Jump to content

Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եւ զբոցեղէն ըզսուրըն կապտեցեր.
Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

Դո՛ւռն երկնից և է՛ջք աստուծոյ,
Խաղաղութեա՛նց միջնորդ,
Որ զնախամօրըն զԵւայի բարձեր զերկունըս՝
Տիրացեալ մահուն.
Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

Ուրա՛խ լեր, բերկրեա՛լ, տէր ընդ քեզ ասելով
Էլ բազմութիւնք հոգեղինացըն
Հրաշալի ձայնիւ երգեն քեզ ըզբերկրումըն.
Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

Հիւթական, եղական, անեղ բանին բընակարան,
Որ ըզհուրն աստուածութեան
Յորովայնի քում ընկալար և ոչ բոցակիզար
Որպէս որմըն ըզմորենին,
Այլ ծնար զաստուածըն բոլորից.
Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

Խորհուրդ կենաց և փըրկութեան
Վերաթևող եղեր աշխարհի.
Երազապէս բարձրացուցեր ըզհողեղէնքս ընդ հոգեղէնսըն,
Ի բնակութիւնըս հրեշտակաց.
Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

Տո՛ւք ըզփառըս ի բարձունըս
Թագաւորին յաւիտենից,
Որ եկն և մարմնացաւ ի սուր կուսէն
Եւ փըրկեաց զարարածըս ի մեղաց.
Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
Բերկրեալ տիրամայր և կո՛յս։