քրոջ՝ Դոփի հետ։ Վերջինս չափազանց լայնախոհ, եռանդուն մի գործիչ էր, որի հայրենանվեր գործունեությունը իրավունք վերապահեց այդ տոհմը կոչել նրա անունով՝ Դոփյան։ Դոփյանների իշխանության մեջ ներառված էին նաև Սևանա լճի արևելյան և հարավային ափերը՝ մինչև Շողվագ, այսինքն Գեղարքունիքի մեծագույն մասը։ Դոփյանների իշխանանիստ կենտրոնն էր Ծար գյուղաքաղաքը(ներկայիս Քարվաճառի շրջանի Զառ գյուղի տեղում)։
Դոփյանների և Վախթանգյանների տիրույթների մեջտեղում, Հաթերքի շրջանում իշխում էր Վախթանգ իշխանը, Կյուրիկե Բ-ի դուստր Մամքանի որդին։ Վախթանգի կինն էր Արծրունյաց տոհմի հռչակավոր քուրդ իշխանի դուստր Արզու խաթունը։ Քուրդը Տփղիսի ամիրապետ-քաղաքագլուխն էր, Կայեն ու Մահկանաբերդ գավառների տերը և նրա քույրն էլ Սարգիս Զաքարյանի կինն էր եղել, այսինքն՝ Զաքարեի և Իվանեի մայրը։
Խաչենը և նրա զինվորական ուժեղ ազնվականությունը խոշոր և խիստ կարևոր դեր են կատարել Զաքարյանների տիրապետության ժամանակաշրջանում։ Խաչենի իշխանական տոհմերը ոչ միայն իրենց ձեռքում ունեին Խաղբակյան, Դոփյան, Վախթանգյան և Հասան-Ջալալյան մեծ իշխանությունները, այլև Իվանե աթաբեկի մոտ բարձր պաշտոնյաններ կամ գործակալներ էին, հեջուր կամ կառավարիչ և նրա որդու խնամակալներ248։
Սարգիս Զաքարյանի դստրերից՝ Նանան Լոռու Կյուրիկյան Աբասի կինն էր, իսկ Նրջիսը հարս էր գնացել Դսեղի Մամիկոնյանների տունը249։
Իր այս վերաբերմունքով Միջնադարյան Հայաստանի կյանքում Զաքարյանների իշխանական տոհմը մեծապես խթանեց ազգահավաքման հույժ կարևոր գործին, ազգային ինքնուրույնություն ձեռք բերելու գաղափարին և ամուր հող ստեղծեցին երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային վերելքի համար։
Քննարկվող ժամանակաշրջանում Արցախում գտնվող երեք իշխանությունները (Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչեն) տարբեր հարաբերություններ ունեին Զաքարյանների հետ։
Վերին Խաչենը կամ Ծարա իշխանությունը, որն ազատագրվել էր Զաքարյանների օժանդակությամբ, ընդունում էին Զաքարյանների