Էջ:Artcakh history.pdf/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

անունը արաբական ծագում ունի։ Հասան նշանակում է գեղեցիկ, Ջալալ՝ փառք, մեծություն, իսկ Դավլա՝ հարստություն, պետություն։

Ամենայն հավանականությամբ Ներքին Խաչենի տերը այլ անուն է ունեցել։ Պարզապես նրա հայրենաշեն, խելամիտ գործու­նեության հետևանքով են նրան տվել վերոհիշյալ մականունները, որոնք համապատասխանում են նրա արած-թողածին։

Հասան-Ջալալի կառավարման շրջանում Ներքին Խաչենը տնտեսական և մշակութային աննախադեպ վերելք ապրեց։ Նմանօրի­նակ զարգացումը թույլ տվեց, որ երկրամասը ունենա նաև քաղաքական անկախություն։ Հասան Ջալալը «բնակաւոր ինքնակալ» էր Ներքին Խաչենում, իրեն համարում էր «թագաւոր բարձր և մեծ Արցախական աշխարհի»253։ Հասան-Ջալալի քաղաքական այս կար­գավիճակը ընդունում էին նույնիսկ Վրաց թագավորները254։

Սակայն Արցախի իշխանություններին վիճակված չէր երկա­րատև խաղաղություն։ Պատմական ասպարեզ իջած մոնղոլ-թաթարները իրենց հորդաներով նոր արհավիրքներ բերին հայ ժողովրդին։