Էջ:Armenia Encyclopedia.djvu/785

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքնուրույն և անկախ լրատվամիջոցներ՝ որպես Հայաստանի ազգային հեռուստաընկերություն և Հայաստանի ազգային ռադիո։

1996-ի կեսերից «Լրաբերը» սկսել է հեռարձակել 3-րդ թողարկումը և շարունակել է մնալ հանրապետության հեռավոր բնկավայրերի հիմնական տեղեկատվ. աղբյուրը։ 1997-ին մեկնարկել է Տիգրան Նաղդալյանի «Օրակարգ» հեղինակային հաղորդաշարը։

1996-ին հայկական հեռուստատեսության 2-րդ ալիքի հիման վրա ստեղծվել է պետական 2-րդ՝ «Նորք» հեռուստաընկերությունը։ Ուշագրավ էին «Նորքի» տեղեկատվ-վերլուծ. «Լուրեր», «Ժամանակաչափ» և այլ հաղորդաշարեր։

1999-ին «Նորք» հեռուստաընկերությունը փակվել է. վերջինիս հիմքի վրա ստեղծվել է «Պրոմեթևս» (այժմ՝ «Հ2») մասնավոր հեռուստաընկերությունը։

1998-ի օգոստ-ին «Լրաբեր» լրատվ. գործակալությունը փոխարինվել է «Հայլուր»-ով։

1999-ի փետր-ից հայկական հեռուստատեսությունն իր հաղորդումները հեռարձակում է արբանյակային կապով, որի շնորհիվ աշխարհասփյուռ հայությանը հնարավորություն է տրվել դիտելու հանրապետական հեռուստահաղորդումները։

2001-ին Հայաստանի ազգային հեռուստաընկերությունը վերանվանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության (ՀՀՀ)՝ «Հ1» տարբերանշանով։ Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀՀ-ն անկախ զանգվածային լրատվ. միավոր է, ֆինանսավորվում է ինչպես ՀՀ Կառավարության կողմից, այնպես էլ օրենքով չարգելված այլ աղբյուրներից։

2001-ին տեխնիկապես վերակառուցվել է ՀՀՀ-ի ապարատաստուդիական առաջին բլոկը, որտեղ 2002-ից տեղակայվել է հանրապետությունում առաջին վիրտուալ ստուդիան։ 2002-ի կեսին գործարկվել է թղթակցական շարժական փոքր հեռուստակայանը, որը հնարավորություն է ընձեռել եթեր մտնելու քաղաքի ցանկացած կետից։

2005-ից ՀՀՀ-ն Եվրոպ. հեռարձակողների միության լիիրավ անդամ է և իրավունք է ստացել հեռարձակելու միության բոլոր նախագծերը։

2005-ի հունվ-ից ՀՀՀ-ի եթերը բացառապես հայերեն է։ Ունի տեղեկատվ., հաս- քաղաքական, տնտեսական, երիտասարդ., մանկապատանեկան, երաժշտ., մարզ., արտերկրի համար (արբանյակային հեռարձակմամբ) և այլ ծրագրեր ու հաղորդաշարեր, գործում են առևտրագովազդային գործակալություն, հեռուստատեսային կինոնկարների «Երևան» ստուդիան (1970-ից) և այլն։

Մասնավոր հեռուստաընկերություններ

1980-ական թթ-ի վերջերին - 1990-ական թթ-ի սկզբներին մայրաքաղաքում և հանրապետության որոշ շրջաններում տարերայնորեն հիմնադրվել են մալուխային հեռուստաստուդիաներ, որոնք իրենց գործունեությունը լսարանի հետ կազմակերպել են աբոնենտային ցանցի միջոցով։ Ցուցադրել են կինոնկարներ, երաժշտ. հաղորդումներ, մուլտֆիլմեր, որոնք հիմնականում եթերահենային էին և ցածրաճաշակ, պատրաստել են նաև սեփական հեռուստահաղորդումներ՝ լուրեր, մանկական ծրագրեր, թոք-շոուներ, հարցազրույցներ և այլն։ ՀՀ-ում առաջին մասնավոր հեռուստակայանը 1987-ին Աշտարակում հիմնադրված «Աշտարակ» մալուխային հեռուստաստուդիան է։

1991-ի հունվ-ին պետական հեռուստատեսության հաս-քաղաքական կիրակնօրյա ալիքի հիման վրա ստեղծվել է «Ա1» հեռուստաընկերությունը (հետագայում՝ «Ա1+»), որն առաջին մասնավոր հեռուստաընկերությունն էր և մասնագիտացել էր տեղեկատվության, հատկապես լրատվության ոլորտում։ 2002-ի ապրիլից հեռուստաընկերությունը սեփական կապուղուց զրկվել է, սակայն հաղորդումներ է պատրաստում մարզային «Համասփյուռ» հեռուստացանցի համար, ունի սեփական համացանցային կայքէջ և համացանցային