Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Թէ իմ եարն ի յո՞ւր
Տեսար կամ ի ո՞ւր,
Տեսար կամ ի ո՞ւր
Մանկտացն ի միջին։

— Քո եարն ի ալին
Տեսար բուլք հազար,
Տեսաք բուլք հազար,
Մանկանցն ի միջին։

Կըթղակ ի աբին,
Կըլուր, կու խըմէր,
Կըլուր, կու խըմէր,
Քո ողջութիւնն։

ԹՈ՛ԻԽ, ԱՄ Ի՞ՆՉ ԵՍ ԿՈՐՈԻՍԵՐ

— Թո՛ւխ, ամ ի՞նչ ես կորուսեր,
Պըտուտ ի ման գաս,
Պըտուտ ի ման գաս։

— Կորուսի օղս անկընճէս,
Մատնիս մատիցէս,
Մատնիս մատիցէս։

— Արի, առնում քեզ ի ձիուս,
Ձիովս ի ման տամ,
Ձիովս ի ման տամ։

— Կու վախեմ՝ մոլորցընես,
Ջուպաս հանել տաս,
Ջուպաս հանել տաս։

Երդվընցիր, երդում արայ,
Ապա քեզ հետ գամ,
Ապա ձետ քեզ գամ։