Էջ:Artcakh history.pdf/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ

Ամեն մի ժողովրդի ճակատագրի վրա որոշակի ազդեցություն է ունեցել նրա հայրենիքի պատմաաշխարհագրական միջավայրը։ Հայ ժողովրդի համար բնապատմական այդ միջավայրը Հայկական լեռնաշխարհն է, որտեղ անհիշելի ժամանակներից առ այսօր ստեղծվել են մարդկային առաջավոր քաղաքակրթության մակարդակի վրա գտնվող մշակութային գոհարներ։

Հայկական բարձրավանդակի ոչ միայն նահանգները, այլ նաև համարյա բոլոր բնակավայրերից յուրաքանչյուրը հարևաններից բաժանված է բնական պատվարներով և, ըստ էության, կազմում է ոչ միայն վարչական առանձին միավոր, այլև բնակլիմայական ինքնուրույն ու ինքնատիպ մի ամբողջություն։ Ասես մարդկային ցեղի ծնունդով, ամենազոր արարչի կամոք Մեծ Հայքին, մասնավորապես Արցախ աշխարհին, բաժին է հասել աշխարհագրական դրախտային մի միջավայր, ուր գոյություն ունեն բոլոր պայմանները բարեկեցիկ ու հարուստ կյանքի համար՝ նախապես իմանալով, որ ճակատագիրը հային ավանդել է ողբերգական ու դրամատիկ դրվագներով հարուստ պատմություն։

Դրախտային այդ հողին աչք տնկած հարևան մեծ ու փոքր բռնակալ տերություններով շրջափակված հային պատվար մնաց նրա ծննդոց բնաշխարհը՝ տալով նրան ամեն կենսականը, ինչ հատուկ էր հող հայրենիին։

Բնաշխարհագրական նման գողտրիկ անկյունում է գտնվում Արցախը, ուր վաղնջական ժամանակներից հայ մարդը արարել ու իր ժառանգներին է կտակել հայրենի անդաստանը։ Արցախը իրենից ներկայացնում է սառած լավայից կազմված մեծ ու փոքր սարահարթերի,