Էջ:Armenia Encyclopedia.djvu/951

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Արմենիա ի միր» (1995-ից, Մոսկվա, ռուս․) հանդեսները, հաս-քաղ․ «Երկրամաս» (1996-ից, Կրասնոդար) և «Նոյև Կովչեգ» (1997-ից, Քիշնև, 2000-ից՝ Մոսկվա, ռուս․), ազգ․, հաս․, կրոն. «Հավատամք» (1993-ից, Ս. Պետերբուրգ) ամսաթերթերը, Ռուսաստանի հայերի միության «Վեստնիկ» (2002-ից, Մոսկվա, ռուս․) ամենամյա տեղեկագիրը, «Խաչքար» (2007-ից, Կրասնոդար, ռուս․) ամսագիրը ևն։

Ավստրիայի հայ մամուլի սկզբնավորումն ու զարգացումը գերազանցապես կապված է Մխիթարյանների գործունեության հետ. XIX-XX դդ-ում նրանք Վիեննայում հրատարակել են 10 անուն հայերեն պարբ-ներ։ Առաջինը «Ծանոթությունք վաճառագիտության» (1819,1 համար) շաբաթաթերթն է։ Հայ․ պարբ. մամուլի քաղաքական առաջին լրագիրն այնտեղ լույս տեսած «Եվրոպա» (1847-63) շաբաթաթերթն է. տպագրել է նյութեր եվրոպ. երկրների արդ-յան, առևտրի, քաղաքական անցուդարձի մասին, ինչպես նաև գիտական, ուսումնական, գրակ-գեղարվեստական գործեր, լուրեր հայկական գաղթավայրերից և այլն։ Անգնահատելի է Վիեննայի Մխիթարյան միաբանության պաշտոն․ հրատարակություն՝ «Հանդես ամսօրյա» (1887-ից) հայագիտական հանդեսի նպաստը հայ հին ու միջնադարյան գրակ-յան, հայոց պատմության ու մշակույթի ամենաբազմազան հարցերի գիտական լուսաբանման մեջ։ 1984-87-ին լույս է տեսել «Հրայրք» մշակութ. շաբաթաթերթը։

Ներկայումս հրատարակվում են ՀՄԸՄ Ավստրիայի մասնաճյուղի «Գաղութի տեղեկատու» (հայերեն, գերմ.), 1981- ից՝ Ավստրո-հայկական մշակութային ընկերության՝ «OAK Journal» (գերմ.) պարբ-ները։

Թուրքիայում առաջին հայերեն պարբ-ը՝ «Լրո գիրը», լույս է տեսել 1832-ին Կ. Պոլսում։ 1832-1918-ին այստեղ հրատարկվել են շուրջ 250 անուն պարբ-ներ (տես Արևմտահայ մամուլը Հայ պարբերական մամուլը հոդվածում)։

1918-ից ցայսօր Կ. Պոլսում (այժմ՝ Ստամբուլ) տպագրվել են շուրջ 150 անուն պարբ-ներ։ Կարևոր հրատ-ներից են ազգային, քաղաքական «Առավոտ» (1909-24, 1921-ից՝ ՌԱԿ-ի պաշտոնաթերթ) օրաթերթը, գրական, քաղաքական «Նոր լուր» (1924-36, 1945-54) եռօրյան (նախապես՝ օրաթերթ), բարոյագիտական, գրական, կրոն. «Հայ խոսնակ» (1924-39) ամսաթերթը, քաղաքական, տնտեսական, գրական «Արևելք» (1931-39) օրաթերթը, թատեր., գրական-գեղարվեստական «Քուլիս» (1946-99) երկշաբաթաթերթը, հաս-քաղ,, գրական «Ճառագայթ» (1947-52) շաբաթաթերթը, գրական-գեղարվեստական, բանասիր. «Հանդես մշակույթի» (1948-64) պարբերագիրքը, հասարակական, մշակութային «Պայքար» (1967-71, 1974) շաբաթաթերթը և այլն։

Ներկայումս Ստամբուլում լույս են տեսնում ընտանեկան, գրական, հաս-քաղաքական «Ժամանակ» (1908-ից, 1920-24-ին ընդհատվել է) և հաս-քաղաքական «Մարմարա» (1940-ից) օրաթերթերը, «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցի «Սուրբ Փրկիչ» (1949-ից) բժշկ., գրական, գիտական ամսագիրը, Սբ Խաչ դպրեվանքի կրոնաբարոյական, գրական, պատմաբանասիր. «Շողակաթ» (1952-ից) պաշտոն․ տարեգիրքը, Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի «Լրաբեր» (1996-ից, հայերեն, թուրք.) պաշտոնաթերթը, ազգային, հասարակական, քաղաքական «Ակոս» (1996-ից, հայերեն, թուրք.) շաբաթաթերթը, ինչպես նաև «Ժպիտ», «Լուսատու», «Մեղու», «Նոր սան», «Փունջ» հանդեսները (ընդհատումներով)։

Վրաստանում, մասնավորապես Թիֆլիսում, տպագրված հայ մամուլը մեծապես նպաստել է հայ նոր գրակ-յան և հայ հրապարակախոս․ մտքի զարգացմանը։ Առաջին հայերեն պարբ-ը քաղաքական, բանասիր. «Կովկաս» (1846-47) շաբաթաթերթն է։ Ցայսօր Վրաստանում լույս են տեսել ավելի քան 250 պարբ-ներ։

Կարևոր հրատ-ներից են Թիֆլիսում տպագրված «Կռունկ Հայոց աշխարհին», «Մշակ», «Մեղու Հայաստանի», «Փորձ», «Արձագանք», «Աղբյուր», «Մուրճ» պարբ-ները (տես Արևելահայ մամուլը Հայ պարբերական մամուլը հոդվածում), ինչպես նաև «Խաթաբալա» (1906-16, 1922, 1925-26) երգիծ. շաբաթաթերթը, գրական-արվեստաբան. «Գեղարվեստ» (1908-21) հանդեսը, «Գյուղատնտես»