Էջ:Artcakh history.pdf/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերընթաց ապրող Խաչենի իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեին ոչ միայն հայկական թագավորությունները, այլև հեռու և մոտիկ պետությունները։ 10-րդ դարում Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը վկայում է, որ իր երկիրը առնչու­թյուններ ուներ Արցախի հետ և նամակներ հղելիս այն հասցեագ­րում էր այսպես՝ «Հայաստան-Խաչենի իշխանին»211։ Համամ Բարեպաշտը հեղինակություն էր նաև արաբական խալիֆայությու­նում։ Երբ 893թ. արաբները գերում են հայոց կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցուն և հասցրել էին Պարտավ, Համամ-Գրիգորը նրան ազատեց «բազմաբաշխ գանձեր վճարելով, ապա նրան շքեղ մեծարանքներով, ողջ-առողջ ուղարկեց Հայաստան»212։

9-րդ դարի վերջերին Համամ-Գրիգորի մահվանից հետո Խաչենի իշխանությունը տրոհվում է նրա որդիների միջև։ Գրիգոր-Համամը ունեցել է հինգ արու զավակներ՝ Ապուլին, Ատրներսեհը, Սահակ Սևադան, Սմբատը և Վասակը։ Ավագ որդին՝ Ապուլին սպանվել է եղբոր՝ Սմբատի կողմից։ Դրա մասին է վկայում Աղդամի շրջանի Սոֆուլու գյուղում մնացած շիրիմաքարը213։

Համամ Բարեպաշտի մյուս որդին Ատրներսեհը 910 թվականին Կուրի ձախափնյակում հիմնում է Կամբեճան-Շաքիի թագավորությունը214։ Այստեղ նա իշխեց մինչև 10-րդ դարի կեսերը։ Նրան փոխարինեց որդին՝ Իշխանակը։ Վերջինս տեղի տվեց իր մոր՝ վրաց իշխանաց իշխան Գուրգենի քրոջ, Դինարի խարդավանքներին գավառի հայության զգալի մասին դարձրեց քաղկեդոնական և մեկընդ­միշտ կտրեց հայկական միջավայրից215։

Այլ ընթացք ունեցան Սահակ Սևադայի, Սմբատի և Վասակի իշխանությունները, որոնց և նրանց հաջորդների հայրենանվեր գործունեության շնորհիվ, մաքառելով չարի ու թշնամու դեմ, երկար դարեր հայությունը պահպանեց իր ինքնությունը։

Սահակ Սևադան՝ Խաչենի իշխանական տան ամենաքաջ ու գրասեր ներկայացուցիչներից մեկը, քննարկվող ժամանակաշրջանում իշխում էր անմատչելի լեռնաստան Փառիսուսում, ինչպես նաև Գարդմանում ու Ձորագետում216։ Հայոց կենտրոնական թագավո­րության և հարևան իշխանությունների հետ սերտ կապեր ստեղծե­լու նպատակով Սահակ Սևադան իր դստերը՝ Շահունդուխտին