եղած մատուռը միմիայն մի սենյակի չափ էր, մի զոհի սեղան կկանգնվեր դրան առջև։ Վերև կբարձրացվեր բացօթյա ուղիղ սանդուղներով, միայն յուրաքանչյուր հարթավայրի վրա առավել կամ նվազ ընդարձակությամբ ընդհատված գավիթով մը։ Այս երկրորդ «այլազանության Ziggourât հաճախ կգտնվեին ինչպես մեկը Ուռի, մյուսը Երիգուի, մի երրորդը Ուրուկի (Ourouk մեջ, առանց խոսելու անոնց մասին, որոնք չեն հետազոտված»։ (G. Maspero, անդ, էջ 627-628)։
Որովհետև իմ նպատակս ասորաքաղդեական կրոնի աստվածաբանությունը ուսումնասիրելը չէ, կարծեմ թե բավական է ընդհանուր գծերով տված տեղեկությունները այդ հին կրոնի տաճարների մասին։ Թեև կրոնը ժամանակի ընթացքում չափազանց բարդացել և մի բազմաստվածություն ստեղծվել էր։ Եվ տեսանք միևնույն ժամանակ, թե ի՞նչպես աստվածություններ երկու դասակարգի էին բաժանվեր, այսինքն բարձրագույն աստվածություններ և երկրորդական աստվածություններ կամ պաշտելի սրբություններ։
Իմ նպատակիս համար անհրաժեշտ էր մի քիչ ավելի մանրամասն զբաղվել անոնց տաճարներ ու ձևերով, հետևաբար մեջ բերի օրինակներ և տաճարներու ձևեր, որոնք բավական կլինեն ըմբռնելու համար թե ինչպես, նախապես բնապաշտ ժողովուրդը լեռներու և բարձունքներու վրա ծիսական արարողություններ կատարելե հետո, բնական բարձունքներուն վերջնական ձևը տվավ արվեստական բարձունքներով, այսինքն շինելով լեռնանման բարձր Ziggourât-ներ քաղաքներու և բնակություններու մոտիկ, որով ժողովուրդը ազատվում էր մասամբ աղոթքներու և հանդեսներու համար հեռավոր սարերու գագաթները բարձրանալու դժվարությոհեներից։ Որչափ որ անոնց հավատալիքներու մեջ խառնիխուռն բարդություններ առաջ եկել են, բարեբախտաբար իրենց տաճարներու ձևերը մինչև վերջը մնացեր են անփոփոխ իրենց պարզությամբ, մինչև այդ պետության և պետության հետ կրոնի անկումը և Ասորա-Քաղդեային փոխարինող նոր ազգերի կրոնական վերածնությունը։
Ասորա-Քաղդեայի կրոնը գրեթե սեփական կրոն դարձավ Ասորեստանին տիրապետող իրանական ցեղերին և երկրին հետ միասին ժառանգություն եղավ նաև անոնց կրոնը։ Սակայն Ասորեստանին տիրապետող ցեղերն ունեին նաև իրենց սեփական հավատալիքները և կրոնական պաշտամունքները, որոնք խառնվեցան հին քաղդեական և ասորեստանյան կրոնի վարդապետությունների հետ և առաջ բերին մի անհանդուրժելի կացություն։
Հին բազմաստվածության վրա ավելանում էին միշտ նոր աստվածություններ և նորանոր սրբություններ, որոնց պաշտամունքը և մոգեր ու միշտ մեկզմեկ հակասող վարդապետությունները տաղտուկ ու դժգոհություններ էին պատճառում ժողովրդին։ Ուստի այս ընդհանուր դժգոհությունը և խառնիխուռն վարդապետությունը բնական էր, որ պիտի առաջ բերեր մի մեծ հեղափոխություն, որուն գլուխը պիտի կանգնված լիներ մի մեծ մարգարե կամ պատգամախոս, որուն հետևանքը կլիներ հեղաշրջում և կրոնի պարզության, ինչպես միշտ պատահել է ուրիշ երկրների հին կրոնների վերածնության և ընդհանուր բարեկարգության ժամանակ։
Նախկին Ասորեստանին հետագայում տիրապետող չորս զանազան իրանական ցեղերու, Մեդիայի, Բակտրիայի, պարսիկների և պարթևների կրոնը եղել է ասորեստանյան նախկին բնապաշտությունն և միևնույն ժամանակ կրակի պաշտամունքը (Դ․ Ռամո, անդ, 346)։ Որ բակտրիական և պարսկական կրոնը ասորաքաղդեական կրոնի ազդեցության տակ էր և կամ անոր մի տեսակ շարունակությունն էր, անժխտելի ապացույց են համարում, Ասուր աստծու խորհրդանշանին, պարսկական կրոնի մեջ ընդունվելը քիչ փոփոխությամբ, առանց ընդհանուր ձևը և վերագրումը փոխվելու, միայն Ասուր անունը փոխվեցավ Ահուրամազդայի։
Ասորեստանյան բազմաստվածության կրոնը մինչև իրանական ցեղերուն անցնելը նոր վերածնություն կամ բարեկարգություն չի հիշվում պատմոթյան մեջ, բայց Ասորեստանի անկումից հետո Բակտրիայի մեջ երևան է գալիս մի բարեկարգելի ավանդություն այն է՝ Զրադաշտի վարդապետության և սկզբունքների քարոզությունը, որն անցնում է նաև աքեմինյան պարսիկներին։
Ահա այս Զրադաշտի քարոզած Ահուրամազդան է, որ Հայաստանում հայ ժողովուրդից պաշտվեր է հայկական Արամազդ անունով։ Զրադաշտի վարդապետության համաձայն Ահուրամազդան տիեզերքը ստեղծող գլխավոր աստվածն էր, և կներկայացներ արեգակի, լուսնի, հողի, ջրի և ուրիշ մարդկային ճակատագրի վրա բարերար ազդեցություն ունեցող մի քանի տարրերի պաշտամունքը։ Թեև կրակի պաշտամունքը մազդեականության սկզբնավորության ժամանակ գոյություն ունեցավ, սակայն, ինչպես տեսանք նախապես այս պաշտամունքը շատ հին ժամանակներից է գալիս, բայց ոչ իբրև գլխավոր աստվածություն, այլ իբրև մեծ սրբություն, իբրև արեգակի երկրավոր ներկայացուցիչ։ Շատ տարիներ հետո սասանական շրջանին է, որ կրակին վերագրված զորությունները բազմանալով աստվածացավ, որուն շուրջ դրվեցան բազմաթիվ աղոթքներ և ստեղծվեցան երկար ծեսեր և արարողություններ։
Քանի որ իմ գլխավոր նպատակս է կրակապաշտական տաճարների մասին կատարել հետազոտություններ և բաղդատություններ, հետևաբար հարկ կհամարեմ մի քիչ ավելի երկար և մանրամասն գրել ոչ միայն տաճարների և անոնց ձևերի մասին, այլ և այդ տաճարների մեջ կատարված արարողությանդ և ծեսերու այն մասերի վրա, որոնք բավականին տաճարների ձևերը բնորոշելու հատկությունն ունին։ Ուստի այս մասին աշխատությանս մեջ կրկին տեղ պիտի տամ սույն կրոնը ուսումնասիրող և հաստատուն եզրակացություններ ու հասնող գիտնական պատմաբաններու։ Կարևոր մի հանգամանք է գիտենալու համար, թե Զրադաշտի երևնալը որչափ որ ավանդություններ կվերագրեն Բակտրիայի կամ աքեմինյան առաջին ժամանակներին, սակայն, գիտնականների ուսումնասիրությունները միմյանց հակասող