Էջ:Armenia Encyclopedia.djvu/850

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վանքը (ընդգրկում է իրար կից 2 եկեղեցի, մատուռ և արտաքին սրահ), Սբ Գևորգ եկեղեցին, Զույգ եկեղեցիները (բոլորն էլ՝ XIII դ.)։

Թումանյանը (ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 148 կմ հս.՝ Դեբեդի աջ ափին։ Բն. 1797 է (2010)։ Շրջակայքի հրակայուն կավային ապարների հիմքի վրա 1951-92-ին գործել է հրակայուն աղյուսի գործարանը։

Ունի հանրակրթական դպրոց և հայրենագիտական թանգարան։

Տարածքում է Քոբայրի վանական համալիրը (Քոբայրավանք, XII-XIII դդ.), որի կազմում են Մարիամաշեն միանավ (1171), գլխավոր (XII-XIII դդ., երկուսն էլ՝ միանավ, թաղածածկ) և XIII դ-ի թաղածածկ եկեղեցիները։

Քոբայրավանքը XIII դ-ի կեսին վերածվել է քաղկեդոնիկ վանքի։ Հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով։

Շամլուղը (ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 196 կմ հս.՝ Դեբեդի ձախ ափին։ Քաղաքի շրջագծում են Վերին Ախթալա, Շամլուղ և Բենդիկ գյուղերը։ Բն. 800 է (2012)։ Հայտնի է պղնձի, արծաթի հանքավայրերով և համարվել է հանքաշահագործման կարևորագույն կենտրոններից Հարավային Կովկասում։ Բնակչությունը հիմնականում աշխատում է պղնձի հանքերում։ Զբաղվում են նաև այգեգործությամբ և անասնապահությամբ։

Գործում է հանրակրթական դպրոց։

Լոռու մարզի համայնքները և բնակչությունը (1.01.2011)

Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը
1 Վանաձոր 104998 39 Լեռնահովիտ 1311 77 Միխայելովկա 661
2 Ալավերդի 16509 40 Լեռնանցք 1566 78 Մղարթ 525
3 Ախթալա 2399 41 Լեռնապատ 2279 79 Յաղդան 97
4 Թումանյան 1797 42 Լեռնավան 1552 80 Նեղոց 302
5 Շամլուղ 750 43 Լերմոնտովո 1013 81 Նովոսելցովո 186
6 Սպիտակ 15255 44 Լոռի բերդ 377 82 Նորաշեն 1157
7 Ստեփանավան 16184 45 Լորուտ 1075 83 Նոր Խաչակապ 603
8 Տաշիր 8667 46 Լուսաղբյուր 1216 84 Շահումյան 3005
9 Ագարակ 1190 47 Խնկոյան 298 85 Շամուտ 296
10 Ազնվաձոր 370 48 Ծաթեր 403 86 Շենավան 513
11 Աթան 241 49 Ծաղկաբեր 1342 87 Շիրակամուտ 2550
12 Ահնիձոր 173 50 Ծաղկաշատ 203 88 Շնող 3139
13 Ամրակից 530 51 Կաթնաղբյուր 987 89 Չկալով 186
14 Այգեհատ 215 52 Կաթնաջուր 2033 90 Պաղաղբյուր 153
15 Անտառամուտ 299 53 Կաթնառատ 1028 91 Պետրովկա 244
16 Անտառաշեն 280 54 Կաճաճկուտ 425 92 Պրիվոլնոյե 1048
17 Ապավեն 140 55 Կարմիր Աղեկ 160 93 Պուշկինո 249
18 Արդվի 240 56 Կողես 355 94 Ջիլիզա 103
19 Արծնի 289 57 Կուրթան 2252 95 Ջրաշեն 3756
20 Արջուտ 1433 58 Հագվի 501 96 Սարալանջ 168
21 Արևածագ 675 59 Հալավար 160 97 Սարահարթ 1485
22 Արևաշող 2799 60 Հաղպատ 767 98 Սարամեջ 1730
23 Աքորի 2987 61 Հարթագյուղ 1353 99 Սարատովկա 483
24 Բազում 965 62 Հոբարձ 824 100 Սարչապետ 2102
25 Բլագոդարնոյե 227 63 Հովնանաձոր 90 101 Սվերդլով 1072
26 Բովաձոր 286 64 Ձյունաշող 153 102 Վահագնաձոր 297
27 Գարգառ 1349 65 Ձորագետ 265 103 Վահագնի 975
28 Գեղասար 924 66 Ձորագյուղ 233 104 Վարդաբլուր 1379
29 Գյուլագարակ 2214 67 Ձորամուտ 296 105 Ուռուտ 1050
30 Գոգարան 1469 68 Ղուրսալ 534 106 Ուրասար 399
31 Գուգարք 7012 69 Ճոճկան 2138 107 Փամբակ 404
32 Դաշտադեմ 129 70 Մարգահովիտ 3824 108 Քարաբերդ 91
33 Դարպաս 1992 71 Մարց 639 109 Քարաձոր 505
34 Դեբետ 917 72 Մեդովկա 505 110 Քարինջ 622
35 Դսեղ 2221 73 Մեծ Այրում 986 111 Քարկոփ 418
36 Եղեգնուտ 875 74 Մեծավան 5692 112 Օձուն 5812
37 Թեղուտ 769 75 Մեծ Պարնի 2060 113 Ֆիոլետովո 1403
38 Լեջան 1083 76 Մեղվահովիտ 275