Էջ:Armenia Encyclopedia.djvu/747

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահը (ՀԱՊ) հիմնադրվել է 1921-ին Երևանում՝ որպես Հայաստանի պետական թանգարանի արվ-ի բաժին (վարիչ՝ Մարտիրոս Սարյան), 1935-ին վերակազմավորվել է Կերպարվ՜-ի թանգարանի, 1947-ին կոչվել Հայաստանի պետական պատկերասրահ, 1991-ից՝ Հայաստանի ազգային պատկերասրահ։ Թանգարանի հիմքը հայ նկարիչների 1921-ին կազմակերպած ցուցահանդեսի աշխատանքներն են, որոնք համալրվել են Մոսկվայի Հայ մշակույթի տան ու նախկին Լազարյան ճեմարանի հարուստ հավաքածուներով, Մոսկվայի և Ս. Պետերբուրգի թանգարանային ֆոնդերից ձեռք բերված գործերով, նաև գնումներով, փոխանակումներով ու նվիրատվություններով։ 1925-ին ցուցանմուշների թիվը հասել է 400-ի։ Պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է 25 հազար 531 թանգարանային նմուշ (3964 մշտ. ցուցադրությամբ) և ունի 54 ցուցասրահ (2012)։

ՀԱՊ-ը հայկական կերպարվ-ի ստեղծագործությունների ամենահարուստ հավաքածուն է աշխարհում, մշտ. և ժամանակավոր ցուցադրություններում հիմնականում ներկայացված է հայկական արվ-ը։ Պատկերասրահն ունի հայկական (միջնադարյան մանրանկարչության, VI-XIII դդ-ի որմնանկարչության և դեկորատիվ քանդակների վավեր. կրկնօրինակներ, XVII-XIX դդ-ի եկեղեց. գեղանկարչության, ձեռագիր մատյանների արծաթե կազմեր, խաչքարեր, XVIII-XX դդ-ի գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառ. արվ-ի, նաև սփյուռքահայ արվեստագետների գործեր), ռուս․ (XVIII-XX դդ-ի գեղանկարչություն, քանդակագործություն և գրաֆիկա, նաև XVI-XVII դդ-ի սրբապատկերներ), արտասահմ. երկրների (XIV-XX դդ-ի իտալ., հոլանդ., ֆլամանդ., ֆրանս. գեղարվեստական դպրոցների, XIX դ-ի ռումինացի, XV-XIX դդ-ի անգլիացի, գերմանացի, իսպանացի, բելգիացի, ամերիկացի արվեստագետների ստեղծագործություններ, հին հուն․ և եգիպտ., նաև պարսկ., չին., ճապոն․ դեկորատիվ-կիրառ. արվ-ի նմուշներ, հնդկ. միջնադարյան որմնանկարների կրկնօրինակներ և XIX դ-ի իրան․ գեղանկարչական աշխատանքներ) արվ-ի բաժիններ։

Խորհրդային տարիներին պատկերասրահը ներառված էր Համամիութ. մշակութ. համակարգում, մասնակցել է ԽՍՀՄ տարբեր քաղաքներում կազմակերպված ցուցահանդեսների, որոնք էապես նպաստել են հայկական գեղանկարչության և կիրառ. արվ-ի ճանաչմանը։

Երկրի անկախացումից (1991) հետո սկսվել է ՀԱՊ-ի (1991-2002-ին տնօրեն՝ Շահեն Խաչատրյան) գործունեության Պատկերասրահի հայկական նոր փուլը, հաղթահարելով անցման արվեստի ցուցասրահներից շրջանի բազմաթիվ դժվարություններ՝ պատկերասրահը վերակառուցվել է և շարունակել իր բնականոն աշխատանքը (1991-2000-ին՝ 130 ցուցահանդես)։

2005-ից պատկերասրահը կազմակերպում է դաս. երաժշտության փառատոներ, Թանգարանների միջազգային խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ «Թանգարանային գիշեր» միջոցառումը՝ տարբեր խորագրերով։

ՀԱՊ-ը մասնաճյուղեր ունի Երևանում, Հրազդանում, Ջերմուկում, Սիսիանում, Ալավերդիում, Եղեգնաձորում, Գավառում, Մարտունիում և Ջաջուռում։

Պատկերասրահի հին շենքը (ճարտ.՝ Բորիս Մեհրաբյան) վերանորոգվել է, կառուցվել է նորը (1978, ճարտ-ներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան), որը բաղկացած է 8-հարկանի հիմն. (ցուցադրություններ) և 4-հարկանի վարչական շենքերից։ ՀԱՊ-ի տնօրեններ են եղել Ռուբեն Դրամբյանը (1935-51), Վահան Հարությունյանը (1952-53), Ոուբեն Պարսամյանը (1953-62), և ուրիշներ, 2002-ից Փարավոն Միրզոյանն է։