Էջ:Armenia past and present.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կպած է մնում հողին նոյն իսկ այն արտաքոյ կարգի հանգամանքներում, երբ քրդական յափշտակամոլութիւնն և թիւրքական կամայականութիւնն ամեն ինչ խլում են նրանից, երբ նրա կեանքն ամեն րօպէ վտանգի մէջ է: Այս բոլորը գիտեն միայն այն սակավաթիվ անձինք, որոնք լուրջ կերպով և իրապէս ճանապարհորդել են Հայաստանում. սրանց ջանքով պէտք է վերոյիշեալ արմատացած նախապաշարմունքը վերանայ:

Ավելի սակավ ծանօթ են այն պատմական նախընթաց դէպքերն ու պայմանները, որոնց հիման վրայ զարգացել են այժմեան հանգամանքները: Հայերի քրիստոնեայ լինելը յայտնի է դարձել ընդհանրապէս՝ վերջին տասնեհինգ տարվայ ընթացքում տեղի ունեցած, անհուն կերպով ողբալի դէպքերի տխուր տեղեկութիւններով: Բայց շատ քչերը գիտեն, որ բոլոր երկրներից առաջ Հայաստանն է ընդունել քրիստոնէութիւնն իբրև պետական կրօն. այդ տեղի ունեցավ երրորդ դարում, մինչդեռ Հռոմէական պետութեան մէջ միայն չորրորդ դարում, Կոստանդինի ժամանակ, քրիստոնէութիւնը ճանաչվեց իբրև պետութեան կողմից թոյլատրված կրօններից մէկը:

Ամեն մի գիմնազիստի քաջ յայտնի է, որ―ավելի հին ժամանակները յիշելով ― հայոց թագավոր Տիգրանը, իբրև պօնտացի մեծ Միհրդատի դաշնակից, հռովմայեցոց առաջ դժվարութիւններ յարուցեց, որ երեքուկէս դար դրանից առաջ տասն հազար յոյներ Բաբելոնից հայրենիք նահանջելիս՝ Հայաստանի միջով անցան ձմեռ ժամանակ, մինչև որ բազմատեսակ նեղութիւններով Սև ծովի ափերը հասան: Բայց որ Լիդիայի արքայ Ալիատէսի և Մարաստանի թագավոր Կիաքսարի մէջ տեղի ունեցած պատերազմը, որ հին աշխարհի քաղաքական ու քաղակարթական զարգացման համար մեծ նշանակութիւն ունեցավ և Հալիսի ճակատամարտով յօգուտ Մարաստանի վճռվեց (585 թ. Ք. ա.) ― իսկապէս Հայաստանի տիրապետութեան համար էր, հազիվ թե պարզ լինի նոյն իսկ նրանց համար, որոնք լավ գիտեն այդ իրողութիւնները և դրանց հետևանքները:

Գերմանիայում այժմ ընդհանուր հետաքրքրութեան առարկայ դարձած խնդիրների շարքում առաջնակարդ տեղ է բռնում Միջագետքի հին քաղաքակրթութիւնը և նրա նշանակութիւնը մարդկութեան զարգացման համար, որ երկար ժամանակ անպատեհաբար անուշադիր էր թողնված: Իրավացի կերպով կարելի է կասկածել՝ թէ արդեօք իրանց հայեացքը