Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սյամերը, որուն ձախ կողմինին վրա գրված է երկար մի արձանագրություն (հավանորեն 13-րդ դարուն)։ Այս սյամին բարձրությունն է 2,35 զուտ ներսի բերնեն, որուն վրա պետք է ավելանա քանդակազարդ շրջանակին լայնությունը որ է 41-42 սմ։

Սյունե սյուն նետված քանդակազարդ (երեք կողմեն) ճիֆթերուն ստորին ճակատի լայնությունն է 60-62 սմ, կռնակեն՝ 81-82 սմ, որ նաև արտաքուստ կծառայեր որպես արշիտրավ։ Այս ճիֆթերեն մեկը տաշված է այսպիսի ձևով՝ < | վրան ունի երկաթե ծակեր սուր կողմը հավանորեն երկու ուրիշ կողմեր մեկնող ճիֆթերու պատշաճ տեղավորվելու համար էր շինված մեկ աբաքեն մինչև մյուս աբաքը դատարկություն է 128 սմ, իսկ քարի ամբողջ երկարությունը մինչև սուր ծայրը 1,90 սմ է։

Մի ուրիշ ճիֆթ, որ մեկ կողմը դարձված անկյուն կներկայացնե դեպի մյուս ճակատ, աբաք է, աբաքի դատարկ տարածության երկարությունն է 1,40, իսկ ամբողջ երկարությունն է՝ 2,32 մտ, անկյունի կողմը աբաքի վրա նստած մասը 60-62 սմ է։

Ճիֆթերուն վյայեն իբրև առաստաղ սյունասրահի հորիզոնաբար տարածված քարերեն մնացածներու չափերն են 375-80×104-50 ամբողջ քարը, իսկ զուտ քանդակված մասը, որ պիտի երևար 247×71 այս քարը եզերքի քար է, 71 սանտիմետրեն ավելին պիտի մտնե պատի մեջ։

Մի ուրիշ քար, որի միայն քանդակված մասը 97×245 սմ է, երկարության յուրաքանչյուր կողմերուն վրա ունենալով 40-45 սանտիմեն ավելի ավելորդ մասեր պատերուն կամ ճիֆթերու վրա հանգչելու համար։

Կողմնակի սյունասրահներու ճիֆթերուն վրա ծածկված քանդակազարդ առաստաղ քարերու քանդակամասերու լայնությունն է 110-112, իսկ ամբողջ երկարությունը 180-190 է։ Այս ավելորդ մասերը մեծ մասամբ պիտի հանգչեին պատի և ճիֆթերու վրա։ Լայնության կողմերուն վրա ավելորդներ չունին, հաջորդաբար շարունակած են քանդակները։ Թախտին մեջ կան երկու քարեր դռան քարի նմանող թևը գլուխը կեռնիսպուրան (ելուստ) չունի, բայց չափերով շատ նման է մյուս կեռնիսպուրան վերնասյամ կտրված քարին։ Այս վերջին բարձրությունն ալ առանց կեռնիսպուրանի 230 սմ է, իսկ լայնությունը 83 սմ։ Նախորդ սյամին նման, թեև մեկ կողմեն (հավանաբար ներսի կողմեն) պետք էր ավելանար ուրիշ քար պատին թանձրությունը լեցնելու համար. արդեն մուլյուր չունեցող կողմերեն կերևի այս բանը, որ կիսատաշ է և սահմանված կողքեն ուրիշ քար հարմարցնելու թախտին դռան ներսի կողմեն մոտավորապես իրարմե 2 մետրեն ավելի հեռավորությամբ կան դռան նախկին ծխնիներու հատուկ գետնին վրա փորված ծակերը, քառակուսի ձևով մոտավորապես 15-18 սմ մեծությամբ և 2½-3 սմ խորությամբ, երկաթյա