Էջ:Armenia Encyclopedia.djvu/944

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է Դամասկոսի կոնսերվատորիայում, ղեկավարել երգչախմբեր։ Երգչախմբեր է ղեկավարել նաև Ժ. Իսկենյանը, նվագախումբ՝ Վ. Պլքյանը։ Անվանի դաշնակահարուհիներ են Ա. Ատուրյանը, Լ. Սերայտարյանը, երգիչ-երգչուհիներ Հ. Թեմիզյանը, Կ. Տաղտևիրենյանը, Գրիգոր Ջանգյոզյանը և ուրիշներ։ Հալեպում գործում է Լիբանանի «Բարսեղ Կանաչյան» կոնսերվատորիայի մասնաճյուղը։

Արգենտինայում հայ արվեստագետները մեծ ներդրում ունեն ազգ. երաժշտության և պարարվ-ի պահպանման ու զարգացման մեջ։ Ճանաչված կոմպոզիտոր Ալիսիա Թերզյանը 1968-ին կազմակերպել է «Միջազգային հանդիպումների փառատոնը», ավելի ուշ՝ նվագախումբ։ Բուենոս Այրեսի «Կոլոն» օպերային թատրոնի ճանաչված երգիչներից են Մանուկ Հալպերյանը, Շամիրամ Թորոսյանը, Նուրիցա Գասաբյանը, հայտնի դաշանակահարներ են Անթառամ Ահարոնյանը, Իզաբել Միսակյանը, ջութակահարներ Րաֆֆի Զմրուխտյանը, Ռոման Ափրիկյանը, դիրիժորներ Վահագն Մինասյանը, Զարուհի Էլմեսեզյանը, Ժան Ալմուխյանը և ուրիշներ։ Հիմնադրվել են «Կոմիտաս» (1929), «Արաքս» (1957), «Ս. Գրիգոր Լուսավորիչ» (1958), «Շնորհալի» (1980) և այլ երգչախմբեր։ Պարարվ-ի զարգացմանը նպաստել են պարուհիներ Էմե Աբրահամովան, Նանի Մորան, Լիա Սիրույանը (նաև պարուսույց) և ուրիշներ։

Հայտնի են «Գայանե» (1960), «Նաիրի» (1978), «Մասիս» (1993) պարախմբերը։

Բրազիլիայում ճանաչված են օպերային երգչուհի Հիլդա Կայծակյանը, երաժիշտներ Սիրվարդ Ավետիսյան-Մոմջյանը, Ասատուր Գյուլհաջյանը և ուրիշներ։

Բուլղարահայ համայնքում XIX դ-ի վերջից հայտնի են «Դայլայլիկ» և «Մեղեդի» (Պլովդիվ), Վահան Մանուելյանի, Բարսեղ Կանաչյանի (Վառնա), «Կոմիտաս» (Ռուսե), «Քնար», «Երևան» (Սոֆիա) և այլ երգչախմբեր։ Դիրիժոր և կոմպոզիտոր Նաթան Ամիրխանյանը Սոֆիայի օպերային թատրոնի (նաև՝ դիրիժոր), Վառնայի «Գուսլա» երաժշտ. ընկերության հիմնադիրներից է, գրել է օպերաներ։ Ճանաչված են նաև կոմպոզիտոր Սարգիս Բալթայանը, դաշնակահարուհիներ Զարուհի Սարյանը, Հերմինե Ասատուրը, Մալվինա Խաչատրյանը, ջութակահարներ Ստեփան Խանջյանը, Հակոբ Աղասյանը, դիրիժոր Վիլլի Գազազյանը, թավջութակահարուհի Սեդա Բալթայանը, երգչուհիներ Ալիս Բաղդասարյանը, Բեատրիս Բոյաջյանը, Մարի Գրիգորյանը և ուրիշներ։

Ռումինիայում հայերը երաժշտության բնագավառում ունեցել են ակնառու հաջողություններ։ Ռումին․ երաժշտագիտության պատմության հիմնադիրը Ռումինիայի ԳԱ ակադ. (1877-ից) հայազգի Թեոդոր Բուբանդան է, որը նաև ռումին․ առաջին երաժշտ. բառարանի հեղինակն է և ազգային էթնոերաժշտագիտության հիմնադիրներից։ XX դ-ի նշանավոր կոմպոզիտորներից են Մաթեյ Սոկորը և Միհայիլ Ժորան։ XIX դ-ի 2-րդ կեսի հայտնի ջութակահարներ էին Արտաշես և Հովհաննես Պլղլյան եղբայրները։ Կատարող. արվ-ում ավելի ուշ ճանաչվել են ջութակահար Կարպիս Ավագյանը, Վարուժան Կոզիկյանը, երգիչներ Արաքս Սվաճյանը, Կարպիս Զոբյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Շաքե Շիշմանյանը, Մադլեն Էքմեքչյանը, Էդուարդ Թումաճանյանը և ուրիշներ։ Ժամանակակից երաժշտության հայտնի դեմքերից են Աիդա Կարուգարյանուն, Հարրի Դավիդյանը։ Երաժշտագիտական աշխատություններ են գրել Միսիր Նիկոլաեն, Չոմակ Էմանուիլը և ուրիշներ։

Լեհաստանում XVIII դ-ի սկզբից հայ հոգևոր երաժշտությունը կրել է լատ. և լեհ. եկեղեց. երաժշտության ազդեցությունը. հայկական եկեղեցիներում տեղադրվել են երգեհոններ, երգչախմբերը դարձել են երկսեռ։ Լեհահայերի ընտանեկան խնջույքներն ու տոնակատարություններն ուղեկցվել են ազգային երգերով և պարերով։ XIX դ-ում հայերը մեծապես նպաստել են լեհ. երաժշտության զարգացմանը։ Հան- րաճանաչ էր կոմպոզիտոր Յոզեֆ Նիկո- րովիչը, որը գրել է մի շարք սոնատներ։ Նրա բազմաձայն խորալը դարձել է լեհ ժողովրդի օրհներգը։ Ֆրիդերիկ Շոպենի աշակերտն ու հետևորդն էր դաշնակահար, կոմպոզիտոր Կարոլ Միկուլին, իսկ կոմպոզիտոր Ստանիսլավ Մոնյուշկոն (սերում էր Մաջարյանցների տոհմից) լեհ. ազգային օպերայի հիմնադիրն է։

Իտալահայ գաղթավայրում հայտնի անուններ են կոմպոզիտոր Ավետիս Նազարյանը, դիրիժոր Անջելո (Վահան) Էֆրիկյանը, երգիչներ Լյուսի Սևումյանը, Սեդա Բալուլյանը, Լինդա Գիրեյանը, Կարպիս Բոյաջյանը, դաշնակահարուհի և երգչուհի Մարի Բոդուրյանը, տավղահարուհի