Էջ:Artcakh history.pdf/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնության էր տվել Սյունյաց գահերեց իշխան Սմբատին, իսկ մյու­սին Բագրատունի Աշոտ Բ Երկաթին։ Ժամանակակից պատմիչ Հովհաննես կաթողիկոսը նրան կոչում է «հոյակապ իշխան մեծ Սահակ», որ ուներ «զիմաստութիւնն իւր մեծ»217։

Անհանգիստ ու արդարամիտ խառնվածք ունեցող իշխանը չէր հանդուրժում հայ նահատակների նկատմամբ Աշոտ Բ Երկաթի կոշտ դիրքորոշումը, որի հետևանքով գործը հասնում է պատերազ­մական ընդհարման։ Ահեղ ճակատամարտում Սահակ Սևադան և նրա որդի Գրիգորը պարտվում են։ Աշոտ Բ-ն այլ պատիժ չգտնելով կուրացնել է տալիս աներոջն ու նրա որդուն218։ Նման վերաբերմունքի հետևանքով Աշոտ Բ արքայից երես թեքեցին հայ իշխանները և նա արաբների դեմ պայքարում մնաց միայնակ։

Սմբատն ու Վասակը իշխում էին երկրի ներքին գավառներում։ Սմբատը տիրում էր Ներքին Խաչենում՝ Գանձասարի շրջակայքում, իսկ Վասակը՝ Վերին Խաչենում։

Համամ Բարեպաշտից սերված այս ճյուղերը հետագայում տվել են նոր ոստեր։ 12 և 13-րդ դարերի իրողություններում հայտնի են Հաթերքի Վախտանգյանները, Խոխանաբերդի Վախտանգ Սակառյանները, Գեռաքարեցի իշխանազունները, Դեսումյանները, Դլենյանները և Խաղբակյան-Պռոշյանները։ Վերջիններս Զաքարյանների օրոք իշխում էին Սյունիքի և Այրարատի մի մասում և լուսավոր հետք քողեցին հայոց պատմության միջնադարյան ժամանակահատվածում։

ՓԱՌԻՍՈՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ։ Բագրատունյաց թա­գավորության շրջանում Արցախում գործող պետական միավորներից իր նշանակությամբ և հզորությամբ հաջորդը կարելի է համարել Փառիսոսի թագավորությունը։ Սահակ Սևադայի հիմնած իշխանու­թյան հիմքերի վրա 10-րդ դարի կեսերին նրա թոռան՝ Հովհաննես Սենիքերիմի ջանքերով ստեղծվում է Փառիսոսի թագավորությունը։ Վերոհիշյալ թագավորությունը տարածվում էր Շամքոր գետակի վերին ավազանում, Ղարաբաղի լեռնաշղթայի փեշերով դեպի հյու­սիս ու արևմուտք մինչև Շամքոր, հյուսիսում սահման ունենալով Կուր գետը։ Հովհաննես-Սենիքերիմի իշխանությունը ճանաչեցին Գարդմանքի, Ձորագետի և Ուտիքի ուրիշ հողերի տերերը219։ Փառիսոսի