմազան կառուցապատմանը։

1970-ական թթ-ի կեսերից նկատելի են զանգվածային կառուցապատման գեղ. նկարագրի հարստացման որոնումները, որոնք դրսևորվել են անհատ. նախագծերով կառուցված բազմաթիվ բնակելի տներում և թաղամասերում. Երևանի Մ. Սարյան փողոցի (ճարտ-ներ՝ Արթուր Թարխանյան, Ռոլանդ Բաղդասարյան, Լյուդմիլա Մկրտչյան), Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի հանգույցի (ճարտ-ներ՝ Մարտին Թովմասյան, Լևոն Բալայան), Սբ Սարգիս եկեղեցու թաղամասի (ճարտ-ներ՝ Աշոտ Ալեքսանյան, Ֆելիքս Հակոբյան), Սայաթ-Նովայի փողոցի (ճարտ-ներ՝ Մարգարիտ Հայրապետյան, Ֆելիքս Զարգարյան) շենքերը, Էրեբունի-3, Ավան-Առինջ, Նորաշեն թաղամասերը, Վաղարշապատի, Աբովյանի, Կապանի կենտրոնների, Գյումրիի Արագածի փողոցի բնակելի կառուցապատումները ևն։

Երկաթբետոնի արտահայտչ. հնարավորությունների օգտագործման, ճարտ-յան ազգ. ինքնատիպության նորովի ընկալման օրինակներ են 1960-ական թթ-ին նախագծված մի շարք կառույցներ. Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը (1966, ճարտ-ներ՝ Ռազմիկ Ալավերդյան, Սուրեն Բուրխաջյան, Գուրգեն Մնացականյան, կոնստրուկտոր՝ Ռուբեն Բադալյան), Կամերային երաժշտության տունը (1967-77, ճարտ.՝ Ստեփան Քյուրքչյան), «Ռոսիա» կինոթատրոնը (1970-74, ճարտ-ներ՝ Ա. Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան, կոնստրուկտոր՝ Գերասիմ Գևորգյան, այժմ՝ Առևտրամշակութ. կենտրոն), Երիտասարդության պալատը (1970-85, ճարտ-ներ՝ Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Հ. Պողոսյան, Մ. Զաքարյան, այժմ՝ քանդված), «Հրազդան» մարզադաշտը (1971-1972, ճարտ-ներ՝ Կ. Հակոբյան, Գուրգեն Մուշեղյան, կոնստրուկտոր՝ Էդուարդ Թոսունյան), «Զվարթնոց» օդանավակայանը (1976-81, ճարտ-ներ՝ Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Ժորժ Շեխլյան, Լևոն Չերքեզյան, կոնստրուկտոր՝ Ս. Բաղդասարյան), Խնկո-Ապոր անվան մանկ. գրադարանը (1980, ճարտ-ներ՝ Լևոն Ղալումյան, Ռուզան Ալավերդյան), Մարզահամերգային համալիրը (1984, ճարտ-ներ՝ Կ. Հակոբյան, Ա. Թարխանյան, Հ. Պողոսյան, Ս. Խաչիկյան, Գ. Մուշեղյան, բարեկարգումը՝ ճարտ. Հովհաննես Բերբերյանի,