Էջ:Armenia Encyclopedia.djvu/822

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զանգու գետի ափին» կտավը կովկասյան նկարաշարի աչքի ընկնող գործերից է և պահպանվել է Ա. Պետրովի փորագրության շնորհիվ։ Վլադիմիր Մաշկովը հեղինակ է «40.000 հայերի գաղթը Պարսկաստանից» հանրահայտ նկարի և Երևանն ու նրա կենցաղը պատկերող այլ կտավների։ Գրիգորի Գագարինի «Շուկա Երևանում», «Երևանի իջևանատանը», «Երևանի ճանապարհին», «Գյոյ մզկիթի բակը» և այլ նկարներ ամփոփված են 1847-ին Փարիզում հրատարակված “Le Caucase pittoresque dessine՝ d’apres nature” խորագրով ալբոմում։ Տարբեր տարիների Երևան են այցելել և բնապատկերներ ստեղծել Գևորգ Բաշինջաղյանը («Հրազդան գետը Երևանից», 1897), Սեդրակ Առաքելյանը («Գարունը Երևանում», 1926, «Հին առևտրաշարք Երևանում», 1935), Փանոս Թերլեմեզյանը («Երևանը գարնանը», 1933, «Հին և նոր Երևանը ձյունի տակ», 1937), Եղիշե Թադևոսյանը, Վարդգես Սուրենյանցը, Վանո Խոջաբեկյանը (հայ գաղթականներին նվիրված երևանյան մատիտանկարներ) և ուրիշներ։

Մինչխորհրդային շրջանում Երևանն արհեստավոր. քաղաք էր. զարգացած էին պղնձագործությունը, ոսկերչությունը, գորգագործությունը, կարպետագործությունը, ասեղնագործությունը և այլն. արհեստագործ վարպետների բազմաթիվ բարձրարվեստ նմուշներ հարստացրել են հայկական կիրառ. արվ-ի Արարատյան խումբը։

1920-ական թթ-ին Երևան են տեղափոխվել արտերկրում ստեղծագործող հայ արվեստագետներ Ստեփան Աղաջանյանը, Մարտիրոս Սարյանը, Ս. Առաքելյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը, Սուրեն Ստեփանյանը, Այծեմիկ Ուրարտուն և ուրիշներ, 1936-ին՝ Երվանդ Քոչարը, որոնք ակտիվորեն մասնակցել են Հայաստանի և հատկապես Երևանի գեղարվեստական կյանքին։ Հիմնադրվել են գեղարդ․ տեխնիկումը (1921, 2005-ից՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվ-ի քոլեջ), կուլտուր-պատմ. թանգարանը (1919, 2003-ից՝ ՀՊԹ), որից 1935-ին առանձնացել է Կերպարվեստի պետական թանգարանը (1992-ից՝ ՀԱՊ)։ Կերպարվեստագետները 1932-ին միավորվել են և ստեղծել Հայաստանի նկարիչների միությունը (ՀՆՄ)։ Հետագայում Երևանում բացվել են Ժամանակակից (1972), Ժողովրդական (1978), Ռուսական (1984) արվ-ների, նաև Երվանդ Քոչարի (1984), Կալենց (2010) թանգարանները, Մ. Սարյանի (1967), Հ. Կոջոյանի և Արա Սարգսյանի (1973) տուն-թանգարանները, հիմնադրվել են ԵԳԻ-ն (1945, 2000-ից՝ ԵԳԱ), Հ. Կոջոյանի անվան նկարչ. դպրոցը (1958), Գեղագիտական դաստիարակության հանրապետական (1978, 1999-ից՝ Գեղագիտության ազգային), «Գաֆեսճյան» արվ-ի (2009) կենտրոնները։ Երևանում՝ ՀՆՄ-ի և այլ սրահներում պարբերաբար կազմակերպվում են գեղարվեստական ցուցահանդեսներ, լույս է տեսել «Արվեստ» ամսագիրը (1932-96, տարբեր խորագրերով)։ Հրատարակվել է «Հայ արվեստ» ամսագիրը (2001-05-ին՝ «Մոմիկ» մշակութային կենտրոնում, 2005-08-ին՝ ՀԱՊ-ում)։ 2003-ից լույս է տեսնում ՀՆՄ-ի «Կերպարվեստ» պաշտոն․ պարբ-ը։

Հայաստանում զարգացել են նաև գեղարվեստական արդ-յան մի շարք ճյուղեր։ Ստեղծվել է «Հայգորգ» արտադրական միավորումը (1978), որտեղ աշխատել են պրոֆեսիոնալ նկարիչ-գորգագործներ։ Ինքնուս վարպետներին ստեղծագործ․ օգնություն է ցուցաբերել ՀՀ մշակույթի նախարարության հանրապետական գիտամեթոդական կենտրոնը։ Ռուս նկարիչներ Եվգենի Լանսերեն, Պավել Շիլլինգովսկին, Պավել Կուզնեցովը, Նադեժդա Ուդալցովան, Ալեքսանդր Դրևինը պատկերել են վերակառուցվող Երևանի բազմաթիվ տեսարաններ։ 1925-ին Փարիզից Երևան են տեղավտխել Խաչատուր Աբովյանի բրոնզաձույլ արձանը (քանդ.՝ Անդրեաս Տեր-Մարուքյան)։

1940-ին Երևանում տեղադրվել է Վլադիմիր Լենինի 9 մ բարձր․ պղնձակոփ հուշարձանը (քանդ.՝ Սերգեյ Մերկուրով, ճարտ-ներ՝ Նատալյա Փարեմուզովա, Լևոն Վարդանով, ապամոնտաժվել է 1991-ին)՝ համանուն (այժմ՝ Հանրապետության) հրապարակում։ 1950-ին «Հաղթանակ» զբոսայգում կանգնեցվել է Իոսիֆ Ստալինի արձանը (քանդ.՝ Ս. Մերկուրով, ապամոնտաժվել է 1956-ին), որի տեղում 1967-ին դրվել է «Մայր Հայաստան» (քանդ.՝ Արա Հարությունյան, ճարտ.՝ Ռաֆայել Իսրայելյան) արձանը։

Երևանում տեղադրվել են Ստեփան Շահումյանի (1931, քանդ.՝ Ս. Մերկուրով, ճարտ.՝ Իվան Ժոլտովսկի), Սասունցի Դավթի (1959), Վարդան Մամիկոնյանի (1975, երկուսն էլ՝ քանդ.՝ Ե. Քոչար),