Էջ:Artcakh history.pdf/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ելտկուզյաններին էր ենթարկվում նաև Ուտիքը՝ Պարտավ, Բայլական և Գանձակ քաղաքներով։

Ելտկուզյանները խլել էին Նախիջևանը և հաստատվել այնտեղ, իսկ Սյունիքն ու Արցախը, ինչպես նաև Դվինը, Անին, ենթարկվում էին նրանց հաճախակի ասպատակություններին235։

Սելջուկյան արշավանքների հետևանքով զգալիորեն փոխվեց Ա­ռաջավոր Ասիայի ցեղային կազմը՝ Արևելքի հին ժողովուրդների՝ հույ­ների, հայերի, պարսիկների, ասորիների և ուրիշների հաշվին Փոքր Ասիայի մի շարք երկրներ քայլ առ քայլ ենթարկվեցին թուրքացման։

11-րդ դարի վերջերին Ուտիքը նվաճելուց հետո սելջուկ-թուրքերը անընդհատ կրկնվող գրոհներով փորձում էին տիրանալ Արցախի լեռնային գավառներին։ Նման պայմաններում Սյունիք է տեղափոխվում Աղվանից կաթողիկոս Տեր Ստեփանոսը236։

Այս ամենին գումարվեց 1139թ. սեպտեմբերի 30-ի ահավոր երկրաշարժը։ Մխիթար Գոշի վկայությամբ. «Երկրաշարժից բազում ավերածություններ էին եղել Փառիսոսի ու Խաչենի բազմաթիվ վայրե­րում, դաշտերում լեռներում։ Ընդ որում Գանձակ մայրաքաղաքն առ­հասարակ անդունդի մեջ է խորտակվել՝ խորասույզ անելով իր բնակիչներին, քանի որ չորս կողմերի ամեն ինչ առել էր իր ծոցը։ Եվ լեռ­նային մասում շատ դղյակներ ու գյուղեր տապալվեցին, վանքերի ու եկեղեցիների հետ միասին, որոնք էլ փլվել էին իրենց բնակիչների գլխներին»237։

«Երկրաշարժից փլվեց նաև Ալհարակ լեռը և փակեց իր միջով անցնող ձորակը, և գոյացավ ծովակ (խոսքը այժմյան Գյոյ-գյոլ կամ Կապույտ լճին է վերաբերվում−Վ.Բ.), որ կա մինչև այսօր»238,−պատ­մում է Կիրակոս Գանձակեցին։

Բնական աղետին հաջորդեցին սելջուկ ամիրանների արշավանքները դեպի Խաչեն։

1142թ. Գանձակի ամիրան ասպատակեց Թարթառի հովտի բնակավայրերը։ 1143թ. Պարսկաստանի կողմերից Չոլի ամիրայի գլխավորությամբ մի մեծ զորաբանակ, մտնելով Խաչեն նվաճեց գավառի ամրոցները, քանդեց եկեղեցիները, կոտորեց բնակչությանը և մեծաքանակ գերիներով ու ավարով հեռացավ Պարսկաստան239։ Չնայած դրան Արցախի իշխանները արագ վերականգնելով կորցրածը չհպատակվեցին