Էջ:Armenia Encyclopedia.djvu/770

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խորհրդահայ մամուլը

Հայաստանի խորհրդայնացումից հետո, որպես հասարակության լայն զանգվածների վրա ազդող կազմակերպչական և գաղափարախոս․ հզոր միջոց, նոր իշխանությունները կարևորել են մամուլի զարգացումը և այն ձևավորել խորհրդային մամուլի գաղափարակազմակերպչական միասնական սխեմայով, որի հիմքում 1917-ի նոյեմբ. 10-ին ընդունված «Մամուլի մասին» դեկրետն էր։ Միակուս․ քաղաքական համակարգի ձևավորման պայմաններում կոմկուսի ազդեցությունն ապահովելու և ուժեղացնելու նպատակով իշխանությունները դասակարգային անհանդուրժողականություն են ցուցաբերել ոչ բոլշևիկյան մամուլի նկատմամբ։

Մամուլը խորհրդային շրջափուլում ձևավորվել է չափազանց բարդ քաղաքական ու սոցիալ-տնտեսական կացության և սահմանափակ հնարավորությունների պայմաններում, վատ վիճակում էր նյութատեխ. բազան, չկային տպագր. մեքենաներ, սարքեր, թուղթ, զգացվում էր բանիմաց լրագրողների պակաս։ Սակայն աստիճանաբար հաղթահարվել են այդ դժվարությունները, և պարբ-ները դարձել են ավելի բազմաքանակ և բազմաբովանդակ։ Մամուլում լայնորեն լուսաբանվել են խորհրդային կառավարության որոշումները, դեկրետները, ժողկոմների կարգադրությունները, ներկայացվել են կուսակցական կյանքը, արհմիությունների գործունեությունը, մշակույթի և լուսավորության հիմնահարցերը, լուրեր արտասահմանից, հայ գաղթավայրերից և այլն։ Սկզբն. շրջանում պարբ-ներում մեծ տեղ է զբաղեցրել հակադաշնակցական քարոզը, մանրամասն տեղեկություններ են տրվել քեմալականների բռնագրաված տարածքների մասին։

Խորհրդահայ առաջին պարբ-ը ՀԿԿ ԿԿ-ի և Երևանի կոմիտեի «Կոմունիստ» պաշտոնաթերթն էր (լույս է ընծայվել 1920-ի դեկտ. 5-ից, խմբ.՝ Աշոտ Հովհաննիսյան). ունեցել է «Կնոջ թերթիկ», «Երիտասարդ կոմունիստ» և այլ մշտ. բաժիններ։ Ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս են տեսել «Կոմունիստ», «Նաշա պրավդա», «Իզվեստիա» (երեքն էլ՝ ռուս․), «Ռանչպար», «Զանգուր» (երկուսն էլ՝ ադրբ.), «Ռյա թազա» (քրդ.) թերթերը։

Խորհրդային իշխանության պատմության յուրաքանչյուր փուլ իր կնիքն է թողել մամուլի վրա։ «Ռազմական կոմունիզմի» շրջանում մամուլն աջակցել է բոլշևիկյան ծայրահեղական քաղաքականությանը գյուղում, լուսաբանել է նաև իրավիճակը Զանգեզուրում, պայքարը Նժդեհի ղեկավարած Լեռնահայաստանի դեմ։ Արևմտահայ գաղթականների շրջանում կոմունիստ․ գաղափարախոսությունը տարածելու նպատակով ՀԽՍՀ արևմտահայ աշխատավորության կենտրոնական վարչությունը 1920-ական թթ-ին հրատարակել է «Կարմիր օրեր», «Նոր արևելք», «Մշակ Հայաստանի» պարբ-ները։ 1921-ի սկզբներին անցումը նոր տնտեսական քաղաքականությանը (ռուս․ հապավումը՝ նէպ) բուռն քննարկումներ է առաջացրել մամուլում։ Հայտնվել են կոմկուսի քաղաքականությունը քննադատող նյութեր, առաջադրվել է խոսքի ազատության հարցը, որը, սակայն, շատ կարճ է տևել։ Հաջորդ տարիներին բոլոր իրադարձությունները մամուլը լուսաբանել է միայն պաշտոն․ գաղափարախոսության դիրքերից։

1922-ին ստեղծվել է գրահրատարակչական գործերով պետական կոմիտեն՝ «Գլավլիտը», որը, լինելով կոմկուսի կամակատարը, փաստորեն վերածվել է գրաքննչական կառույցի՝ կանխելով մամուլում այլախոհության որևէ դրսևորում։ Այդ տարիներին հրատարակվել են գյուղի սոց. վերափոխմանը և գյուղացու հիմնախնդիրներին նվիրված «Աղքատ գյուղացի», «Կարմիր գութան», «Կարմիր ռանչպար», «Մաճկալ», «Գյուղատնտեսական կյանք» պարբ-ները, որոնց նյութերը հաճախ գրվել են խոշոր տառերով, գեղջկական հասարակ լեզվով։

Խորհրդային առաջին տարիներին կարևորվել է նաև տեղական մամուլի զարգացումը։ Հայաստանի գավառային մամուլի առաջնեկը «Կարմիր գյուղացին» էր, որին հաջորդել են «Կարմիր Լոռի», «Կարմիր Շիրակ», «Շիրակի ռանչպար» (հետագայում՝ «Բանվոր»), «Խորհրդային Զանգեգուր», «Աղքատ գյուղացի», «Ռանչպար», «Կարմիր երիտասարդ», «Մուրճ ու մաճ», «Կարմիր ուղի», «Կոլտնտեսային կյանք», «Արտաշատ» և այլ թերթեր։ Անդրֆեդերացիայի և ԽՍՀՄ կազմավորումից հետո մամուլն ավելի է կենտրոնացվել, որին վերահսկելու համար ԽՄԿԿ ԿԿ-ում՝ 1923-ին,