Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կարմիր քարով, որուն մեկ ճակատը միայն փորագրված է մի խաչ ներքևը սովորական քանդակներով, իսկ մյուսը սև քարով, որ ամենեն հետաքրքրականն է։ Մեկ ճակատին փորագրված է Աստվածածին նստած՝ ունի Հիսուս գիրկը, երկու կողմը հրեշտակներ կանգնած և իրենց մեկ մեկ թևերով կհովանավորեն Աստվածածինը։ Ասոր հաջորդ մյուս երեսը մի մեծ մանվածո քանդակ է, քարի ծավալի մեծությամբ, մյուս հաջորդը պարզ քառակուսիներով կազմված քանդակ է, մեջ մեջի հետզհետե փոքրացող, վերջին չորրորդ երեսը խաչաքանդակ է, վրան ներքևի թևերով 72x76 լայնությամբ, 82 բարձրությամբ։

Թալինի գերեզմանատան մեջ նախապես արձանագրածս 5-7-րդ դարու գերեզմանաքարեն զատ տակավին շատ կան գերեզմանաքարեր, վրաները քանդակված։ Նշանավոր է մեկուն վրա քանդակված խոզի գլխով մի մարդ, ձեռքին գավազան, ծայրը խաչով, ուրիշ մը որ շատ երկար, թերևս ավելի քան երկու մետր բարձրության, նույնպես փորագրված է վրան զանազան սրբոց պատկերներ ամեն կողմեն։ Մի ուրիշը որ ի սկզբան շատ բարձր է եղած և կեսը կոտրեր է, այժմ կերևի, որ վերևի կողմը, որ նման է տակին պատկերներ ունի ամեն կողմեն։ Մի ուրիշին վրա կա նույնպես բացի ուրիշ պատկերներե նաև մի վեղարավոր վարդապետ։

Մի ուրիշին վրա դարձյալ ի միջի այլոց քանդակված է խոզագլուխ մի մարդ, որ ձեռքերը բարձրացուցած է վեր աղոթելու ձևով իրենմե վերը քանդակված մի սուրբի, թերևս Քս-ի, որովհետև այս վերջինը ձեռքը գիրք ունի բռնած։

Մի ուրիշին վրա ամբողջ քարի մեծությամբ, որ մեկ ու կես մետրի չափ կլինի քանդակված է բոլորովին մի մերկ մարդ։

Մի ուրիշը չորս անկյունը սյուներով է և շատ նման գլխի քանդակները, շատ կհիշեցնեն Անիի պալատի եկեղեցվո որմասյուներուն։

ԿՈԹՈՂԱՁԵՎ
գերեզմանաքարեր Վերին Թալինում

ա. Երես

Խոզագլուխ մարդ պրոֆիլ, ձեռքը բարձրացուցած գլխի վերև գտնված սուրբին պատկերին։

բ. Երես

Երեք նիզակաձև քանդակներ իրարու վրա։