Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ս. Մինաս

Ներքին կողմը սպիտակացված, սակայն նկարազարդված չէ: Հյուսիսային պատին վրա պատուհանին ձախ կողմը գրած է Անանիա եպիսկոպոսի արձանագրությունը ՆԿԲ թվականին:

Հարավային ֆրոնտոնի ներքև գրված է ի ՆԿԵ թվականի Հայոց` Չուգասի նվիրատվության արձանագրությունը:

Արևելյան կողմը յուրաքանչյուր խորաններու ճակատին գրված և ավերված անուններ կան:

ՍԵՈԳՅՈԻԹԼԻ
Սեպտեմբեր 29

Այսօր ժամը 7-ին ճանապարհվեցա դեպի Ադիաման: Ճանապարհին հանդիպեցա Սեոգյութլի գյուղը, ուր կա մի հնագույն եկեղեցու մնացորդ. ըստ երևույթին 5—6-րդ դարերու մնացորդ, որովհետև ներքին կողմին վրա ունեցեր է նեղ պիլիաստրներ, նման Տեկորի, Քասախի, Աշտարակի այլ եկեղեցիներու պիլիաստրերուն: Պատերը հազիվ մնացեք են 1-1½ մետր բարձրությամբ, խորանը գյուղացիք կարկատելով շինել են ուխտատեղի:

ԱԴԻԱՄԱՆ
Սեպտեմբեր 29—31

Այստեղ կա մի քառակող կոթող, որի Ա. երեսը նիզակաձև է, Բ. (դեպի աջ) պատվանդանի վրա նստած մարդ, քովը կանգնած է ձեռքը գլխուն դրած ուրիշ մի մեծ մարդ: Գ. երես (դեպի աջ) մեծ մարդը գլխին բռնած մի ուրիշ պատվանդանանման բան, որուն վրա երևում է մի ուրիշ մարդու ոտքերը: Դ. երես (դեպի աջ) ծաղկանկար վրան մի մարդ, որուն վերևի մասը կոտրած է: Քարտաշ վարպետներու նշաններ կան (նկ. 135)․

1. Հյուսիսային արևմտյան պատերուն վրա, նաև արևելյան պատին վրա արևմտյան կողմի փոքր սենյակի պատերուն վրա:

2. Արևմտյան պատին և աստիճաններուն վրա: Նաև № 9:

3. Հարավային պատին վրա, նաև № 10:

4. Արևելյան պատին վրա:

5. Արևելյան պատին վրա։

6. Արևելյան պատին վրա, նաև № 8-ը:

7. Հյուսիսային պսոտին վրա, նաև 11, 12:

Ադիամանի եկեղեցին ներքին կողմեն շատ մոտավոր նմանություն ունի Էջմիածնի մոտ Հռիփսիմեի վանքին, նույնիսկ գմբեթի մեջ շուրջանակի ունի մուլյուրներով շինված բոլորակ վարգաձևներու շարքը, շուրջանակի, արտաքուստ ամեն կողմե ունի խորշեր բայց արևմտյան կողմը խորշերուն մեջ կեսեն քիչ ավելի բարձրությամբ կան զույգ սյուներ վրաները խոյակներով, խոյակներեն անմիջապես վերևը ուղիղ կիսաբոլորակ գոգավոր խորշ շինված է, կարծես արձաններ դնելու հատուկ, որոնց պատվանդաններ պիտի լինեին զույգ սյուները: Այս կիսաբոլորակ խորշեր մեկ հատ ալ շինված է արևելյան կողմը միջին ֆրոտոնին ներքև: