Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրինաց գիրքը և վերստին ղրկվեց երկրի վրա։ Aourvatāçpa "բդի Վիշտասպի մոտ, որ կթագավորեր այն ժամանակ Բակտրիայի վրա և ասպարեզ կարդաց պալատի գիտնականներուն։ Երեք օր երեսուն հոգի աջ կողմեն, երեսուն հոգի ձախ կողմեն փորձեցին վիճել և մոլորեցնել, երբ որ վիճողները խոստովանեցին իրենց պարտվիլը, այն ժամանակ հայտարարվեց, որ ինքը կուգար աստուծո կողմեն և սկսեց կարդալ Ավեստան վեհապետներու առջև։ Իմաստուններից հալածվելով և իբրև խաբեբա և անբարիշտ ամբաստանվելով, անոնց հաղթեց պերճախոսությամբ իր հրաշքներով։ Վիշտասպը՝ իր կինը և զավակը հավատացին անոր և ժողովուրդյան մեծ մասը հետևեցին անոնց օրինակին։ Ավանդությունը նաև կավելացնե թե տակավին երկար ապրեցավ ամենից մեծարված իր առաջնորդության սրբության պատճառով։ Ըստ ոմանց կայծակնահար մեռավ, ըստ ուրիշների Balkh-ի (Բակտրիա) մեջ թուրանյան մի զինվորի ձեռքով խողխողվեց։ Հաճախ խնդիր եղած է, որ նա մի պատմական անձնավորություն է, թե՞ մի դիցաբանական հերոս, այսպիսի մի հարց որոշ կերպով չի կարելի վճռել, բայց կարելի է ապահով լինել որ, եթե իսկապես ապրեցավ, սակայն իր անունից ջոկ անկեց ոչինչ չհասավ մեզ։

Սկզբում, Իրանի գլխավոր աստվածը երկինքի ամբողջական բոլորակն էր, աստվածներից ամենեն զորավորը, որովհետև նա «հագած ուներ երկնքի հաստատուն կամարը», ավելի գեղեցիկը, ավելի իմացականը, որուն անդամները ունին ամենեն ավելի ներդաշնակ համաչափություն, իր մարմինը լույսն է, «Գերագույն և անսահման» արեգակը և լուսինը իր աչքերն են։ Հետո առանց կորցնելու իր նախնական հատկանիշը, հետզհետե փոխվեցավ վերացականի և գրեթե ամբողջովին հեռացավ նյութականից։ Սկզբում, Ահուրամազդան ներկայացնելու համար փոխ առին Ասսուրի խորհրդանշանը և արձանագործները թևավոր բոլորակի կամ պսակի մեջեն դուրս եկող մի կիսամարմին ցույց տվին, ինչպես հարթաքանդակ կդրոշմվեր Նինվեի հուշարձաններու ճակատին. հետագային երևակայեցին պատկառելի հասակով մի թագավոր, որ կհայտնվեր երբեմն Իրանի գերիշխաններուն։ Ահուրամազդա անունը կուտային անոր ամենագետ, բարության ոգի, գերազանցորեն իմաստուն, «լուսավորը, շողշողունը, ամենամեծը, ամենաբարին, ամենակատարյալը, ամենաիմաստունը և ամենագեղեցիկը»։ Ինք անստեղծ է, բայց ս-տեղծել է ամեն ինչ, իր գործերի վարչության մեջ, ներկա է իրեն ենթարկված էություններու լեգեոնով։ Իր աջակիցների կարողագույնները վեց հատ գերագույն ոգիներ են, որոնք Ameshaçpeոtas (Amchaspands) «բարեգործ անմահներ» կկոչվեին։ Սկզբից բնության աստվածներն էին արեգակը, լուսինը, երկիրը, քամիները և ջրերը, բայց հետո անոնց նվազ նյութական պաշտոններ վերագրվեցին, անոնցմե ընտրվեցին Vāhaumano «բարի ոգին» Ashavalsta «ամենամաքուրը» khshathravairya «ցանկալի թագավորություն» Çpenta ārmīii «կատարյալ իմաստությունը», Haourvatāt առողջությունը, Ameretāt «անմահությունը»։ Իրենց տիրոջ նման լուսավոր այս յոթը միասին ունին միևնույն մտածությունը, միևնույն խոսքը, միևնույն գործը, միևնույն հայրը, միևնույն տերը, այլ սակայն անոնցմե յուրաքանչյուրը իրեն հատուկ տիրապետության սահմանն ուներ, որով ինքը կզբաղվեր, առանց օտար հսկողության։ Բարի ոգին կհսկեր տաճարներու վրա, ամենամաքուրը կհսկեր կրակի վրա, ցանկալի թագավորությունը մետաղների վրա, կատարյալ իմաստությունը՝ երկրի (հողերի) վրա, առողջությունը և անմահությունը բույսերի և օդի վրա։ Ասոնցմե զատ, տիեզերքի մեջ տարածված են հազարավոր Yazatas (Yzeds)-ներ, որ կհսկեն տիեզերքի մասերի և կազմվածքի պահպանության վրա։ Աստվածային լույսի ոգին Միթրան կհսկե գեղեցիկ արոտավայրերուն, արթուն Միթրան երկնային Yazatas-ներին առաջինը, արագաթռիչ հեծյալ անմահ արեգակից առաջ, ոսկեղենիկ պերճությամբ, առաջինը կսլանա Հերա լեռան գլուխը, առաջինը կբռնե գեղեցիկ գագաթները, և իր բարերար հայացքը կխոնարհեցնե արիացիներու բնակարաններու վրա։[1]

Ահուրամազդան և իր ընկերները ոչ տաճարներ ունեին և ոչ խորաններ, թեպետ երբեմն մարդու և կենդանիի նմանությամբ պատկերներ ձևակերպեցին հարթաքանդակներու մեջ, բայց ոչ ոք չէր կարող համարձակել նույն կենդանական և մարգարեական պատկերները շինել իրենց սրբարաններու մեջ, որոնց մեծարում էին ասորեստանցիներ և եգիպտացիներ։ Սակայն բլուրներու բարձունքին պալատներու մեջ, քաղաքներու կեդրոնին վրա, ատրուշան, այսինքն պատսպարան կկանգնեին, ուր ի պատիվ անոնց՝ կրակը կվառվեր և չէր մարվեր դարե ի դար։ Այն ատրուշանները առհասարակ զույգ զույգ կշինվեին, և այսպես է, որ կհանդիպենք զանազան կողմերու ավերակների մեջ, ինչպես Նաքշի Ռոստեմի մեջ։ Ատրուշանները խորանարդ ձև ունին և կնմանին կցված աշտարակներու չորս անկյուններու վրա, կիսաբոլորակ աղեղներով պսակված սյուներով, եռանկյունի ատամնաշարերով շրջապատված է վերևից և տանիքի վրա խարույկը դրվելու հատուկ տեղը թեթևակի փորված է։

Զոհի արարողությունը երկարատև էր և կբարդանար ձեռնավորությամբ (manipulation) ու ծիսակատարության հատուկ դյութական անվերջ երգեցողություններով, ուր որ կային մշտավառ կրակ պահելու համար չսահմանված ատրուշաններ, այնտեղ կրակը կվառեին նախապես կեղևը հանված և մաքրագործված ճյուղերով (ճիպոտ), հետո կպահեին ընտիր տեսակի փայտերի հետ, նախապատվություն էին տալիս նոճիին և սարդենիին։ Բայց զգուշանում էին կրակը ուժեղացնելու համար բերանով փչելե, մարդկային շունչը սրբապղծում էր կրակը և ով որ կամավորապես այս ծանր հանցանքը կգործեր՝ մահուամբ կպատժվեր։ Սովորական նվերները կբաղկանային հացե, պտուղներե, անուշահոտություններե, ծաղիկներե, բայց երբ առիթը պահանջում էր մի արյունալի զոհաբերություն, նախապատիվ համարված զոհը ձին էր, հետո եզը, կովը, ոչխարը, ուղտը, էշը և եղջերուն։ Երբ մեկը կցանկանար մեռյալներու աստծուն շնորհը ստանալ, մի մարդ կզոհեր։ Ահուրամազդայի երկրային ներկայացուցիչ թագավորը երգեցողական արարողություններու կմասնակցեր, եթե ինք բարեհաճեր, բայց բացի իրենից, ոչ ոքի ներելի

  1. Masp., Hist. ancianne des peuples de l’Orient, Paris 1909, p. 609-613․