Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միմյանցից, որովհետև վերևի ծածկույթները միևնույն տեսակի քարերով և միևնույն ոճով են։

4. Նկատի ունենալով 2-րդ գերեզմանին անդագաղ կամ փայտյա դագաղ լինելու հանգամանքը, կարծում եմ, որ կավե դագաղը հանգուցյալին տնտեսական բարեկեցիկ վիճակին հետ կապ ունի, գուցե ամեն դասակարգի համար մատչելի չէին թրծված խեցեղեն դագաղները։

զ. ԶՎԱՐԹՆՈՑԻ ՍԱՀՄԱՆԻՆ ՄԵՋ 1929 ԹՎԻՆ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ ՄԻ ՀՆԱԳՈԻՅՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՄԱՍԻՆ

Այս նոր գերեզմանը գտնվում է անցյալ տարվա իմ պեղումներից արևելք մոտավորապես 150 մետրի վրա, և շատ մոտ է հունարեն արձանագրությունը գտնված տեգին։ Մեր պահակ Ասատուր Հովհաննիսյանը գյուղ գնալիս տեսել էր, որ այստեղից դեպի Վարմազյար գնացող տրակտորների գութանը հանել էր ծածկույթի մի մեծ քարը, որտեղ և պեղում կատարվեց և հանվեց մի կավե դագաղ։ Այս դագաղը չափազանց հետաքրքրական է այն տեսակետով, որ իմ անցյալ տարվա հանած դագաղներց բոլորովին տարբեր է իր ձևով։

Էջմիածին

17 ապրիլ 1929

Դ
ՀԱՃԻ-ՂԱՐԱՅԻ ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՆՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈԻԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Մի շատ կարևոր նորություն։

Վերջին ճանապարհորդութենես վերադարձիս հանդիպեցա Հաջի Ղարա գյուղը նախապատմական գերեզմանները անգամ մը ևս մանրամասն քննելու համար, այդ միջոցին ինձ լուր տվին, որ գյուղի մոտակա քարահանքին մեջ քարի 2—3 մետր շերտի տակից գտնվել են խեցեղեն անոթներ, անմիջապես գնացի քարհանքը, բայց արդեն ուշ էր, խեցեղենները բոլորովին ջարդվել էին և գտնված տեղին վրա քարի մանրուքների մի ահագին կույտ էին կազմել, որ ինձ համար անհնար էր այդ մեծ քարակույտը հեռացնել և ներքևը քննության ենթարկել։ Ուստի բավականացա նույն քարհատ վարպետին հորդորելով, որ ուրիշ անգամ պատահելիս, առանց ձեռք տալու և իրեղենները տեղից շարժելու մեզ իմացնեն և տեղին վրա աշխատանքները դադարեցնեն։


Մի քանի օր առաջ կրկին պատահել է նույն քարահանքին մեջ նույնօրինակ մի դեպք (1910 թվականին ևս գտնվեց նույն տեղը եկեղեցվո շինության համար քար կտրելիս). սակայն փոխանակ իրենց եղած պատվերը հիշելու, խեցեղեն ամաններից երկուքը, որ անվնաս հանել են, բաժանել են իրենց մեջ. իսկ մյուս կոտրվածները թապլել։

Ինչպես կտեսնեք, չափազանց կարևոր մի հարց է թե երկրաբանական և թե պատմական տեսակետով այս ավելի քան երեք մետր, հաստությամբ քարե շերտի ներքևից այն խեցեղենների գտնվելը (1910 թվականին գտնվել են մանր ու խոշոր ամաններ ևս), ուստի հարցը ներկայացրեք Ալեքսանդր Իվանիչի (Թամանյան) ուշադրության, և ինչ փութանակի կարգագրություն որ կանե անմիջապես հաղորդեցեք մեզ, որպեսզի հարկ եղածը անենք։ Իմ կարծիքով, այստեղ թե երկրաբանական թե հնագիտական լուրջ քննություն է հարկավոր։

Էջմիածին

5 նոյեմբեր 1924

Ե
ԳԵՂԱՐԴԱՁՈՐԻ ՄԵՋ ԿԱՏԱՐԱԾՍ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ[1]

Ներկա տարվա հոկտեմբեր ամսի մեջ էր, որ Կուլտուրայի Պատմության Ինստիտուտն ինձ հրավիրեց մասնակցելու և ղեկավարելու պեղումներն այն հողաթմբի վրա, որը Գեղարդաձորի լեռնալանջին վրա նախապես Ինստիտուտը ստուգողական պեղում էր կատարել:

Երևանից մեկնեցինք հոկտեմբերի 20-ին և պեղման գործողություններն սկսեցինք 22-ին։

Պեղման վային այնպիսի մի թեք զառիվայրի վրա էր. որ նույնիսկ առողջ մարդու համար գլխապտույտ էր առաջուցնում։ Նախապե թեք դարևանդը, որի վրա հազիվ թե բանվորին հանգիստ տեղ կար աշխատելու, հետզհետե ընդարձակվեց, որ թե բանվորին համար աշխատելու տեղ բացվեց և թե ինձ համար, որպեսզի կարողանում ամեն կողմ ման գալ և հետազոտության ենթարկել։

Լուսանկարը միայն ուղիղ գաղափար կուտա պեղման տեղի թեք զառիվայր դիրքի մասին։ (Տես նկար 258):

Այսօրինակ լանջի վրա երևան եկած էր մի փլվածքի ծակ, որ հազիվ մուտք կուտար մի մարդու և այս ծակից ներս երևցածը մի որմնակամարի մասն էր և մի քանի ստալակտիտ քանդակներ։ Բայց որմնակամարն և ստալակտիտ քանդակագործությունն այնքան մաքուր սրբատաշ էին, որ չէր կարելի ենթադրությունների մեջ

  1. Արտատապում ենք Կուրտուրայի Պատմության Ինստիտուտի հրատարակած Նյութեր Հին Հայաստանի պատմության» ժողովածուից, Երևան, 1935 թ. փոքրիկ կրճատումով