Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մռտըլ տան՝ մռտըլ բերան,
Հացն ու պանիր համլւորին,
Խէրն ու բարին մեր մաճկալին,
Գործ առաւ ե՜լ։

Հա՛ ցաքեր ի, հա՛ տափեր ի, Չալանգ,
Պերք մերն ի, հա՛ կոկեր ի, Չալանգ,
Մէնակ մեր չի, աշխարին ի, Չալանգ։

Տափեց էկաւ, արտ կէս ելաւ, Չալանգ,
Ցորեն թաղեց, ումուտ էլաւ, Չալանգ,
Հա՛ հեռէւյէ՜լ, հա հեռէւյէ՜լ։

Տափի՛ր, կոկի՛ր, վզիտ մատաղ,
Քաշիր, Չալանգ, ուժիտ մատաղ.
Հա՛ հեռէւյէ՜լ, հա հեռէւյէ՜լ։

Տափիր պրծար, պերք պարին ի,
Մենակ մեր չի, աշխարին ի.
Հեռէւյէ՜լ, հա՛, հեռէւյէ՜լ, Չալանգ։

Փչէ, հովեր, փչէ’,
Մանգաղին ո՛ւժ բեր,
Քակէ հասկն ու ղծոն՝
Իմ Եարս տո՛ւն բեր։

Քանի՜, մէկ քանի՜,
Մէկէլուն դռներ.
Արիւնով է լցրեր
Զիմ սրտի կռներ։

Եկօ՛, ծով-ծով աչեր,
Ջիս մի՛ լացուներ,