Էջ:Armenia past and present.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանն ու հայերը սովորական մտքով:― Այժմեան դրութեան պատմական պայմանները:― Խալդեր կամ Ուրարտացիներ:― Նախահայկական անցեալի և ներկայի մէջ եղած սերտ կապը:― Հին հայկական տեղեկութիւններ երկրի վաղեմի հնութիւնների մասին:― Ֆր. Էդ. Շուլցի ճանապարհորդութիւններն ու մահը 1828/29:― Վ. Բէլքի առաջին ճանապարհորդութիւնը 1891:― Հայաստանի պատմութեան համառօտ տեսութիւնը:― Դէպի Հայաստան ճանապարհորդելու համար կազմված գերմանական էքսպեդիցիոնի նպատակները, միջոցներն ու արդիւնքները 1898/99:― Ճանապարհորդութեան ընթացքը:― Գրքիս ներածութիւնը:


Հայաստանը քիչ հետազօտված[1] երկիր է, թէև նրա մասին այսօր, ինչպէս նաև անցեալում, շատ է խօսվել: Յայտնի է, որ այդ երկիրն անմարդաբնակ լեռներով կտրատված բարձրաւանդակ է, բայց ընդհանրապէս յայնտի չէ, որ այդ լեռները պարփակում են ընդարձակ, մշակելու յարմար և փոքր խնամքով բարեբեր դարձող հարթավայրեր: Հայերին պատահում են արդի հաղորդակցութեան շատ կենտրոններում― Կօստանդնուպօլսում, Զմիւռնիայում, Եգիպտոսում. լսում և փորձով էլ իմանում են, որ նրանք ճարպիկ, առած դարձած խորամանկութեամբ ու յաճախ էլ համապատասխան անխղճութեամբ օժտված վաճառականներ են. և այս՝ իրանց երկրից դուրս գտնվող՝ ցրված, օտարացած գաղթականներով են հայերի մասին շուտափոյթ գաղափար կազմում ճանապարհորդները, ժուրնալիստները, հանգէտները և, տարաբախտաբար, ոչ միայն նրանք:

Միայն շատ քչերին է յայտնի, որ բուն Հայաստանում գերակշռող թիվ են կազմում երկրագործները, որ հայ գիւղացին զգաստութեամբ, աշխատասիրութեամբ և սակավապետութեամբ իր հողն է մշակում. հայ գեղջուկը՝ սիրելով իր ծննդավայրը՝

  1. ծանօթ․ Արտատպուած լինելով «Արօրից»։ Վ-ի ուղղագրութիւնը մնում է նոյնը․ ես գրում եմ «ու»։
    Իս․ Յ․։