Էջ:Artcakh history.pdf/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽԸ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայ ժողովրդի հակաարաբական ընդվզումները անարդյունք վախճան չունեցան և հանգեցրին Հայաստանի անկախության վե­րականգնմանը։ 885թ. արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Ա Բագրատունուն Մեծ Հայքի նահանգների գերագահ տիրակալ։ Արցախամուր աշխարհը նորից հայտնվեց համահայկական պետության ուղեծրում։

9-10–րդ դարերին վերաբերող արաբ աղբյուրները վկայում են, որ Պարտակից Դվին տանող ճանապարհի բոլոր քաղաքները հայկական էին և պատկանում էին Աշոտ Բագրատունու թագավորությանը205։ Ժամանակակից հայ մատենագիրները հավաստում են, որ Արցախի իշխանները ընդունում էին Աշոտի գերագահությունը206։ Բագրատունյաց պետության կազմավորումից քիչ անց ասպարեզ են գալիս գավառային մի շարք թագավորություններ։ Հայ պատմագրության մեջ տիրում է այն կարծիքը, որ դրանց ծնունդը պայմանավորված էր կենտրոնախույս ուժերի քայքայիչ գործունեու­թյամբ։ Լիովին չժխտելով այդօրինակ ուժերի գոյության փաստը, միաժամանակ դրանց չպետք է գերագնահատել։

Հայտնի է, որ Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչները, հայ ժողովրդի հակաարաբական ընդվզումների շրջանից մշտապես փորձում էին առավելագույնս օգտագործել դիվանագիտության տրված ճկուն հնարավորությունը։ Անցնելով պետության գլուխ, նրանք այս անգամ փորձեցին շահել հայ նախարարական տների համակրանքն ու ամրապնդել գավառային իշխանությունները, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ թագավորությունների