չէր ազատ համարվել մոգերի միջնորդությունից։ Հավատացյալները թափորով կերթային ծիսակատարության հատկացյալ տեղը, ուր կղերը (քահանան) խույրը գլխին դրած կոգեկոչեր ցած ու խորհրդավոր ձայնով, թագավորին և ազգին համար երկնային օրհնությունը խնդրելով։ Հետո զոհը կսպաներ գլխին մի հարված տալով, մաս մաս կկտրտեր և կբաժաներ ներկա եղողներուն, առանց մի մաս թողելու, մի քանի պարագաներու մեջ, զոհը ամբողջովին կայրվեր, բայց հաճախ մի կտոր ճարպից և փորոտիքներից կձգեին կրակի վրա, զոհարարը խույրից կախված ժապավեններով բերանը կծածկեր, իր շնչի կրակին հպելը արգիլելու համար, ձեռքը կբռներ մոշենի ճյուղերու փոքր խուրձը բարեսման և կպատրաստեր ճառմա-ի խորհրդավոր ըմպելիքը: (Maspero, Hist․ ancienne des peuples de l’Orient, p. 620-622).
Հին պարսիկները քաղդեացիներու կրոնքը եղող աստղերու պաշտաման հետ կմիացնեին կրակի պաշտամունքը, որ կշարունակվի այսօր գեպրների մուտ։ Քաղդեայի և Ասորեստանի աստղերու պաշտաման նվիրված հարկավոր աշտարակներու նման մի հազվագյուտ օրինակներեն մեկն է Ճսուրի սասանական աշտարակը։
Աքեմինյան շրջանի կրոնական ճարտարապետութենեն են մինչև մեր օրերը հասած մնացողները, Պերսեպոլիսի քարաժայռերի գագաթին քանդակված բագիններն և կրակի սրբարանները, որոնց երկար ժամանակ կասկածելի մնացած գոյությունը լիովին լուսաբանեց M. Dleulafoy: Այնտեղ որոշ կտեսնվի վառարանը պարունակող մի cella, որ կրկնակի մի պարիսպով կպաշապանվի ամեն տեսակ սրբապղծություններե, և այս հատակագիծը պետք է, որ ընդօրինակված լիներ հույների բնակարանների մեջ հոմերական դարերեն, ուր վառարանը կպահեր մի նվիրական սրբություն։ Շիրիմներ։ Շիրիմը եթե Քաղդեայի մեջ ջնջված և ոչ մի հետք չէ թողած, Ասորեստանի մեջ կվերստանա իր մեծ կարևորությունը և ինչպես Եգիպտոսի մեջ, երկրային բնակարանի ձևը կներկայացնե, և աղոտ նմանությամբ կօգնե մեզ վերականգնել ձևերը։
Պարսկական կրոնը, դամբարաններից անկախ, մարդկային մնացորդները զետեղելու համար մի տեղի կարիք կզգա, գեպրերի Դախման է այս տեղը:[1]
1754 թվականին[2] Անքթել անունով մի ֆրանսացի գիտնական ղրկվեցավ Հնդկաստան, որը երկար ժամանակ մնալով այնտեղ և բարեկամանալով Հնդկաստանի մոգերուն հետ ծանոթացավ այժմյան կրակապաշտներու ձեռքում եղած Ավեստայի և անոր վարդապետություններուն հետ, նաև ծանոթացավ անոնց կրակապաշտական տաճարներու և կրոնական արարողությանց հետ։ (Ի նկատի ունենալ հնդկական կրակապաշտության ազդեցությունը գեպրներու վրա և Աթաշկահի մասամբ հնդկական ձևի վերածվելը)։
Բայց նախքան Անքթելի ուսումնասիրության վրա խոսելը, կարևոր եմ համարում մեջ բերել Բաքուի Սուրախանի ըսված մասի վրա՝ ներկայիս գոյություն ունեցող կրակապաշտական ատրուշանը, որ ըստ նմանության շատ է հիշեցնում Dieulafoy-ի զույգ ատրուշաններու ձևերը, թեև այս վերջինը զույգ չէ։
Բաքուի մոտ, Սուրախանի ըսված արվարձանին մեջ, մինչև այսօր գոյություն ունի մի լքյալ ատրուշան, որը վկա է երբեմն, նույնիսկ քիչ ժամանակ առաջ, Բաքուի և շրջակայքի մեջ մի կրակապաշտ ժողովուրդի գոյության, որը այժմ անհետացեր է։
Թե ի՞նչ ձևով այնտեղ կրոնական պաշտամունքներ կկատարվեն, այդ մասին տեղեկություններ խիստ հատուկտոր են, որոնք իր կարգին կքաղեմ գրական աղբյուրներե։ Իսկ գալով անոր ձևին, քիչ կտարբերվի հին աքեմինյան շրջանից մնացած Պարսկաստանում Նաքշե Րուստեմի մեջ Dieulafoy-ի հայտնաբերած զույգ ատրուշաններեն։
Պարսկաստանի ատրուշանները, որոնց մասին խոսեցի վերևում, ունին երկու կամ երեք զանազանություններ, որոնց մեկը՝ վռամական կրակի մշտավառ ատրուշանը, ինչպես Նաքշե Րուստեմինը, խորանարդ էին և քարակտուր՝ քաղաքներե հեռու ժայռերի և բլուրների վրա. ներքին չունեին անոնք, արտաքուստ միայն կերևին ճակատի անկյուններու վրա աղեղնակապ որմասյուներ, իսկ կատարը վերջացած ատամնաշարերով։ Սույն խորանարդի վերևի մասին, այսինքն տանիքին վրա կվառվեր վռամական մշտաբորբոք կրակը, կրակի քուրմերու ձեռքով, և շուրջը բացօթյա կկատարվեր կրոնական պաշտամունքը, զոհաբերություն, ևն ևն բազմամբոխ հավատացյալներու ներկայության։
Բաքուի ատրուշանը, ընդհանուր տեսքով, մեծ զանազանություն չունի աքիմենյան ատրուշաններեն։ Բաքուի մեջ տարբերությունը այն է, որ ի հնումն սովորական եղող խորանարդի տեղ շինված է չորս սյուներու վրա կամարակապ և գմբեթավոր փոքրիկ մի շինություն, ըստ երևույթին նույն չափով ինչ չափով որ էր Նաքշե Րուստեմի ատրուշանը։ Մեջը դատարկ և վրան գմբեթավոր։ Միջի դատարկությունը, անշուշտ արդյունք է երկար դարերե հետո, ծիսական ձևերի փոփոխության, և անշուշտ ազդեցություն է հնդկական կրակապաշտական ազդեցության, որուն մասին քիչ հետո պիտի խոսիմ, իսկ վրայի գմբեթը նույնպես ճարտարապետական մի ժամանակակից ազդեցության արդյունք է, որ փոխարիներ է Նաքշե Րուստեմի երդիկին կամ տանիքին։ Նաքշե Րուստեմի մեջ ատրուշանի վրա հարթ երդիկ լինելու անհրաժեշտություն կար, որովհետև այդ երդիկին վրա աթաշկահը պիտի դրվեր և բորբոքվեր մշտավառ կրակը և բոցերը բարձրանալով տեսանելի պիտի լիներ շուրջը հավաքվող հավատացյալ ժողովուրդի բազմության։ Բաքուի ատրուշանին վրա առանձին աթաշկահ դնելու կարիք չկար, անոր կրակը առաջ կուգար գետնի տակի նավթային գազերու բռնկումից, որը անցնելով չորս անկյուններու մեջ դրված խողովակներեն բոցերը կբարձրանային օդի մեջ թերևս մի քանի կանգուն, հետևաբար, ատրուշանի շենքին ավելի ճարտարապետական վայելչություն պիտի տար խորանարդի գմբեթը։
Գմբեթի տակ խորանարդաձև շենքի մեջը անպայման