Էջ:Armenia Encyclopedia.djvu/823

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Սայաթ-Նովայի» (աղբյուր-հուշարձան, 1963, քանդ.՝ Արա Հարությունյան, ճարտ.՝ Էդուարդ Սարապյան), Երևանի հվ. մուտքը խորհրդանշող «Արծիվ՝ շինարար» (1966, քանդ.՝ Ա. Հարությունյան, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան), Մեսրոպ Մաշտոցի (1960-68, քանդ.՝ Ղուկաս Չուբարյան), Ալեքսանդր Թամանյանի (1974), Արմեն Տիգրանյանի (1987, երկուսն էլ՝ քանդ.՝ Արտաշես Հովսեփյան), Գայի (1977, քանդ.՝ Սուրեն Նազարյան, ճարտ.՝ Սարգիս Գուրզադյան), Մարտիրոս Սարյանի (1986, քանդ.՝ Լևոն Թոքմաջյան, ճարտ.՝ Արթուր Թարխանյան) և այլ բարձրարվեստ հուշարձաններ։

Անկախության հռչակումից (1991) հետո կերպարվ-ը, ինչպես մշակույթի այլ ճյուղեր նույնպես հայտնվել է ճգնաժամային իրավիճակում։ 1990-ական թթ-ին Երևանում փակվել են ՀՆՄ-ի սալոն-խանութները. մայրաքաղաքում տարերայնորեն ձևավորվող գեղարվեստական շուկան կենտրոնացել է Մ. Սարյանի հուշարձանի շուրջ՝ Վերնիսաժում։

1990-ական թթ-ին զգալիորեն նվազել է խմբային ցուցահանդեսների թիվը։ ՀՆՄ-ում բացվել են «12-ի ցուցահանդեսը» (1992), «Աբստրակցիոնիզմը Հայաստանում» (1994), «Հայ ոգու կամուրջներ» (1996, ՀԱՊ, նվիրված էր Մեծ հայրենադարձության 50-ամյակին), 1-ական աշխատանքի, Աշնանային (1997) և այլ ցուցահանդեսներ։

Աստիճանաբար կազմավորվել են նաև մասնավոր պատկերասրահներ («Գոյակ», «Ակադեմիա», «Ականաթ», «Արամե», «Բաքոս», «Մկրտչյան», «Նոյյան տապան» և այլն), որոնք նպաստել են Երևանի գեղարվեստական կյանքի աշխուժացմանը, ուղի հարթել առավելապես երիտասարդ և սկսնակ արվեստագետների համար։ 1995-ին Սոնիա և Էդուարդ Պալասանյանների նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է Նորարար փորձառ. արվ-ի կենտրոնը (ՆՓԱԿ)՝ սեփական պատկերասրահով, որտեղ կազմակերպվում են այլընտրանքային արվ-ի, կերպարվ-ի, լուսանկարչության, ճարտ-յան տարեկան ստուգատեսներ, նաև անհատ. և խմբային ցուցահանդեսներ։ Ավելի ուշ բացվել է ՀԱՅ-ԱՐՏ կենտրոնը (1997-2004), որը նույնպես նպաստել է ավանգարդային արվ-ի տարածմանը։

Երևանում տեղադրվել են Լեոնիդ Ենգիբարյանի (1998, քանդ.՝ Լ. Թոքմաջյան, ճարտ.՝ Ասլան Մխիթարյան), Արամ Խաչատրյանի (1999, քանդ.՝ Յուրի Պետրոսյան, ճարտ.՝ Ռոմեն Մարտիրոսյան), Վահան Տերյանի (2000, քանդ.՝ Նորայր Կարգանյան, ճարտ.՝ Համլետ Խաչատրյան, 2007, քանդ.՝ Նիկողայոս Նիկողոսյան, ճարտ.՝ Աշոտ Սմբատյան), Անդրեյ Սախարովի (2001, քանդ.՝ Տիգրան Արզումանյան, ճարտ.՝ Լևոն Ղալումյան), Առնո Բաբաջանյանի (2002, վերափոխվել և վերաբացվել է 2003-ին, քանդ.՝ Դավիթ Բեջանյան, ճարտ.՝ Լևոն Իգիթյան), Հովհաննես Այվազովսկու (2003, քանդ.՝ Ց. Պետրոսյան, ճարտ.՝ Ստեփան Քյուրքչյան), Վիլյամ Սարոյանի (2008), «Վարք հավերժության» (2012, ճարտ.՝ Ռուբեն Հասրաթյան, երկուսն էլ՝ քանդ.՝ Դավիթ Երևանցի) հուշարձանները, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում՝ Սերգեյ Փարաջանովի մահարձանը (1999, քանդ.՝ Արա Շիրազ, ճարտ.՝ Ա. Մխիթարյան), զորավար Անդրանիկի (2002, քանդ.՝ Ա. Շիրազ, ճարտ.՝ Ա. Մխիթարյան), Հովհաննես Բաղրամյանի (2003, քանդ.՝ Ն. Կարգանյան, ճարտ.՝ Էդուարդ Արևշատյան) ձիարձանները ևն, ինչպես նաև Արա Ալեքյանի՝ երկաթե թափոններից պատրաստած «Ցուլ» (2007), «Սարդ», «Կինոխցիկ» (երկուսն էլ՝ 2008) քանդակները և հայ բարերարների արձանախումբը (Ալեքսանդր Մանթաշյանց,