Էջ:Artcakh history.pdf/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

էր ամբողջ Հայաստանը և Փոքր Ասիայի տարածքների զգալի մասը։ Այն իր ավարտին հասցվեց Ալփասլանի հաջորդ Մելիքշահի սուլթանության տարիներին (1072-1092թթ.)։

Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Հայաստանի և Փոքր Ասիայի մեծագույն մասը ավերվեց։ Ժամանակակից հայ և օտարազգի մատենագիրները ահով ու սարսափով են գրել սելջուկ-թուրքերի չլսված չարագործությունների մասին։

Ժամանակակիցը վկայում է, որ Ալփասլանը Անին գրավելուց հե­տո բնակչության մեջ սարսափ տարածելու նպատակով ժողովրդի ներկայությամբ լողանում է գերիների արյան մեջ233։

Մելիքշահի ժամանակ սելջուկ-թուրքերը հիմնավորվելով Փոքր Ասիայում, հսկայածավալ կայսրության դատարկ գանձարանը լցնելու նպատակով հնարավորություն տվեցին նվաճված ժողովուրդներին՝ մասամբ վերականգնելու իրենց քայքայված երկրներն ու տնտեսու­թյունը։

Մելիքշահը բարիացակամ վերաբերմունք ուներ Արևելյան Հայաստանի բնիկ իշխանությունների և առանձնապես Բաղաց թագա­վոր Սենիքերիմի ու նրա տոհմակիցների՝ Խաչենի իշխանների նկատմամբ234։ Այս կապերի շնորհիվ որոշ չափով վերաշինվեցին Հայաստանի հյուսիս-արևելյան նահանգների ավերված գյուղերն ու քա­ղաքները, թեթևացվեցին հարկերը, կառուցվեցին նոր շինություններ։

Մելիքշահի մահից հետո նրա որդիների, եղբայրների ու սելջու­կյան տան մյուս անդամների միջև սկսվեցին գահակալական արյու­նահեղ կռիվներ, որի հետևանքով վերափոխվեց սելջուկյան կայսրու­թյան քաղաքական քարտեզը։ Հսկայածավալ տերությունը տրոհվեց բազմաթիվ մեծ ու փոքր իշխանությունների և ամիրայությունների։

Հայոց երկիրը բաժան-բաժան էր եղել սելջուկներին ենթակա տեղական մի քանի մանր իշխանությունների և ավելի մեծ թվով նոր առաջացած սելջուկ-թուրքական ամիրայությունների միջև։

Մեծ Հայքին սահմանակից սելջուկ ամիրայություններից ամենազորեղը Ատրպատականի Ելտկուզյանների իշխանությունն էր։ Նրանք աստիճանաբար թուրքացրին Ատրպատականը և հիմնավոր­վեցին այնտեղ։ Նրանց մայրաքաղաքը սկզբում Եկբատանն(Համադան) էր, իսկ հետո Դավրեժը (Թավրիզը)։ Բացի Ատրպատականից,