Էջ:Armenia Encyclopedia.djvu/706

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էդուարդ Խաղագորտյանի «Սոնա» (1957, բալետմայստերներ՝ Զարեհ Մուրադյան, Ազատ Ղարիբյան) և այլն։ Բեմադրվել են նաև արևմտաեվրոպացի և ռուս դաս. կոմպոզիտորների բալետներ՝ «Շեհերազադե» (ըստ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի սիմֆոնիկ սյուիտի, 1947, բալետմայստեր՝ Վ. Բուրմայստեր), Լ. Դելիբի «Կոպելիա» (1948, բալետմայստերներ՝ Վ. Իվաշկին, Զ. Մուրադյան), Իգոր Մորոզովի «Բժիշկ Այբոլիտ», Ռեյնհոլդ Գլիերի «Պղնձե հեծյալը» (երկուսն էլ՝ 1949, բալետմայստեր՝ Ի. Արբատոկ), «Կարմիր կակաչ» (1951, բալետմայստեր՝ Գ. Յազվինսկի), Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» (1954, բալետմայստեր՝ Զ. Մուրադյան), Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» (1955, բալետմայստեր՝ Վ. Վարկովիցկի) և այլն։

1940-50-ական թթ-ին հայկական բալետում շարունակել են ստեղծագործել Լյուբով Վոինովա-Շիկանյանը, Ռուսուդան Թավրիզյանը, Ելենա Արարատովան, Պ. Բուռնազյանը, Սերգեյ Մարզպանը, Զ. Մուրադյանը, Գեորգի Գեորգիյանը, երիտասարդ պարող-պարուհիներ Թերեզա Գրիգորյանը, Սիլվա Մինասյանը, Վանուշ Խանամիրյանը, Ֆրունզե Ելանյանը, Ա. Ղարիբյանը, որոնք մեծապես նպաստել են ազգային կատարող․ ոճի ձևավորմանը։ 1947-ին Լենինգրադից հրավիրված արտիստներ Լյուդմիլա Սեմանովան, Իրինա Ուշակովան և Վիկտոր Բորիսովը իրենց արվ-ով հայկական բալետը հարստացրել են լենինգրադյան պարարվ-ի դպրոցի կատարող. ավանդույթներով։

1950-ական թթ-ին թատերախումբը համալրվել է նոր պարողներով՝ Բելա Հովնանյան, Վիլեն Գալստյան, Աննա Մարիկյան, Ջուլիետ Քալանթարյան, Ե. Մեհրաբյան։ 1960-ական թթ-ից խմբի առաջատարներից էին Էլվիրա Մնացականյանը, Հովհաննես Դիվանյանը, Ռ. Խառատյանը, Մ. Ավնիկյանը, Սերգեյ Պետրոսյանը, Թ. Այդինյանը, Մ. Դավթյանը, Բելա Խուդինյանը, Ե. Պավլիդին, Նադեժդա Խառատյանը։

Հայկական բալետի ձևավորման ու զարգացման մեջ մեծ ներդրում ունեն բալետմայստերներ Ի. Արբատովը, Ա. Ղարիբյանը, Վ. Գալստյանը, Մաքսիմ Մարտիրոսյանը, Եվգենի Չանգան, Զ. Մուրադյանը, Աշոտ Ասատրյանը և ուրիշներ։

1960-70-ական թթ-ին հայ կոմպոզիտորներն ստեղծել են մի շարք բալետային պարտիտուրներ, որտեղ համադրված են սիմֆոնիկ երաժշտության և երաժշտ. թատրոնի ձևերն ու արտահայտչամիջոցները (Էմին Արիստակեսյանի «Պրոմեթևս» և Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» բալետները, Երվանդ Երկանյանի «Օրեստես» և «Էդիպ արքա» խորեոգրաֆիկ սիմֆոնիաները, Է. Հովհաննիսյանի «Անտունի» բալետը՝ խմբերգային դրվագներով, «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը)։ Ընդլայնվել է նաև բալետի թեմատիկան (Է. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք», Գ. Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», Գրիգոր Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքո», Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես», Ստեփան Շաքարյանի «Ֆիզիկոսներ», Բորիս Սակիլարիի «Չոփչոփիկ», Հրաչիկ Մելիք-Մուրադյանի «Կարմիր գլխարկ» և այլն)։ 1961-67-ին Ե. Չանգայի ղեկավարությամբ բեմադրվել են Ա. Խաչատրյանի «Սպարտակ» (1961), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը» (1963), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (1965), Է. Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1967) և այլ բալետներ։

Մ. Մարտիրոսյանը (1988-89-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր, 1989-92-ին՝ բալետմայստեր) իր բեմադրություներով՝ Գ. Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968), Է. Հովհաննիսյանի «Անտունի», Կ. Օրբելյանի «Անմահություն» (1969), Ա. Խաչատրյանի «Գայանե» (1971) և այլն, ազգային պարարվ-ը հարստացրել է գեղարվեստական նոր արտահայտչամիջոցներով։

1972-83-ին (ընդհատումներով) բալետի խումբը ղեկավարել է Վ․ Գալստյանը, բեմադրություններից են Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (1976), Ա. Խաչատրյանի «Գայանե» (1974) և «Սպարտակ» (1978) բալետները։ 1973-ից