Էջ:Artcakh history.pdf/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հզորացման գործընթացը։ Դրանով հանդերձ Բագրատունիները չէին մոռանում կենտրոնաձիգ իշխանության պահպանման անհրաժեշտությունը, որի առհավատչյան է հանդիսանում գավառային թագավորությունների կողմից Բագրատունիների գերագահության ընդունման փաստը։

Փաստորեն Բագրատունիներին հաջողվեց ստեղծել կոնֆեդերատիվ բնույթի մի պետություն, որը տեղերին հնարավորություն ընձեռեց ստեղծել քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքը կարգավորող այնպիսի կառույցներ, որոնք պետք է դիմակայեին ապագա արհավիրքներին։

Նմանօրինակ կարգավիճակ ունեին նաև Արցախի իշխանապետությունները։

ԽԱՉԵՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ 9-րդ դարի առաջին կեսերին Արցախի արևմտյան և հյուսիսային կողմերում ստեղծվում է Խաչե­նի իշխանությունը, կենտրոն ունենալով համանուն բերդը։ Վերոհի­շյալ ժամանակահատվածում Խաչենի իշխան Սահլ Սմբատյանը մի շարք հաղթանակներ տանելով արաբների նկատմամբ, ամրապնդեց իշխանության դիրքերը՝ նոր հողերի տիրելով Սևանա լճի ավազանում։ Նրա օրոք Խաչենի իշխանության սահմանները տարածվում էին Սևանի արևելյան ափերից մինչև Մուխանք դաշտը(Միլի տափաստանը–Վ.Բ.),(այժմյան ԼՂՀ Մարտակերտի, Շահումյանի, Քարավաճառի, Քաշաթաղի, Շուշու շրջանը, Մարտունու և Ասկերանի շրջանների մի մասը և ՀՀ Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածները)։

Փաստորեն Խաչենի իշխանությունը, իր մեջ ներառելով Արցախի տարածքի գերակշիռ մասը, միջնադարում երբեմն իր անունը տարածում էր ողջ նահանգի վրա։

Սահլ Սմբատյանի կյանքի վերջին տարիներին երկիրը կառավարում էին նրա երկու որդիները՝ Հովհաննեսը և Ատրներսեհը։ Հովհաննեսը­ տնօրինում էր Ներքին Խաչենի գավառներին՝ Թարթառի աջափնյակն ու Խաչենագետի ավազանը, իսկ Ատրներսեհը իշխում էր վերին Խաչենում207։ Չնայած դրան ավագության կարգով կրտսեր եղբայրը ընդունում էր Հովհաննեսի գերագահությունը։ Դրա մասին է վկայում սուրբ Հակոբա վանքում 853 թվականից պահպանված,