Այս էջը հաստատված է
(410—483)
***
Խորհուրդ մեծ և սքանչելի,
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս՝
Տան աւետիս աշխարհի։
Ծընաւ նոր արքայ
Ի ԲեթղեհԷմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէ՛ք,
Զի վասըն մեր մարմնացաւ։
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պտտեցաւ,
Ո՛չ մեկնելով ի հօրէ՝
Ի սուրբ այրին բազմեցաւ։
***
Սիւն լուսոյ և ամպհովանի, սուրբ կոյս,
Որ ցօղեցեր ի մեզ զցօղն երկնային,
Զքեզ բարեբանեմք, աստուածածի՛ն և կոյս։
Անկէզ մորենի և սրովբէ հողեղէն, սուրբ կոյս,
Քանզի պտուղն կենաց ի քէն տուաւ մեզ,
Զքե՛զ բարեբանեմք, աստուածածի՛ն և կոյս։
Անիծից լուծիչ և քաւիչ մեղաց, սուրբ կոյս,
Որ զանտանելին էից ի գիրկս քո բարձեր,
Զքեզ բարեբանեմք, աստուածածի՛ն և կոյս։