Էջ:Armenia Encyclopedia.djvu/707

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թատրոնում է աշխատել բալետմայստեր Աշոտ Ասատրյանը (Սերգեյ Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն», 1973, Կ. Օրբելյանի «Անմահություն», 1975, Էդվարդ Միրզոյանի «Լույսի սիմֆոնիա», 1977, Մորիս Ռավելի «Դափնիս և Քլոյե», 1980, Գ. Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», 1982, և այլն)։ Մ. Մնացականյանը բեմադրել է Է. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» բալետը (1966), «Համլետ» (Դմիտրի Շոստակովիչի երաժշտությամբ), «Սպերաբիլիս» (Բելա Բարտոկի երաժշտությամբ), «Լորկիանա» (իսպ. ժողովրդական երաժշտությամբ) մեկ գործողությամբ բալետները։

1960-80-ական թթ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում բալետներ են բեմադրել Մոսկվայի, Լենինգրադի, Թբիլիսիի, Օդեսայի օպերայի և բալետի թատրոնների բալետմայստերներ Ս. Սերգեևը, Նատալյա Դուդինսկայան, Յուրի Ժդանովը, Օլեգ Վինոգրադովը, Տ. Նիկիտինան, Գ. Ալեքսիձեն, Ն. Ռիժենկոն, Վ. Սմիռնով-Գոլովանովը։ Տարբեր տարիների բալետային ներկայացումները ղեկավարել են դիրիժորներ Կոստանդին Սարաջևը, Գևորգ Բուդաղյանը, Հակոբ Ոսկանյանը, Արամ Քաթանյանը, Դ. Շիկանյանը, Ռուբեն Ստեփանյանը, Գ. Տերտերյանը, Գ. Թորիկյանը, Մորիս Մկրտչյանը։ Ներկայացումները ձևավորել են Սիմոն Ալաջալովը, Սարգիս Արուտչյանը, Աշոտ Միրզոյանը, Կարապետ Մինասյանը, Մինաս Ավետիսյանը, Ալեքսանդր Շաքարյանը, Ռոբերտ Նալբանդյանը, Աշոտ Բայանդուրը, Բորիս Մեսերերը և ուրիշներ։

1970-80-ական թթ-ին թատերախմբում էին նաև երիտասարդ պարողներ Մ. Աբրահամյանը, Մ. Բարանովը, Գ. Գալստյանը, Գ. Շաքարյանը, Լ. Գյուրջյանը, Ե. Հայրապետյանը և ուրիշներ։ Դասատու-փորձավարներն էին Ե. Արարատովան, Իրինա Ուշակովան, Բ. Հովնանյանը, Դոնարա Ալեքսանյանը, Մերուժան Մուրադյանը։

1990-ական թթ-ից բեմադրվել են Ստեփան Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը», Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» (1990), Լորիս Ճգնավորյանի «Օթելլո» (1993), Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը» (1998, բալետմայստեր՝ Է. Բեյլերյան), Բիզե-Շչեդրինի «Կարմեն-սյուիտը» (1998, բալետմայստեր՝ Արմեն Գրիգորյան), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (1999), Ա. Խաչատրյանի «Գայանե» (2004, երեքն էլ՝ բալետմայստեր՝ Վ. Գալստյան), «Հավերժություն» (2003, բալետմայստեր՝ Մ. Մարտիրոսյան), «Սպարտակ» (2009, բալետմայստեր՝ Յուրի Գրիգորովիչ), Է. Հովհաննիսյանի «Վարդանանք» (2008), «Ստաբատ մատեր» (ըստ Ջովաննի Պերգոլեզիի երաժշտության), «Բախի կրքերը» (ըստ Յոհան Սեբաստիան Բախի երաժշտության, երկուսն էլ՝ 2010), Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (2011), Մ. Ռավելի «Բոլերո» (2012, վերջին հինգի բալետմայսեր՝ Ռ. Խառատյան) և այլ բալետներ։

Բալետի զարգացմանը նպաստել են դիրիժորներ Օհան Դուրյանը, Յուրի Դավթյանը, Կարեն Դուրգարյանը և ուրիշներ։

Թատերախումբը համալրվել է երիտասարդ պարողներով՝ Սոնա Առուստամյան, Մարիա Դիվանյան, Սյուզաննա Փիրումյան, Ժակլին Սարխոշյան, Մերի Հովհաննիսյան, Մերի Վարդանյան, Իրինա Մկրտումյան, Հայկ Հարությունյան, Անդրանիկ Սարգսյան, Ռուբեն Մուրադյան, Սևակ Ավետիսյան, Զավեն Հարությունյան, Արմեն Գևորգյան, Նարեկ Մարտիրոսյան և ուրիշներ։

Նազենիկ Սարգսյան

Գրկ. Շարասան, Թրքահայ բեմը և իր գործիչները (1850-1908), ԿՊ, 1915։ Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1-2, Ե., 1962-69։ Խաչատրյան Ժ., Ջավախքի հայ ժողովրդական պարերը, Ե., 1975 (Հայ ազգագրություն և բանահյուսություն, № 7)։ Գևորգյան Կ., Ազգային պարարվեստի դերը մատաղ սերնդի բարոյահոգեբանական կերտվածքի ձևավորման գործում, Ե., 2006։ Նույնի, Պարարվեստը որպես հասարակական գիտակցության ձև, Ե․, 2008։ Тигранов Г., Армянский музыкальный театр, т. 1, Е., 1956; Лисицян С., Старинные пляски и театральные 707 представления армянского народа, т. 1—6, Е., 1958 — 72; Спендиарова М., Летопись жизни и творчества А, А. Спендиарова, Е., 1975; Петросян Э., Хачатрян Ж., Армянский народный танец, М., 1980; Саркисян Н., Ашот Асатурян — хореограф последней трети XX века, Е., 2011.