Էջ:Armenian folk riddles (Հայ ժողովրդական հանելուկներ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

с

Ներածություն դժվար գուշակման: Հանելուկի ժանրային նպատակն էլ այդ հանելուկային պատկերավոր հարցերի գուշակման մեջ է, որով և հանելուկը կապվում է մտավարժության հետ, դառնալով մարդկային մտավոր ունակությունները, հատկապես սրամտությունը փորձելու լավագույն միջոց:

1

Հանելուկները կյանքում ունեցել են գործնական կիրառություն, հնուց անտի կենցադավարել են իբրև մտավոր ունակությունները զարգացնող, բանականությունը մարզող մի մտախաղ, որոշակի սահմանազատվելով զգայական հաճույք պատճառող կամ բարոյա-կրթական նպատակներ հետապընդող բանահյուսական մյուս ժանրերից: Այդ ուրույն գործնական կիրառության պատճառով էլհանելուկը տակավին խոր հնադարում ընդունում է դրսևորման զանազան ձևեր: Հանելուկի ամենապարզ ու նախնական ձևը հարցն է, կամ ըստ որոշ հետազոտողների' հարցհանելուկը¹, որն անպայման ենթադրում է որոշակի պատասխան: Հիշյալ ձևը, անկախ ոճաբանական տարբեր դրսեմորումներից հարցական տարբեր բանաձևերով² վաղնջական ժամանակներից օգտագործվել է ու կենցաղավարել' հասնելով մինչև մեր օրերը:

Հանելուկի գործնական կիրառման նախնական ձևերից մեկը, ըստ հնագույն հիշատակարան ների ու վկայությունների, կրել է առավել կախարդական-ծիսային բնույթ և գործարկվել կրոնական արարողությունների և պաշտամունքային տարբեր ծիսակատարությունների ժամանակ: Դեռևս հին հնդիկների կրոնա-ծիսային արարողություններում արարողապետների միջև հարց ու պատասխանի ձևով ծավալվում էին կրոնա-դիցաբանական բնույթի հանելուկային մութ սիմվոլային ասացվածքերով. երկախոսություններ³: Այլ ժողովուրդների արբունքի նվիրագործման ծեսի (ինիցիացիա) խորհրդավոր արարողությունների ժամանակ հանելուկներն օգտագործվել են իբրև նվիրագործվողի մտավոր ունակություններն ու հասունությունը փորձելու կարևոր միջոցներ4: Դրա վերապրուկներից է. օրինակ, մինչև վերջերս էլ տարբեր ժողովուրդների մոտ հարատևող այն սովորույթը, երբ ամուսնությունից առաջ հարսնացուն կամ փեսացուն հանելուկներով փորձում էին միմյանց մտավոր ունակությունները և փեսացուն իրավունք էր ստանում հարսնացուի կողքը նստեւ նրա առաջարկած հանելուկները լուծելուց հետո միայն5: Նույն այդ սովորույթի սասին վկայություններ են պահպանվելնաև հրաշապատում հեքիաթներում, երբ փեսացուն նախքան ամուսնանալը պարտավոր էր լուծել հարսնացուի, երբեմն էլ նրա հոր կողմից առաջարկված հանելուկները կամ կատարել դժվար իրագործելի պայմաններ6:

Դրա հետնագույն մթագնված արտահայտությունն է հին հույների մոտ կանանց պաշտամունքային միությունների (ըստ որոշ ուսումնասիրողների' արբունքի նվիրագործման դպրոցի) ներկայացուցիչների կողմից Սամոսում Ադոնիսի տոնակատարության, ինչպես նաև Բեովտիայում Ագրիանոսի տոնի ժամանակ, ընթրիքից ու գինարբուքից հետո հանելուկներ գուշակելու խմբակային սովորությունը7: Հանեւուկ գուշակելու խմբակային սովորույթը և մոգականության աննշան հետքեր որոշ

1 Friedrich, Geschichte des Rathsels, Dresden, 1860, էջ 4: 2 Հայկական հանելուկների ամենատարածված ու գործածական հարցական բանաձևերն են. «էն ի՜՛նչն է», «էտ ի՞նչ ի», «էն ի՞նչն ա, ինչը», «Ի՞նչն ա ինչ», «Ի՜նչ ի», «էն ի՞նչ թե ինչ»

«էն ի՞նչ չէն ինչ», «էն ո՞վ էր»—բոլորն էլ հանելուկների պարտադիր բաղադրիչներ, անկախ բանահավաքների դրանք նշելու կամ չնշելու հանգամանքից:

3 Martin Haug, Yecische Ratseifragen und Ratselsp iiche, Munrhen, 1876.

4 Ըստ Ջորջ Թոմսռնի' Pauly, Wissowa und Kroll, Realencyclopadie der'CIassIschen

Altertumsw bsenschaft., Stuttgart, 1913.

5 Соколок Ю. М., Русский фольклор, Москва, 1941. Էջ 218:

Պալասանյան Ստ., Պատմություն հայոց գրականության. Թիֆլիս, 1865, էջ 220:

6 «էմինյան ազգագրական ժողրվածու», հ. Բ, էջ 238: Ե. Լալայան, Մարգարիտներ հայ բանահյուսության, հ. Գ, էջ 18, 152 և հտն.:

Джордж Томсон, следования по истории древнегреческого общества, Москва, 1958, էջ 500: