Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


առաջ չգնալ և կարծել, որ սա մի կարևոր շինություն է, որ անակնկալ փլուզումով փլատակների տակ պահած կլինի հնադարյան կուլտուրական մնացորդներ։ Իհարկե փլատակը նկատվում է, ըստ հին դարաշրջանների ընդհանրացած սովորության մի եկեղեցի, որուն մեջ բացի եկեղեցիի հատուկ պիտույքներից, ենթադրվում էր ձեռագրերի մի հավաքածու, որ ամենակարևորը և ամենացանկալին էր։

Զանազան հույսերով և ենթադրություններով սկսեցինք պեղումներն այդ դժվարին ափափայից մեջ։ Ընկ. Տարագրոսը կոչված էր պեղումներից հետզհետե դուրս եկած ճարտարապետական մասերը չափագրելու և գծագրելու։

Փլատակների հարավային ծայրից, ուր տեսնվել էր բացված ծակը, առաջ տարվեցին պեղումները դեպի հյուսիս։ Այս ձևով ոչ միայն հարավային ճակատը, այլև արևելքն ու արևմուտքը ենթարկվեցին մասնակի պեղման։

Հարավային ճակատում ամբողջովին դուրս եկան երկու որմնակամարներ և մի երրորդ որմնակամարի սկիզբը, որուն մնացած մասերը քանդված էին։ Երկու որմնակամարների մեջ տեղավորված էր մի գեղեցիկ խորշ, որուն վերևի մասին կիսագմբեթի ձև էր տրված և ստալակտիտ քանդակված, իսկ կիսագմբեթի ստորին մասում, կենտրոնից ցած, նույնպես մի ստալակտիտ գոտիով ճոխազարդված էր։

Արևմտյան ճակատի վրա մնացել էր մի որմնակամար, որը փոխանակ շենքի հատակագծի հետ ուղղանկյուն կազմելու, ավելի լայն էր քան 90 սանտիմ։ Անշուշտ այդ անկանոնությունը առաջ եկել է փորված քարայրի քարերի բնական անկանոնութենեն, հավանական է, որ այդ մասում փորված քարայրն ընդունակ չէր մաքուր սրբատաշ որմնակամարներ քանդակելու ինչպես մյուսները, հետևաբար մի քիչ առաջ են ծռել պատը քանդակելու ավելի հաստատուն ժայռ գտնելու համար։ Արևմտյան կողմի այս որմնակամարի շարունակությունը փլատակների ներքև ջախջախված է. միայն գոյություն ունեցող որմնակամարի վերջում գտնվեց մի որմակից անկյունավոր սյուն, որ ըստ ինքյան շենքի ամբողջության մասին մի հատկանշական երևույթ պետք է լինի, այսինքն քարայրի գեղարվեստական լինելուն մի ապացույց, եթե իհարկե պեղումները շարունակվին, և իսկապես այդ մասում մի կանոնավոր որմասյուն երբեք աննպատակ չէր կարող լինել, բացի շենքի ներքին ճոխազարդության ապացույց լինելուց։ Այս գեղեցիկ որմասյան հանդիպակաց արևելյան պատը եթե գոյություն ունենար, ի հարկե ավելի շուտ պիտի պարզվեր արևմտյան մասի վրա գոյություն ունեցող որմասյան նպատակը․ սակայն դժբախտաբար, արևելյան պատը ամբողջությամբ ջախջախվել է, հազիվ 15-20 սանտ. բարձրության հետք թողնելով հատակի մեկ մասին վրա։

Քարայր-շենքի բարձրությունը համարյա ճիշտ չափվում է։ Հատակից մինչև առաստաղ 5 մետր բարձրություն ունի։ Առայժմ թափված քարերից երևում է, որ առաստաղը եղել է հարթ հորիզոնական, միայն արևմտյան որմասյան գոյությունը կասկած է տալիս, որ թերևս ունեցել է նաև գմբեթ և վերևից ևս լույս, բայց այս մասին խոսել առայժմ վաղաժամ եմ համարում, որովհետև պեղման շարունակությունը միայն կարող է հերքել կամ հաստատել այս կարծիքը։

Ինչպես առաստաղը, նույնպես հատակը հորիզոնական մաքուր հղկված է, այս մաքրությունը երևում է հատակի վրա, երբ մաքրում են մեծ ու փոքր բեկորները։ Արևմտյան կողմը 6-7 մետր տեղ գրեթե մաքրված է, իսկ արևելյան կողմն ավելի քան տասն և հինգ մետր տեղ առաջ տարված է պեղումը, բայց դեռ չէ գտնված հյուսիսային պատը։ Այսպես երկու թևով դեպի հյուսիս պեղումն առաջ տանելու պատճառը սրահին մեջ ընկած հսկայական զանգվածներն են, սրանց մասին քիչ հետո պիտի խոսեմ։ Ուստի առայժմ կարող ենք պատկերացնել, որ մեր պեղած վայրը 5 մետր բարձրությամբ, 9 մետր լայնությամբ, և ավելի քան 15 մետր երկարությամբ մի մեծ սրահ է՝ փորված ժայռի մեջ։

Եթե այս մեծ սրահը միանգամից փլած և ավերակը հողի ներքև ծածկված լիներ, այն ատեն, բնականաբար, փլատակների տակ պիտի գտնվեին այն ժամանակվա կուլտուրայի արտադրություններ՝ այսինքն պիտույքներ, կարասիքներ և որ ամենակարևորն է՝ ձեռագրեր։ Բայց դժբախտաբար միանգամից փլած չէ։ Առջևի