Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա հետաքրքրական է սթալաքթիթի ծագման տեսակետով։

Հուլիսի 12-ին առավոտյան ճանապարհվեցա դեպի Երևան սայլով։

ԴՎԻՆ
Հուլիս 14.

Երևանից մեկնեցի դեպի Արտաշատ գյուղը։ Չափագրեցի Խաչիկ վարդապետի պեղած Դվինի եկեղեցին։ Շրջեցա բերդի շրջապարիսպին մեջ եղող բարձր հողաբլուրը, այս տեղեն պարզ կերևի Դվինի ընդհանուր պարիսպին ընդարձակությունը և անոր մեջ եղած ստորաբաժինները․ հողաբլուրը առանձին պարիսպի մեջ է, իսկ եկեղեցին նմանապես առանձին պարիսպով շրջապատված է եղեր․ փայտածածկ լինելու մասին մեծ հավանականություն կա։

Առավոտյան ճանապարհվեցի Գառնի և իջևանեցա Վարդանին տունը։ Այս այն Վարդանն է, որ երկու անգամ այստեղ գալուս իջևաներ եմ տանը. նույնպես պր. Ն. Մառ իր պեղումներ կատարած տարիներուն մեջ օթևաներ է այս Վարդանին սենյակը, որ նաև տերն է այսօր Տրդատա հռչակավոր բերդին և Թախտին։

Գառնիի Տրդատա թախտին արտաքին սյուներուն ստորին տրամագիծն է 69 սմ., խոյակներու տակ՝ 60½, աբաքներու՝ 76-77, խարիսխներու տրամագիծը բունը դրված մակերևույթին վրա դուրս կարկառած մուլյուրով միասին 79-80, մինչև հատակի քառակուսի մասը յուրաքանչյուր կողմեն 8-10 սանտ. լայնացած կերևի գլխավոր ճակատին վրա, երկու կողմեն դուրս ցցված 70 սմ լայնությամբ թևերուն վրայի քառ. խոյակը 78X80 է կոր տեղերուն ամենեն կարճ միջոցին չափելով։ Պահվեր են դռան երկու կողմի ուղղահայաց