Էջ:Armenian folk riddles (Հայ ժողովրդական հանելուկներ).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԵՐՍ.ԾՈԻԹՅՈԻՆ Հանելուկները ավանդական բանահյուսության ք»քւն տեսակներից են և ժանրային նկարագրով պատկանում են վիպական բանահյուսությանը: Նրանք, առակների և առածների հետ միասին վի¬ պական բանահյուսության մեջ կազմում են ւ!ի ուրույն բնագավառ, որ կարելի է կոչել սխէվոլային- փոխաբերևւկան բանաՈ/ոաոտյուն: Վերջինիս մեջ մտնող բանահյուսական տեսակները իրականու¬ թյան առարկայացած անդրապատկերումը լինելով հանդերձ, տարբերվում են վիպական մնացած ժանրերից նրանով, որ իրենց արտաքին սյուժեներից և պատկերներից զատ ունեն նաև դրանցից զգալապես տարբեր ներքին իմաստ ու բովանդակություն: Եթե առակներն ու առածները իրենց որոշակի սյուժեներով, պատկերներով ու կերպարներով արտահայտում են ընդհանուր կարգի գաղափարներ, հետապնդելով գլխավորապես խրատա¬ կան, բարոյա-կրթական նպատակներ, ապա հանելուկը, թեպետ նույնպես որոշակի առար¬ կայական պատկերներով ու կերպարներով, արտահայտում է արդեն ոչ թե ընդհանուր բնույթի որևէ գաղափար, այլ կոնկրետ որևէ առարկա կամ երևույթ: Բացի այդ, առակի և առածի սյուժետային կառուցվածքի կամ պատկերների մեջ իսկ ինքնին ենթադրվում է նրանց ներքին գա¬ ղափարն ու իմաստը, որ պայմանավորված է, հարկավ, նրանց արտաքին փոխաբերական պատկերի և ներքին իմաստի միջև առկա փոքր տարբերությամբ: Մինչդեռ հանելուկի արտաքին պատկերի ու նրա ներքին նշանակության միջև եղած տարբերությունը զգալի է, որի հետևանքով էլ հանելուկն ասելիս նրա պատասխանը կամ լուծման առարկան անմիջապես չի ենթադրվում, այլ դեռևս կարիք ունի գուշակման և հաճախ մնում է չգուշակված: Հանելուկի պատկեր-բանածևը, որ, սովորաբար, լուծման առարկայի որոշ հատկանիշների (մեծ մասամբ երկրորդական) այլաբանական-փոխաբերական, երբեմն էլ ուղղակի-անմիջական պատկերավոր վերարտադրությունն է, ձևավորվում է առարկայական իրականության այնպիսի գծե- |փց ու երևույթներից, որոնց ընդհանուր կերպարը, հաճախ հեռու է հանելուկի լուծման ււռարկայի իրական պատկերացումը լինելուց, այլ միայն հեռվից հեռու ակնարկում է տվյալ առարկայի ինչ որ հատկանիշներ: Նման դեպքերում հանելուկի լուծման առարկայի և նրա պատկեր-բանաձևի միջև զգալի խզում է առաջանում, որով և դժվարանում է հանելուկի լուծումը կամ գուշակումը: Եվ այդ հանգամանքն էլ կազմում է հանելուկի բուն էությունը, քանզի նրա նպատակն է իրական առարկա¬ ները կամ երևույթները քողարկել, դիմակավորել այնպիսի պատկերներով, որոնք ենթակա լինեն