Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետք և իշխա՛նք՝ տեարք աշխարհի.
Հայրապետըք, տեսուչք հօտի,
Կա՛րգեալ իշխանք յեկեղեցի.
Քա՛հանայքըդ սարկաւագօք,
Եւ խումբ հանուրց կղերիկոսի.
Վանակա՛նքըդ յանապատի,
Որք անմարմին էք ի մարմնի.
Հո՛յլք իմաստուն սուրբ կուսանաց,
Որք ցեղակից էք սրովբէից.
Դասք հանճարեղ վարդապետաց,
Եւ քաղցրաձայն պաշտօնէից.
Զորս ողբակից ինձ հրաւիրեմ,
Յորդւոց իմոց կատարածի.
Լացէ՛ք, լացէ՛ք բարձըր ձայնիւ,
Զիս ողբացէ՛ք կողկողալի,
Ես, Եդեսիա՜, Ուրհայ քաղաք,
Որդեկորոյս, որբ և այրի.
Կանչեմ առ ձեզ ձայն կանացի,
Կականալիր ւ՚ ողորմելի.
Քօղս ի գըլխոյ մերկանալով,
Զիմ պատառեմ ծածկոյթ զարդի.
Փետտեմ ըզվարս իմ ցանկալի,
Խըզեմ ըզհերս անխնայելի.
Քարամբ ծեծեմ կուրծքս սըրտի,
Բաղխեմ զերեսս իմ յապտակի.
Նըստիմ ի սուգ ի տան մըթին,
ՈրպԷս օրէն սըգաւորի։
Եւ փոխանակ որդան զգեստի,
Սև ըզգենում գոյն տըխրալի.
Հեղում արտօսր անչափելի,
Յորդ և առատ նըման գետի.
Քանզի առակ եղէ յերկրի,
Տիեզերաց նախատելի.
Եւ անցաւորք ճանապարհի
Վա՛յ ի վերայ ասեն վայի։…

Քանզի երկիր պարարտ էի,
Աղբիւր կաթին յորդ բըղխէի.