Էջ:Armenia Encyclopedia.djvu/952

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(1909-14, 1916-17) կիսամսյա հանդեսը, ՀՅԴ հաս-քարլ., գրական «Հորիզոն» (1909-18), «Սուրհանդակ» (1909-12) օրաթերթերը, հաս-քաղաքական, գիտական «Արոր» (1910-13) ամսագիրը, գրական-գեղարվեստական, քննադատական «Արշալույս» (1913-17) տարեգիրքը, գրական-գեղարվեստական, հաս-քաղաքական «Արշավ» (1932-41) հանդեսը։ Ախալքալաքում 1913-16-ին հրատարակվել է գրական-հասարակական «Ջավախք» շաբաթաթերթը՝ գավառի անդրանիկ պարբ-ը, 1993-95-ին՝ Սամցխե-Ջավախքի նահանգի հաս-քաղաքական կազմակերպությունները համակարգող խորհրդի «Ջավախք» պաշտոնաթերթը, Ախալցխայում 1917-18-ին՝ ՀՅԴ հաս-քաղաքական «Շարժում» թերթը։

Ներկայումս լույս են տեսնում հաս-քաղաքական «Վրաստան» (1920-ից, մինչև 1959-ը՝ օրաթերթ) երկօրյան, Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի գրական, գեղարվեստական, տես-քննադատական «Կամուրջ» (1961-ից, երկուսն էլ՝ Թբիլիսի) տարեգիրքը, Ախալքալաքի շրջ. վարչության տնտեսական, քաղաքական, մշակութային «Փարոս» (1965-ից, հայերեն, վրաց.) երկօրյա պաշտոնաթերթը, հաս-քաղաքական, մշակութային, գրական «Արշալույս» (1966-ից, Նինոծմինդա, հայերեն, ռուսերեն), Աջարիայի հայերի միության պաշտոնաթերթ «Աղբյուր» (1994-ից, Բաթում, 2008-11-ին ընդհատվել է), հաս-քաղաքական, կրթական, մշակութային «Ակունք» (2001-ից, Ախալքալաք) ամսաթերթերը և այլն։

Ֆրանսիայում ցայսօր լույս են տեսել 200-ից ավելի հայերեն պարբ-ներ, այդ թվում՝ 87-ը՝ Փարիզում, 21-ը՝ Մարսելում, 9-ը՝ Լիոնում։ Առաջինը «Արևելք» (1855-56, խմբ.՝ Ստեփան Ոսկան) և «Մասյաց աղավնի» (1855-58, խմբ.՝ Գաբրիել Այվազովսկի) հանդեսներն են (երկուսն էլ՝ Փարիզ)։ Մինչև 1920-ը Ֆրանսիայում հրատարակվել են 30-ից ավելի պարբ-ներ, որոնցից են «Արևմուտք» (1859, 1864-65), «Փարիզ» (1860-63), «Անահիտ» (1898-1949, անկանոն, խմբ.՝ Արշակ Չոպանյան), «Բանասեր» (1899-1907), «Պրո Արմենիա» (1900-14, բոլորն էլ՝ Փարիզ), «Արմենիա» (1885-1923, Մարսել) թերթերն ու հանդեսները և այլն։

1920-30-ական թթ-ին տպագրվել են Ֆրանսիայի կոմկուսի հայկական բաժնի «Բանվոր-Փարիզ» (1924-25) պաշտոնաթերթը, որին հաջորդել են «Վերելք» (1926-27) հանդեսը, «Բանվոր» (1928-29) շաբաթաթերթը, «Դարբնոց» (1932) երկօրյան, «Երևան» (1925-30) քաղաքական, ընկերային, գրական եռօրյան, «Զանգու» (1935-37, խմբ.՝ Միսաք Մանուշյան) հաս-քաղաքական շաբաթաթերթը, «Արագած» (1926), «Ցոլք» (1928), «Ջանք» (1930-31), «Մենք» (1931-1932), «Կյանք և արվեստ» (1931-40), «Վեմ» (1933-39) գրական, գեղարվեստական, մշակութային հանդեսները, ՀՅԴ-ի «Դրոշակ» (1925-93), ՌԱԿ-ի «Ապագա» (1920-40, 1946-49), ՍԴՀԿ-ի «Հնչակյան մամուլ» (1929-31) և «Զանգ» (1933-34) պաշտոնաթերթերը, Հայաստանի օգնության արտասահմ. կոմիտեների «ՀՕԿ» (1933-35) պաշտոն․ հանդեսը, «Կավռոշ» (1927-36, 1908-26-ին՝ Կ. Պոլիս) երգիծաթերթը, «Մշակույթ» (1935-37) գրական, երիտասարդ․ ամսաթերթը (բոլորն էլ՝ Փարիզ) և այլն։

1940-ական թթ-ից (պատերազմ․ և հետպատերագմ. շրջանում) լույս են տեսել Ֆրանսահայ ազգային ընդհանուր միության «Ժողովուրդ» (1944-48, համախմբել է Դիմադրության շարժման հայկական ուժերի պայքարը, աջակցել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը) օրաթերթը, «Լուսաղբյուր» (1952-71) և «Անդաստան» (1952-69, բոլորն էլ՝ Փարիզ) գրական, գեղարվեստական, գիտական հանդեսները և այլն։

Ներկայումս հրատարակվում են ՀՅԴ-ի «Հառաջ» (1925-ից, 1940-45-ին ընդհատվել է) օրաթերթը և «Հայաստան» (1947ից) ու «Կամք» (1985-ից, երեքն էլ՝ Փարիզ) պարբերաթերթերը, «Աշխարհ» (1960-ից, Փարիզ) գրական-հասարակական շաբաթաթերթը, «Ազադ մագազին» (1977-ից, Գրենոբլ), «Ֆրանս Արմենի» (1982-ից, Լիոն), «Նուվել դ՚Արմենի» (1992-ից, Փարիզ) հանդեսները, «Նոտրը վուա», «Տրե դ՚Ունյոն», Ֆրանսահայ բժիշկների միության՝ «ՅՈՒՄԱՖ», «Բարև» պարբ-ները, «Ռևյու դեզ էտյուդ արմենիեն» (1964-ից), «Ռևյու դյու մոնդ արմենիեն...» (1994-ից), «Ռևյու դ՚իստուար արմենիեն...» (1995ից) գիտական հանդեսները, Հայ ավետարան․ եկեղեցու «Լյումինյոն» պարբերաթերթը և «Բանբեր» (1925-ից) ամսաթերթը, Հայ կաթողիկե եկեղեցու «Հայ եկեղեցի» պաշտոնաթերթը։