Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սօյլէ՛, ղումրիկո՛ւմ, սօյլէ՛,
Ես քո ձայնիդ խև եղայ,
Քո ստեղծողին եմ ծառայ։

Ալվայ եկին ան հաւերըն,
Նոլվայ եկին ան հաւերըն,
Կենէ եկին ան հաւերըն,
Որ ամէն աշուն կու գային.
Հագեր են դեղին կապայ,
Հագեր են դեղին կապայ,
Հագեր են դեղին կապայ,
Ի վրայ ղէզլին շուրջ կու գան։
Սօյլէ՛, պուլպուլո՛ւմ, սօյլէ՛,
Սօյլէ՛, քէքլիկո՛ւմ, սօյլե՛,
Սօյլէ՛, ղումրիկո՛ւմ, սօյլէ՛,
Ես քո ձայնիդ խև եղայ,
Քո ստեղծողին Եմ ծառայ։

Ալվայ եկին ան հաւերըն,
Նոլվայ եկին ան հաւերըն,
Կենէ եկին ան հաւերըն,
Որ ամէն ձըմեռ կու գային.
Հագեր են ճերմակ կապայ,
Հագեր են ճերմակ կապայ,
Հագեր են ճերմակ կապայ,
Ի վրայ պաղին շուրջ կու գան։
Սօյլէ՛, պուլպուլո՚ւմ, սօյլէ՛,
Սօյլէ՛, քէքլիկո՛ւմ, սօյլէ՛,
Սօյլէ՛, ղումրիկո՛ւմ, սօյլէ՛,
Ես քո ձայնիդ խև եղայ,
Քո ստեղծողին եմ ծառայ։


ՏԱՂ ԾԱՂԿԻ ՊԱԼԱՍԱՆԻ

Ծաղիկ այն ծաղկին ասեմ,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Որ օձին բերնիկն է բուսեր,
Հէ՜, հէ՜, հէ՜,