քարերի չափը նշանակված է, իսկ առջևի քարերի վրա, որ բացի բարձրությունից երկարության չափ չէ նշանակված, պատճառն այն է, որ ինքնին փլելով փշրված են արկղը ձևացնող կողերի անթուրծ աղյուսները, կտորների վրա հազիվ հնարավոր եղավ բարձրություն և հաստություն չափել։
Գերեզմանի հատակին, բացի մի քանի փտած ոսկորներից ուրիշ ոչ մի առարկա չգտնվեց։ Գտնված ոսկորները միմիայն ոտքերի մատների և սրունքի մասերն էին, սրանից հայտնի եղավ, որ մեռելը թաղված էր արևմուտքից դեպի արևելք։ Գերեզմանին կեսին հետքը չերևաց, որով անհայտ մնացին կողերը, գլուխը և այլ մասերը։ Սրանից ևս հետևցնում եմ, որ մի ժամանակ այս գերեզմանները պրպրտվել են և վրայի կափարիչ սալաքարերը օգտագործվել են ուրիշ հետնագույն մեռելների համար։
В գերեզմանից հազիվ ազատվեցին արկղի երկու կողմի երկու քարերն առանց տեղից շարժվելու. արևելյան մասում արկղը փակող քար չկար, իսկ արևմտյան մասում А գերեզմանի նման արկղը ձևացնող աղյուսները կորած էին։ Մնացորդ մասի մեջ, ինչպես երևում է В լուսանկարին մեջ կան միայն սրունքների ոսկորները և ոտի մատերի ոսկորները բոլորովին փտած։ Գերեզմանին մեջ ոչ մի օտար առարկա չգտնվեց։ А և В գերեզմանները մեկ գծի գրա միմյանցից հեռու են 5,1 մետր, միայն В գերեզմանը մի քիչ բարձր է։ Արկղները դրված են մի ավազի շերտի վրա ինչպես կտեսնվի իմ չափագրության մեջ։ Ավազի հորիզոնական շերտը հավասար բարձրություն չունի, 30 սանտիմից մինչև 80 սմ թանձր տեղեր կան, իսկ այս ավազի շերտից ցած նույն ավազախառն լիցքն է, ինչպես վերևն էր։ Մինչև այժմ արևելյան կողմից փորված են 3,20 մետր մոտավորապես, չի վերջանում ավազախառն խիճերի լիցքը, իսկ հյուսիսային կողմը ամբողջ փորվածքի երկարության, 50-ից մինչև 80 սմ. ամենավերևի խճախառն շերտից ցած, միմիայն խտացած մաքուր ավազ է և խիստ անհաստատ, հետզհետե փլչում է, և մեջերը ոչինչ չի երևում։ Հարավային և արևմտյան կողմերը խիստ կարծր բնական հող է, միատեսակ շերտեր են և երբեք սպասելի էլ չէ, որ մեջը մի բան գտնվի։ Այնուամենայնիվ պիտի հսկեմ մինչև վերջ։
ե. ՊՀՊ ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄՈՎ 1928 ԹՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ 23-ԻՑ ՄԻՆ2ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ը ԶՎԱՐԹՆՈ8Ի ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾՍ ՊԵՂՈԻՄՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ
Երևանից դեպի Վաղարշապատ հասող Զանգու գետի առվից մի ճյուղ Զվարթնոցի հնագիտական սահմանի հյուսիսային եզերքից ծռվելով մտնում է հնագիտական սահմանի մեջ և բավական երկար հյուսիս-արևլեքից դեպի հարավ-արևմտուք հոսելուց հետո դարձյալ ծռվում է հարավարևելքից դեպի հյուսիս-արևմուտք և հետա զանազան ուղղություններ ստանալով գնում է մինչև Ալիբեկլուու գյուղը։
Առվի այս հարավ արևելքից դեպի հյուսիս արևմուտք հոսող մասի վրա, երկարատև հոսումից գոյացել էր մի հեղեղատ և ջրի մեծ մասը գնում էր առվից դուրս՝ հյուսիս արևելքից դեպի հարավ արևմուտք։ Առվի պատառումից գոյացած հեղեղատը մոտավորապես երկու մետր լայնություն ուներ, իսկ մշտահոս ջուրը հատակը հետզհետե քերելով խորացրել էր մինչև 35—40 սմ, Որովհետև այս պատռվածքը վնաս էր տալիս մայր առվին և մեծ քանակությամբ ջուր անօգուտ կորչում էր, այս անտեղության առջևն առնելու համար Ջրային վարչությունը 1927 թ. բանվորներ էր ուղարկել պատռվածքին դեմ հողաթումբ կազմելու համար։ Վարչությունից ուղարկված բանվորներն առվի պատռվածքը լեցնելու համար, որտեղ որ կավային հող կար փորել և տարել էին լեցնելու պատռվածքին մեջ։ Ահա այդ աշխատանքների ժամանակ, առուից 35—40 մետր հեռավորության վրա, հեղեղատի աջ եզերքին, երևան է գալիս մի խեցեղեն դագաղ։ Առուի շրջակայքում հող փորելու և փոխագրելու աշխատանքները դադարեցնելու համար, Ջրային ընկերության պաշտոնապես հայտնելուց հետո, անմիջապես տեղեկություն տրվեց Երևան, ՊՀՊ Կոմիտեին։ Կոմիտեն, անմիջապես իր ներկայացուցիչներն ուղարկեց դագաղը գտնված հողամասը կանոնավորապես պեղելու, և շրջակայքը ուսումնասիրելու համար։ Այս միջոցին խեցեղեն դագաղը չափագրվելուց և լուսանկարվելուց հետո, ղրկվեց Էջմիածնի հնագիտական թանգարանը։
Սակայն, որովհետև դագաղը հանված ժամանակ նկատվել էին նաև ուրիշ կետեր մոտիկ հողամասերի մեջ, որոնք ցույց էին տալիս նույնանման գերեզմաններ գտնվելու հավանականություն, ուստի Ջրային վարչության հատուկ դիմումներ կատարվեցին, որպեսզի ընդմիշտ ազատեն այդ մասը ողողումներից, որով փչանում էին հողի տակ գտնված պատմական արժեքները։
Պետք է խոստովանել, որ Ջրային ընկերությունը հեղեղատը ամրացնելու համար բավական աշխատանք կատարելեն հետո, երբ անօգուտ եղավ, առվին ուղղությունը փոխել տվեց, որով ընդմիշտ ազատվեց այդ ողողումներից։
Նախապես հանված դագաղը շատ խոր հնության հատկանիշներ ցույց տվեց և գրեթե աոաջին օրինակը թվեցավ հնագիտության մեջ իր ձևով, ուստի Կոմիտեն որոշեց, որ որչափ կարելի է, շուտով պեղվի այդ հողամասը և կորուստից ու փչացումից ազատվեն այնտեղ ենթադրյալ պատմական և գիտական արժեքները։ Կոմիտեի այդ որոշման իրագործումը ինձ հանձնարարված լինելով, 1928 թվի սեպտեմբերի 23-ին ես սկսեցի աշխատանք ույդ ուղղությամբ։
Նախապատրաստական աշխատանքը կատարելուց հետո սեպտեմբեր 20-ին ձեռնարկեցի պեղման։
Թեև ծածկված հնագույն գերեզմանների հայտնի նշաններ ցույց տվող հողամասը գտնվում էր հեղեղատի աջ կողմը՝ Զանգուի առուից դեպի հարավ արևմուտք, սակայն ես սկսեցի պեղել հեղեղատի ձախ եզրից, որպեսզի, ըստ պեղման կանոնի, հեռվից մոտենամ դեպի նպատակակետ՝ լավ քննելու համար շրջապատը, հողային շերտերը, և որ ավելին է, հեղեղատն ևս կասկածելի էր և հարկ է քննել ներքևը, որովհետև