Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խոսրովային ճառ մի ասաց,
Որ չոր թուեաց վարդապետաց։
                                   (Դաւիթ Անյաղթ)

Մանուկ մի կայր ի Հայք գովան,
Քան ըզՍամփսոն այլ յաղթական.
Վէմ մի վերոյց մեծ տրամական,
Ի ծովն ընկէց կանգնեաց արձան։
                                                 (Տորք)

Մանուկ մի այլ ի յայս նըման
Էր ի յազգէն Արշակունեան.
Հանչաք մանուկ էր ու իշխան,
՚Դ Եփրատ վազեաց քայլ մի լըման։
                                   (Վարազդատ)

Մեռանի՜մ և մահանամ,
Դարձեալ յառնեմ կենդանանամ.
Զաչս ի յերկինըս համբառնամ,
Բազմաստեղօք պայծառանամ։
                                          (Ցորեան)


ՈՂԲ ԵԴԵՍԻՈՅ

(Հատուած)


…Բայց և ըզքեզ յայս հրաւիրեմ,
Արևելեան քաղաքդ Անի.
Կըցո՛րդ լեր դու իմոյս ձայնի,
Եւ ըսփոփիչ տարակուսի.
Քանզի երբեմն և դու էիր,
Վայելչական հարսն ի քօղի.
Մերձաւորաց յոյժ ցանկալի.
Հեռաւորաց փափագելի։
Շինեալ եղեր տուն արքունի,
Ընտրեալ նահանգըդ Շարայի.
Թագաւորաց Բագրատունի,
Որ ի ցեղէն Իսրայէլի.
Յազգէն սերեալ մեծին Դաւթի՝