Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտած խորհելու ըստ կարելվույն իր ներքին զարգացման համար ալ։

Հայկական ճարտարապետական հետաքրքիր ոճը թարգմանն է հայ ազգության, եվրոպացիներու համար։ Չկա գեղարվեստի միջազգային հավաքածո մը, որու մեջ գովված չըլլա հայ ճարտարապետությունը։

բ․ [ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿՐԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ][1]

I

Նախաքրիստոնեական կիկլոպյան շինություններ, կրաշաղախով կամ առանց կրաշաղախի, շարունակվել են նույնիսկ քրիստոնեական թվականի սկզբնական մի քանի դարեր։ Սակայն հավաքված այդ բոլոր նախաքրիստոնեական ճարտարապետական նմուշների մեջ, գոյություն չունեին փոքր ի շատե ակնապարար և գնահատելի ճարտարապետական հանճարի արդյունք շինություններ, բացի ֆրանսացի գիտնական ուղևոր Պուլեյ լը Կուզի (Ալիշան, Այրարատ, էջ 202) 1647-ին Ղզնավուզ գյուղի սահմաններում տեսած և գծագրած նախաքրիստոնեական իշխանական դղյակից, որը թեև նախնական երևույթ ունի, սակայն նախաքրիստոնեական վերջին դարերու, ուրարտական թագավորներու տիրապետության ժամանակների ճարտարապետության աոաջադիմությունը և ուրարտացիների ճաշակը կբնորոշե․[2] մնացյալները, գեղարվեստական երևույթե զուրկ, բոլորովին նախնական բնույթ ունին. մանավանդ խոր հնություն ունեցող մնացորդները, որոնք միմիայն ամրոցներու և քաղաքատեղերու պարիսպներ ու պատեր են, որոնց ես անվաներ եմ «հայկական ժայռերով քարակույտ արգելափակեր» փոխանակ պատերի։

Նկ․ Վանի բերդի ընդհանուր տեսարան

Բայց մի կողմից պատմական տեղեկությունները, մյուս կողմից հնագույն հուշարձանների մնացորդները ապացույցներ տալիս են, որ եթե մի գծով նախաքրիստոնեական ճարտարապետության ոճը և շինելակերպը մտել են Հայաստան և երկու կամ երեք դար առաջացել են քրիստոնեական թվականի սկզբին, մյուս կողմանե պատմական հուշարձանների մնացորդների ապացույցներով պարզվում է, որ քրիստոնեական թվականի մեջ մի քանի անգամ վերածնված ճարտարապետական մեծ և զարգացած արվեստի սկիզբը հասնում է նախաքրիստոնեական վերջին դարերուն, այնպես որ քրիստոնեության շրջանի մեջ մի քանի անգամ վերածնվող և բարձր կատարելության հասնող ճարտարապետական արվեստի առաջին վերածնությունը ամենայն հավանականությամբ նախաքրիստոնեական դարերուն տեղի են ունեցել և բավականին զարգացած վիճակում մտել են քրիստոնեական թվականները։ Այս կարծիքին ույժ են տալիս անվրեպ նախաքրիստոնեական շրջանի քանդակագործությունները, ինչպես Ադիամանում, Դարբանդում, նույնպես ուրիշ տեղեր, որոնց մասին կխոսեմ հետո։ Որովհետև արվեստի զարգացման բնական օրենքով ևս դատելով 4-րդ և 5-րդ դարերուն մեջ ըստ ամենայնի կատարելության հասնող ճարտարապետական և շինարարական արվեստների բավականաչափ մշակված դրությունը ապացուցում է, որ նույն արվեստների սկիզբը մի քանի դար առաջ պետք է լինի, որ աստիճանաբար մշակվելուց և զարգանալուց հետո հասեր է 4-րդ և 5-րդ դարերը այնքան կատարելությամբ, ինչպես որ ապացուցում են այն դարերեն մեր օրերուն հանող շենքերի մնացորդները։

Այժմ մի քանի խոսքով բնորոշենք նախաքրիստոնեական Հայաստանի քաղաքակրթության դրությունը, որուն մասին տեղեկություններ կան պատմագրությանց մեջ, թե՛ քաղաքակրթության զարգացման և թե՛ ճարտարապետական շինությունների կատարելության մասին։ Այնուհետև կներկայացնենք այն շենքերը, ամբողջական կամ կիսավեր, որոնց ծագումը նախաքրիստոնեական

  1. Այդ հատվածը տպագրում ենք առաջին անգամ, փոքրիկ կրճատումներով և փոփոխություններով՝ հիմք ունենալով հեղինակի այն նյութի վրա ավելի ուշ գրած հոդվածները։
  2. Նկարը զետեղված է առաջին ժողովածուի մեջ՝ 13 էջում։