Jump to content

Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՐԳԵՐ

Լուսը լուսացաւ,
Բարին շատացաւ,
Հոռովէլ, հօ՜․․․
Էլաւ, հորիկը էլաւ,
Արտը կերաւ,
Հորիկի հոտաղ։
Հօռովէլ հօ՜։
Երիշտ մանդո է,
Շալակդ ծանդո է,
Շեկան գոմէշ․
Հօռովէլ հօ՜։
Ցերիկը մօտել է,
Հոտաղը բանճար
Կերեր հոտեր է․
Հօռովէլ, հո՜։
Մաճկալը մաճին է,
Գտնալն անկըճին է,
Քրնալը լալիս է,
Տէրը խընդալիս է,
Հօռովէլ հօ՜։
Իրիկւա հովին է,
Գութանը թևին է,
Կանչէ՛, հորիկի հօտաղ,
Հօռովէլ, հօ՜։
Գործը բարի է,
Ամէն տարի է,
Հօռովէլ, հօ՜։